Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Արարատ» – «Շիրակ». Ամենաուշագրավ տեղեկությունները՝ հանդիպմանն ընդառաջ

30821071 1967169279983348 6537940225451282032 o - «Արարատ» - «Շիրակ». Ամենաուշագրավ տեղեկությունները՝ հանդիպմանն ընդառաջ

«ԱՐԱՐԱՏ» – «ՇԻՐԱԿ»

81 խաղ,  +21=23-37, 87-118    

12 մայիսի, ժ.17:00, Երևան,  «Նաիրի»  մարզադաշտ

1-ին շրջան.  26.08.2017  «Շիրակ» – «Արարատ»՝  2-1 (1-0)
Սոլոմոն Իմե Ուդո 45՛, Ալեքսանդր Իլիչ 87՛- Ռևիկ Եղիազարյան 51՛

2-րդ շրջան. 13.10.2017 «Արարատ» -«Շիրակ»`  2-2 (1-2)
Արամ Քոչարյան 44՛, Գարեգին Կիրակոսյան 79՛ – Իգոր Ստանոևիչ 35՛, 11մ, Արամ Մուրադյան 39՛

3-րդ շրջան.  25.11.2017  «Շիրակ» – «Արարատ»՝  0-1 (0-0)
Անդրանիկ Քոչարյան 90+1՛

4-րդ շրջան. 18.03.2018  «Արարատ» – «Շիրակ»`  0-2 (0-1)
Սոլոմոն Իմե Ուդո 47՛, 11մ, Վարդան Բակալյան 71՛

5-րդ շրջան.  21.04.2018  «Շիրակ» – «Արարատ»՝  4-1 (3-0)
Արամ Մուրադյան 9՛, 21՛, Աղվան Դավոյան 33՛, Ժիրայր Մարգարյան 89՛ – Յուրի Գարեգինյան 68՛

Առաջնության վերջնագծում «Արարատն» իսկական «գլխացավանք» է դարձել մրցակիցների համար՝ խառնելով նրանց բոլոր «խաղաքարտերը»: Վերջին 4 հանդիպումներում արարատցիները թանկարժեք միավորներ խլեցին «Բանանցից» ու «Փյունիկից»՝ կամային հաղթանակներ տոնելով նրանց նկատմամբ, իսկական ճակատամարտ տվեցին չեմպիոնին, որին մեծ դժվարությամբ հաջողվեց կոտրել «Արարատի» դիմադրությունը:

30073679 1967169896649953 2306444006828614120 o - «Արարատ» - «Շիրակ». Ամենաուշագրավ տեղեկությունները՝ հանդիպմանն ընդառաջ

Այնպես որ արարատցիները ևս իրենց լուրջ դերակատարությունն ունեն առաջնությունում տեղերի վերջնական բաշխման հարցում:

Միևնույն ժամանակ վերջին հանդիպումներում արարատցիների մոտ հիմնախնդիր է դարձել խաղերի սկզբնամասում գոլ բաց թողնելը: Միայն դրանից հետո են արարատցիները կարծես «արթնանում քնից» ու դիմում են ակտիվ գործողությունների, որոնց շնորհիվ միշտ չէ, որ հաջողվում է բեկում մտցնել մրցակցությունում:

«Փյունիկի» հետ 23-րդ տուրի խաղում հաշիվը բացվել էր 2-րդ րոպեին, իսկ նախորդ տուրում արդեն 17-րդ վայրկյանին արարատցիները պատժվել էին 11մ հարվածով: «Շիրակի» հետ խաղում էլ «Արարատի» դարպասը գրավվել էր արդեն 9-րդ րոպեին:

28947116 1927773223922954 4494371332291715692 o - «Արարատ» - «Շիրակ». Ամենաուշագրավ տեղեկությունները՝ հանդիպմանն ընդառաջ

«Շիրակի» ֆուտբոլիստների համար ներկայումս շատ բարդ ու պատասխանատու ժամանակաշրջան է: Առաջնությունում գյումրեցիների վերջնական ճակատագրի շուրջ առայժմ տիրող անորոշությունն էլ չի կարող իր ազդեցությունը չթողնել թիմի մրցելույթների վրա:

Սակայն, անկախ ամեն ինչից, շիրակցիները պետք է ձգտեն ավարտական երկու հանդիպումներում էլ լավագույն կողմերով դրսևորել և իրենց օգտին առավելագույն միավորներ գրանցել, որպեսզի ՀՖՖ կարգապահական կոմիտեի պատժամիջոցների կիրառման դեպքում գոնե կարողանան բրոնզե մեդալակիր դառնալ: Իհարկե, դա կախված կլինի նաև «Գանձասար-Կապանի» ու «Բանանցի» ելույթներից:

«Շիրակն» առաջնության գարնանային հատվածում արդեն 11 խաղ անպարտելի է և արարատցիների հետ մրցավեճում էլ բարեհաջող ելքի դեպքում կարող է կրկնել ընթացիկ առաջնությունում «Գանձասար-Կապանի» ռեկորդային ցուցանիշը:

28827792 1927772657256344 8372805798552549004 o - «Արարատ» - «Շիրակ». Ամենաուշագրավ տեղեկությունները՝ հանդիպմանն ընդառաջ

Դրա նախադրյալներն առկա են, քանի որ ընթացիկ առաջնությունում շիրակցիները զգալի առավելության են հասել արարատցիների նկատմամբ՝ շահելով հանդիպումներից 3-ը, պարտվելով ընդամենը մեկ անգամ: Ընդ որում մրցակիցների վերջին խաղում «Շիրակը» հաղթել է խոշոր՝ 4-1 հաշվով:

Ի դեպ, 2-րդ շրջանում գրանցված միակ ոչ-ոքիի շնորհիվ «Արարատին» վերջապես հաջողվեց ընդհատել «Շիրակի» հետ առաջնության հանդիպումներում կրած 8 անընդմեջ պարտությունների շարքը: Իսկ 3-րդ շրջանի խաղում ընդհատվեց արարատցիների հետ մրցավեճում շիրակցիների 10 անպարտելի խաղերի շարքը:

Նշենք նաև, որ 4-րդ շրջանի խաղում շիրակցի Վարդան Բակալյանի խփած գնդակը ՀՀ առաջնություններում մրցակիցների միջև անցկացված 80 հանդիպումներում գրանցված հոբելյանական՝ 200-րդ գոլն էր:

28827979 1927819630584980 4845865701847774307 o - «Արարատ» - «Շիրակ». Ամենաուշագրավ տեղեկությունները՝ հանդիպմանն ընդառաջ

Մրցակիցների միջև կայացած հանդիպումներում յուրօրինակ ռեկորդի հեղինակ է դարձել շիրակցի Անդրանիկ Բարիկյանը, ով 19 անգամ գրավել է արարատցիների դարպասը: «Արարատի» լավագույն ռմբարկուն Նշան Էրզրումյանն է, ով 10 գոլի հեղինակ է դարձել:

Այս խաղում «Արարատը» կազմի հետ կապված լուրջ կորուստներ կունենա: 7-րդ զգուշացման պատճառով առաջիկա հանդիպմանն էլ չի մասնակցի Ռուսլան Ավագյանը: 4-րդ դեղին քարտի հետևանքով խաղը բաց կթողնեն Գորան Օբրադովիչը և Սարգիս Մեթոյանը:

Աշոտ Հայրապետյան


ՈւԵՖԱ-ն «Շիրակի» գործով հայտարարությամբ է հանդես եկել

Փաստերն ապացուցում են՝ «Ալաշկերտի» այս չեմպիոնությունը զգալիորեն տարբերվում է նախորդներից

Չեմպիոն մարզիչները. Վարդան Մինասյանի ռեկորդը, որն անգերազանցելի է արդեն 14 տարի

Հայ 3 ֆուտբոլիստի թիմեր հայտնվել են իրենց երկրների «էլիտայում» (տեսանյութ)

Բարձրագույն խմբի 2017/18թթ. առաջնությունն ավարտված է, բայց որոշ հարցեր դեռ անպատասխան են. «Ալաշկերտը»՝ չեմպիոն (տեսանյութ)

«Բանանց» – «Արարատ». VivaroNews-ի ուղիղ հեռարձակումը

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Խոշոր հաշվով առաջին հաղթանակը

Մարկոս Պիզելիի «ասիստը» հայազգի մարզչի թիմի դեմ խաղում, որն առաջնության առաջատարն է (տեսանյութ)

«Բանանց» – «Արարատ». Ամենաուշագրավ տեղեկությունները՝ հանդիպմանն ընդառաջ

«Շիրակը» հրաժարվում է մասնակցել «Փյունիկի» դեմ խաղին և պահանջում է ՀՖՖ նախագահի հրաժարականը

«Շիրակը» ՀՖՖ-ից պահանջում է վերադարձնել հանված միավորները

ՀՖՖ-ն «Շիրակի» գործով չի կատարի Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը

«Շիրակ» ՖԱ-ի գործով ՀՖՖ-ն փաստեր տրամադրեց, իսկ «Շիրակը» պատասխան հայտարարությամբ հանդես եկավ

Նորընծա գավաթակիր Աշոտ Բարսեղյանը կրկնել է Վարդան Մինասյանի ու Սարգիս Հովսեփյանի ցուցանիշը

«Շիրակը» հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ

Բարձրագույն խումբ. Չեմպիոն, որը հայտարարվելու է ոչ թե խաղադաշտում, այլ դատարանում