Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Փյունիկ» – «Արարատ». Ամենաուշագրավ տեղեկությունները՝ հանդիպմանն ընդառաջ

30727118 1658268650946703 5419518699075796992 o - «Փյունիկ» - «Արարատ». Ամենաուշագրավ տեղեկությունները՝ հանդիպմանն ընդառաջ

«ՓՅՈՒՆԻԿ» – «ԱՐԱՐԱՏ»

74 խաղ, +40=19-15, 129-58

8 մայիսի, ժ.17:00, Երևան, «Հանրապետական»  մարզադաշտ

1-ին շրջան.  20.08.2017 «Արարատ» – «Փյունիկ»՝  0-0

3-րդ շրջան. 19.11.2017  «Արարատ» – «Փյունիկ»՝  0-1 (0-0)
Արթուր Միրանյան 76՛

2-րդ շրջան.  29.11.2017  «Փյունիկ» – «Արարատ»՝  4-0 (3-0)
Ռոբերտ Մինասյան 8՛, Կառլեն Մկրտչյան 27՛, Ռևիկ Եղիազարյան 42՛, ինքնագոլ, Պետրոս Ավետիսյան 90+1՛

4-րդ շրջան.  11.03.2018  «Փյունիկ» – «Արարատ»՝  3-3 (2-0)
Դրիսա Դիարասուբա 17՛, 57՛, Ռոբերտ Հակոբյան 25՛ – Գևորգ Օհանյան 52՛,  Օրբելի Համբարձումյան 77՛, 90՛

5-րդ շրջան. 15.04.2018  «Արարատ» – «Փյունիկ»՝  1-1 (11)
Գևորգ Օհանյան 45+1՛ – Մարատ Բուրաև 2՛

Առաջնության նախորդ տուրում «Գանձասար-Կապանի» հետ կայացած հանդիպումը «Փյունիկի» համար վերջին հնարավորությունն էր շարունակելու պայքարը 4-րդ տեղի համար: Սակայն գոլառատ այդ խաղում փյունիկցիներին չհաջողվեց անհրաժեշտ 3 միավորը վաստակել՝ ձեռնունայն հեռանալով խաղադաշտից:

30713221 1658268360946732 7478886785146159104 o - «Փյունիկ» - «Արարատ». Ամենաուշագրավ տեղեկությունները՝ հանդիպմանն ընդառաջ

Ընդհանրապես առաջնության գարնանային հատվածում փյունիկցիներն անկայուն ելույթներ են ունենում, որի պատճառներից մեկն էլ վնասվածքների հետևանքով թիմի առաջատար մի քանի ֆուտբոլիստների բացակայությունն էր: Գարնանն անցկացրած 12 հանդիպումներում «Փյունիկն» ընդամենը 15 միավոր վաստակեց՝ կրելով 5 պարտություն:

«Արարատը» վերջին հանդիպումներում իրեն տարբեր կերպ դրսևորեց: «Բանանցի» նկատմամբ մրցակցի հարկի տակ սենսացիոն հաղթանակ տոնելուց հետո արարատցիներն անօգնական տեսք ունեին գանձասարցիների հետ մրցավեճում՝ ջախջախիչ պարտություն կրելով: Ի պատիվ «Արարատի», այդ ջախջախումը բնավ էլ չազդեց թիմի մարտունակության վրա: 27-րդ տուրում արարատցիներն իսկական ճակատամարտ տվեցին չեմպիոնին ու թեև պարտվեցին, սակայն արժանապատիվ խաղ ցուցադրեցին:

30739529 1658268570946711 7429244797224747008 o - «Փյունիկ» - «Արարատ». Ամենաուշագրավ տեղեկությունները՝ հանդիպմանն ընդառաջ

Փյունիկցիների հետ վերջին երկու հանդիպումներում էլ արարատցիները կամք ու բնավորություն էին դրսևորել: Խաղի ընթացքում հաշվի մեջ հետապնդողի դերում գտնվելով` արարատցիները երկու դեպքում էլ կարողացել էին խուսափել պարտությունից:

Ճիշտ է, ընթացիկ առաջնությունում «Արարատին» ոչ մի կերպ չի հաջողվել հաղթել «Փյունիկին»՝ կրելով 2 պարտություն, 3 խաղ ավարտելով ոչ-ոքի: Ընդ որում արարատցիներին միայն 4-րդ շրջանի խաղում է հաջողվել գրավել «Փյունիկի» դարպասը:

29103900 1619627094810859 2815260752250667008 o - «Փյունիկ» - «Արարատ». Ամենաուշագրավ տեղեկությունները՝ հանդիպմանն ընդառաջ

ՀՀ առաջնություններում արդեն 6 խաղ է, ինչ արարատցիներին չի հաջողվել հաղթել «Փյունիկին»՝ կրելով 3 պարտություն: Վերջին հաղթանակը «Փյունիկի» նկատմամբ «Արարատը» տոնել է անցյալ տարվա ապրիլի 21-ին Գեղամ Թումբարյանի խփած միակ գոլի շնորհիվ:

Փյունիկցիներից արարատցիներին առավել մեծ տհաճություն են պատճառել Արսեն Ավետիսյանն (9 գոլ) ու Լևոն Պաչաջյանը (7): Արարատցիներից առավել արդյունավետ է գործել Կարեն Բարսեղյանը` խփելով 5 գնդակ:

Աշոտ Հայրապետյան


Մխիթարյանի ակումբային կարիերայի բոլոր 10 գլխավոր մարզիչները

Փաստերն ապացուցում են՝ «Ալաշկերտի» այս չեմպիոնությունը զգալիորեն տարբերվում է նախորդներից

Չեմպիոն մարզիչները. Վարդան Մինասյանի ռեկորդը, որն անգերազանցելի է արդեն 14 տարի

Անչափ բացասական միտում՝ Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկուների ցուցանիշներում

Հայ 3 ֆուտբոլիստի թիմեր հայտնվել են իրենց երկրների «էլիտայում» (տեսանյութ)

Բարձրագույն խմբի 2017/18թթ. առաջնությունն ավարտված է, բայց որոշ հարցեր դեռ անպատասխան են. «Ալաշկերտը»՝ չեմպիոն (տեսանյութ)

«Բանանց» – «Արարատ». VivaroNews-ի ուղիղ հեռարձակումը

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Խոշոր հաշվով առաջին հաղթանակը

«Բանանց» – «Արարատ». Ամենաուշագրավ տեղեկությունները՝ հանդիպմանն ընդառաջ

«Եզրափակչի մարդ» Կասպարովը տպավորիչ ռեկորդ սահմանեց՝ գերազանցելով Սարգիս Հովսեփյանին

Եթե ցանկանում եք դառնալ Հայաստանի գավաթակիր, ապա կազմում ունեցեք այս ֆուտբոլիստին

Նորընծա գավաթակիր Աշոտ Բարսեղյանը կրկնել է Վարդան Մինասյանի ու Սարգիս Հովսեփյանի ցուցանիշը

Բարձրագույն խումբ. Չեմպիոն, որը հայտարարվելու է ոչ թե խաղադաշտում, այլ դատարանում

Ովքեր են լավագույն 3 ֆուտբոլիստները Բարձրագույն խմբի 29-րդ տուրում ըստ VivaroNews-ի

«Շիրակին» ընդամենը մեկ խաղ է բաժանում գերազանց նվաճումից

Անատոլի Այվազովը գերազանցել է Արսեն Բեգլարյանի ցուցանիշը