fbpx
Բաժիններ

Բրազիլիայի հավաքականը լուրջ կորուստ ունի աշխարհի առաջնության նախաշեմին

ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դանի Ալվեսը չի կարողանա օգնել իր երկրի ընտրանուն 2018թ. աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում: Այս մասին հաղորդում է հեղինակավոր Globo Esporte պարբերականը, տեղեկությունը հաստատել է նաև «պենտաքամփեոնների» պաշտոնական թվիթերյան էջը:

Ըստ տեղեկությունների՝ այսօր՝ մայիսի 11-ին, ֆուտբոլիստը բժշկական լրացուցիչ հետազոտություն է անցել, որի արդյունքներով Բրազիլիայի հավաքականի բժիշկ Ռոդրիգո Լասմարը, ով ժամանել էր Փարիզ, եկել է եզրակացության՝ պաշտպանը չի հասցնի ապաքինվել ու մասնակցել «Մունդիալին»: Նույնիսկ եթե Ալվեսին անհրաժեշտ չլինի վիրահատություն, նա կկարողանա վերսկսել մարզումները միայն 6 շաբաթ անց:

35-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Ֆրանսիայի գավաթի խաղարկության եզրափակչի՝ «Լե-Էրբյեի» հետ խաղի ժամանակ (2-0) և փոխարինվել 41-րդ րոպեին՝ ծնկի շրջանում ցավերի պատճառով:

Հիշեցնենք, որ շարունակում է հարցականի տակ մնալ նաև բրազիլացիների առաջատարի՝ Նեյմարի մասնակցությունն աշխարհի առաջնությանը:

Աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիայի ընտրանին Ռուսաստանում իր առաջին խաղը կանցկացնի հունիսի 17-ին՝ մրցելով Շվեյցարիայի հավաքականի հետ: Հարավամերիկացիները հունիսի 22-ին ուժերը կչափեն Կոստա-Ռիկայի հետ, իսկ խմբային փուլը կավարտեն սերբերի դեմ մրցավեճով (հունիսի 27):

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Ալվեսը՝ Փարիզի մասին. «Այնտեղ ապրում են գրողի տարած ռասիստներ»

Այն գործոնը, որի շնորհիվ Մբապեն կտեղափոխվի «Ռեալ»

«Բարսելոնան» հետաքրքրված է ՊՍԺ-ի 16-ամյա կիսապաշտպանի ծառայություններով

ՊՍԺ-ն պատրաստ է տարեկան 50 միլիոն եվրո վճարել Մբապեին

Սուարեսին փոխարինելու՝ «Բարսելոնայի» կարճ ցուցակում 4 ֆուտբոլիստ կա

Տուխել. «Նեյմարը բարի սիրտ ունի»

Կավանին հունվարին կարող է մադրիդյան ակումբ տեղափոխվել

ՊՍԺ-ն հայտնել է, թե որքան կբացակայի Նեյմարը

Բուֆոնը խոստովանել է, թե ինչու էր տեղափոխվել ՊՍԺ

Պերեսն ամեն ինչ կանի, որ Մբապեն ամռանը միանա «Ռեալին»

Բրազիլիայի հավաքականը նիգերիացիների դեմ խաղում խուսափեց պարտությունից (տեսանյութ)

Նեյմարը կրկին վնասվածք է ստացել

ՊՍԺ-ն նոր պայմանագրի շուրջ բանակցություններ է վարում Նեյմարի հետ

Ինչպիսի տեսք կունենային հանրահայտ հավաքականները, եթե հանդես գային իրենց դրոշի գույներով մարզազգեստներով (ֆոտոշարք)

Բրազիլիայի հավաքականը ոչ-ոքի խաղաց Սենեգալի դեմ (տեսանյութ)

Նեյմար․ «Բոլորը գիտեն ամռանը տեղի ունեցածի մասին, բայց հիմա երջանիկ եմ ՊՍԺ-ում»