fbpx

«Փյունիկ» – «Ալաշկերտ». Ամենաուշագրավ տեղեկությունները՝ հանդիպմանն ընդառաջ

«ՓՅՈՒՆԻԿ» – «ԱԼԱՇԿԵՐՏ»

23 խաղ, +9=6-8, 38-34

12 մայիսի, ժ.19:00, Երևան, «Հանրապետական»  մարզադաշտ

1-ին շրջան. 25.08.2017 «Ալաշկերտ» – «Փյունիկ»՝  5-1 (4-1)
Արտակ Եդիգարյան 14՛, 31՛, 39՛, Ուրոշ Նենադովիչ 28՛, Խորեն Վերանյան 59՛ – Ալիկ Առաքելյան 30՛

2-րդ շրջան. 15.10.2017  «Փյունիկ» – «Ալաշկերտ»՝  0-1 (0-1)
Արտյոմ Սիմոնյան 7՛

3-րդ շրջան.  24.11.2017  «Ալաշկերտ» – «Փյունիկ»՝  1-0 (1-0)
Միհրան Մանասյան 23՛

4-րդ շրջան. 17.03.2018  «Փյունիկ» – «Ալաշկերտ»՝  3-1 (2-0)
Դրիսա Դիարասուբա 16՛, Ալիկ Առաքելյան 22՛, Պետրոս Ավետիսյան 45՛ – Սաննի Օմորեգիեն 58՛

5-րդ շրջան.  22.04.2018  «Ալաշկերտ» – «Փյունիկ»՝  0-0

Նախորդ տուրում «Արարատից» կրած պարտությունը «Փյունիկին» վերջնականապես զրկեց Եվրոպա լիգայի ուղեգրի համար պայքարելու վերջին հնարավորությունից: Իհարկե, տեսականորեն դեռ այդ հնարավորությունը պահպանվում է:

Սակայն դրա համար փյունիկցիները պետք է անպայման հաղթեն առաջնության ավարտական երկու խաղերում էլ, իսկ «Շիրակն» այլևս միավոր չվաստակի և գյումրեցիների նկատմամբ կիրառվեն ՀՖՖ կարգապահական կոմիտեի պատժամիջոցները: Կարծում ենք, որ այդ ամենի միաժամանակյա իրականացումը շատ քիչ է հավանական:

Իսկ ահա «Ալաշկերտի» ֆուտբոլիստները շարունակում են պայքարը երկրի չեմպիոնի տիտղոսը 3-րդ անգամ անընդմեջ նվաճելու համար: «Փյունիկին» հաղթելու դեպքում ալաշկերտցիներն իրենց համար նվազագույնը կապահովեն արծաթե մեդալները, իսկ «Շիրակի» նկատմամբ պատժամիջոցների կիրառման  դեպքում նաև կհասնեն իրենց նպատակին՝ պահպանելով չեմպիոնի տիտղոսը: Այնպես որ հերթական 3 միավորը «Ալաշկերտի» համար իրոք կարող է ոսկու արժեք ունենալ:

Նախորդ տուրում «Ալաշկերտը» թանկարժեք երկու միավոր կորցրեց: Սակայն ելնելով «Բանանցի» հետ հանդիպման ընթացքից՝ կարելի է փաստել, որ ալաշկերտցիները կարողացան խուսափել պարտությունից և մեկ միավոր վաստակեցին:

Ընդհանրապես գարնանը չեմպիոնին միավորները հեշտությամբ չեն տրվում: Անցկացրած 13 հանդիպումներում «Ալաշկերտը» 16 միավոր է վաստակել: Վերջին 5 հանդիպումներում չեմպիոնն անպարտելի է՝ վաստակելով 9 միավոր:

«Փյունիկը» վերջին 5 հանդիպումներում ավելի վատ է հանդես եկել՝ իր օգտին գրանցելով ընդամենը 4 միավոր: Վերջին երկու խաղերում փյունիկցիները պարտվել են՝ սեփական դարպասը բաց թողնելով 7 գոլ:

Այս հանդիպումն «Ալաշկերտի» համար վերջին փորձամրցումն է մայիսի 16-ին «Գանձասար-Կապանի» հետ կայանալիք ՀՀ գավաթի եզրափակիչ խաղից առաջ: «Փյունիկի» նկատմամբ հաղթանակը թույլ կտա ալաշկերտցիներին ավելի հանգիստ պայմաններում նախապատրաստվելու վճռորոշ այդ հանդիպմանը և սեփական ուժերի նկատմամբ ավելի մեծ վստահությամբ խաղադաշտ դուրս գալ:

