Վարդան Բիչախչյան. «Թող մանրակրկտորեն ուսումնասիրեն և համոզվեն, որ մեր վաստակած միավորներն «արդար քրտինքի» արդյունք են» - VNews
Բաժիններ

Վարդան Բիչախչյան. «Թող մանրակրկտորեն ուսումնասիրեն և համոզվեն, որ մեր վաստակած միավորներն «արդար քրտինքի» արդյունք են»

«Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը Բարձրագույն խմբի 28-րդ տուրում «Գանձասար-Կապանի» հետ գոլազուրկ ոչ-ոքիից հետո խոսել է խաղի, ինչպես նաև ՀՖՖ-ի՝ ակումբի վերաբերյալ կայացրած որոշման մասին:

Ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն հայտնի պատճառներով որոշել էր «Շիրակից» հանել 12 միավոր, բայց ակումբը դեռ ժամանակ ունի բողոքարկմամբ հանդես գալու համար:

«Երկրորդ խաղակեսում ունեինք առավելություն: Կարծում եմ՝ իրական գոլային պահերը քիչ էին, քանի որ պակասում էր վերջին որակյալ փոխանցումը կամ հարվածը: 2 օր ունենք նախապատրաստվելու հաջորդ խաղին:

Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակին, ապա պետք է կրկնեմ, որ մեր վաստակած միավորներն ու դիրքն աղյուսակում բացարձակապես տղաների քրտնաջան աշխատանքի արդյունքն են: Կոչ եմ անում և խնդրում, որ մանրակրկտորեն ուսումնասիրեն բոլոր խաղերը, որոնցում «Շիրակը» միավոր է վաստակել, որպեսզի տեսնեն ու համոզվեն, որ այդ ամենն «արդար քրտինքի» արդյունք է:

Շատ դժվար է թիմին տրամադրելն այսպիսի իրավիճակում: ՀՖՖ-ն իր կայացրած որոշումն առայժմ չի կիրառում, քանի որ կան քայլեր, որոնք պետք է անի մեր ակումբը: Անորոշությունն ամենավատն է մեզ համար: Բայց փառք ու պատիվ տղաներին: Այսօր էլ տեսանք, որ կար բնավորություն, կար ցանկություն և պայքարելու ենք մինչև վերջ: Կարծում եմ՝ «արդար քրտինքը» երբեք չի կորչի:

Եղածն ընդամենը փորձ էր, որը շատ արագ կանխվել է: Այսինքն, դա ոչ մի կերպ չի ազդել «Բանանցի» հետ խաղի ելքի վրա: Հանդիպումն անցել է ազնիվ պայքարում, «Բանանցի» խաղացողը, որի հետ կապված էր միջադեպը (Էդվարդ Կպոդոն-խմբ), կարծում եմ, եղել է լավագույններից մեկը մրցակցի կազմում: Ինչի՞ մասին է խոսքը»,- ասել է Բիչախչյանը:

Հաղթանակի օրը Գյումրիում թիմերից ոչ ոք հաղթանակ չտոնեց (տեսանյութ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Խաղ, որն ի հայտ կբերի Հայաստանի չեմպիոնին․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 28-րդ տուրին ընդառաջ

VBET-ը ներկայացնում է Հայաստանի առաջնության հունիս ամսվա 5 լավագույն գոլերը (տեսանյութ)

9 նկատառում. «Շիրակը» հայտարարություն է տարածել

«Արարատի» 700-րդ խաղը․ Միայն 2 թիմ է ավելի շատ հանդիպում անցկացրել Բարձրագույն խմբում

«Նոա»-«Շիրակ» հանդիպման վիճելի դրվագները՝ ՀՖՖ մրցավարական բաժնի մեկնաբանությամբ

«Նոան» խոշոր հաշվով հաղթեց «Շիրակին» և գլխավորում է Բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը (տեսանյութ)

«Նոա» – «Շիրակ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Տուր, որում թիմերը ոչ թե խաղալու են, այլ մարտնչելու․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 27-րդ տուրին ընդառաջ

Բարձրագույն խմբի 26-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Գանձասար-Կապանի» 7 ֆուտբոլիստ խզել է պայմանագիրը թիմի հետ

Էլ ե՞րբ էր եղել, որ միանգամից 3 թիմեր առաջնության ավարտից 2 տուր առաջ հավակնեին Հայաստանի չեմպիոնի կոչմանը

Առաջնության մասնակից ֆուտբոլիստներից 2-ն են ԲԽ-ում ավելի շատ գոլ խփել, քան Գեղամ Հարությունյանը

Արմեն Սանամյան․ «Փորձում ենք եղած ֆուտբոլիստներով ու այս ֆիզիկական վիճակով բարելավել թիմի խաղը և հաղթանակներ տոնել»

«21 գոլը ռեկորդ է նույնիսկ ինձ համար». Երեք տարի անընդմեջ լավագույն ռմբարկու ճանաչվող Մորի Կոնեն

Բարձրագույն խմբի 3 ակումբ ապահովել է իր տեղը եվրագավաթային խաղարկությունում

«Շիրակը» չի կարողանում պահել չեմպիոնական տեմպը. Գոլազուրկ ոչ-ոքի «Լոռիի» հետ