Ընթացիկ առաջնությունում մրցակիցների միջև կայացած առաջին 3 հանդիպումներում էլ հաղթել են ալաշկերտցիները, ընդ որում առաջին շրջանի խաղում գրանցվել է խոշոր՝ 5-1 հաշիվ: Այդ խաղում Արտակ Եդիգարյանն իր օգտին առաջին հեթ-տրիքը գրանցեց:

Եվ միայն 4-րդ շրջանի խաղում փյունիկցիներին վերջապես հաջողվեց հաղթել «Ալաշկերտին»: Իսկ մինչ այդ վերջին անգամ «Փյունիկն»  «Ալաշկերտին» պարտության էր մատնել 2016թ. հոկտեմբերի 30-ին՝ 2-1: Դրանից հետո մրցակիցների միջև կայացած առաջնության հաջորդ 6 խաղերում առավելությունը չեմպիոնի կողմն էր, որը տոնել էր 4 հաղթանակ, 2 խաղ ավարտել էր ոչ-ոքի:

«Փյունիկի» հետ հանդիպումներում չափազանց արդյունավետ է գործել Միհրան Մանասյանը, ով արդեն 11 անգամ գրավել է մրցակցի դարպասը: Ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուներից  մեկը՝ Արտակ Եդիգարյանն էլ իրեն լավ է դրսևորել «Փյունիկի» հետ հանդիպումներում՝ խփելով 7 գնդակ:

«Փյունիկից» 4-ական գնդակ են խփել Սարգիս Բալոյանը և Կամո Հովհաննիսյանը: «Փյունիկի» ներկայիս կազմի ֆուտբոլիստներից առավել արդյունավետ է գործել Ալիկ Առաքելյանը՝ 3 անգամ գրավելով «Ալաշկերտի»  դարպասը: 2 անգամ աչքի է ընկել Ռազմիկ Հակոբյանը, մեկական գոլի հեղինակ են դարձել Արմեն Մանուչարյանը, Արթուր Քարտաշյանը, Նարեկ Ասլանյանը, Դրիսա Դիարասուբան ու Պետրոս Ավետիսյանը:

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում, Instagram-ում և Telegram-ում:


Մարկոսի ցուցանիշը, Մովսիսյանի հոբելյանական գոլը և Հայրապետյանի փայլուն վիճակագրությունը

«Ալեքսանդրը դամբարանում 4 անգամ շուռ եկավ». Հայաստան-Մակեդոնիա խաղի գնահատականները

Կամո Հովհաննիսյան․ «Հոգեբանորեն դժվար էր վերականգնվելը Ջիբրալթարից կրած պարտությունից հետո» (տեսանյութ)

Ջախջախումից հետո. Արմեն Գյուլբուդաղյանցի հետխաղյա մամուլի ասուլիսը (ուղիղ)

Մկոյանը չկա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Մակեդոնիայի հետ խաղում

«Մխիթարյանի և Մովսիսյանի միջև ոչ մի խնդիր չկա»․ Արմեն Գյուլբուդաղյանցի մամուլի ասուլիսը Մակեդոնիայի հավաքականի հետ խաղից առաջ (տեսանյութ)

Արմեն Գյուլբուդաղյանցի ասուլիսը Մակեդոնիայի դեմ խաղից առաջ (ուղիղ եթեր)

Մխիթարյան VS Մովսիսյան, և հավաքականի ձախողման շուրջ մյուս մտքերը

Հոկտեմբերը «դաժան» ամիս է Հայաստանի հավաքականի համար

Նվիրումը կա, մնաց մնացածը. Հայաստան-Ջիբրալթար խաղի ֆուտբոլիստների գնահատականները

Կամո Հովհաննիսյան․ «Թերագնահատելու գործոն չկար» (տեսանյութ)

Արմեն Գյուլբուդաղյանցի մամուլի ասուլիսը (ուղիղ)

«Ոգևորությունը շատ մեծ է բոլոր տղաների մոտ»․ Համբարձումյանը, Ավետիսյանը և Հովհաննիսյանն՝ առաջիկա խաղի մասին (տեսանյութ)

«Սա ազգի պատվի խաղն է»․ Արմեն Գյուլբուդաղյանցի մամուլի ասուլիսը Ջիբրալթարի հավաքականի հետ խաղից առաջ (տեսանյութ)

Հայաստան – Ջիբրալթար. Արմեն Գյուլբուդաղյանցի նախախաղային մամուլի ասուլիսը (ուղիղ)

Ով է Հայաստանի հավաքականի միակ լեգեոները, ում թիմն առաջատար է իր ազգային առաջնությունում