fbpx

Ագուերոյին միայն մեկ պայմանով կթույլատրեն հեռանալ «Մանչեսթեր Սիթիից»

«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը և գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան չեն պատրաստվում առաջիկա ամռանը բաց թողնել թիմի հարձակվող Սերխիո Ագուերոյին:

Ըստ բրիտանական հեղինակավոր պարբերականների՝ «քաղաքայինները» կմերժեն արգենտինացու տրանսֆերի համար կատարված ցանկացած առաջարկ: Այդ մասին ակումբի ներկայացուցիչները հայտնել են անձամբ Ագուերոյին:

Պեպ Գվարդիոլան առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ մտադիր է թիմը համալրել կենտրոնական պաշտպանով, պաշտպանողական ոճի կիսապաշտպանով և հարձակման գծի ֆուտբոլիստով, ով կկարողանա հանդես գալ նաև կենտրոնական հարձակվողի դիրքում: Ակումբը շարունակելու է հիմնական շեշտը դնել Ագուերոյի և բրազիլացի Գաբրիել Ժեզուշի վրա:

«Քաղաքայինները» կարող են փոխել իրենց դիրքորոշումը միայն այն դեպքում, եթե Ագուերոն անձամբ դիմի իրեն տրանսֆերի հանելու համար: Իսպանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ իր նախկին ֆուտբոլիստին վերադարձնելու ցանկություն ունի Մադրիդի «Ատլետիկոն»:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում, Instagram-ում և Telegram-ում:


Գվարդիոլա. «Հնարավոր է՝ սխալ եմ թույլ տվել»

Էդեն Ազար․ «Որևէ խնդիր չեմ տեսնում, ես կարող եմ կարիերաս ավարտել «Չելսիում»»

Վալվերդեն և «Բարսելոնայի» փոխնախագահը մեկնաբանել են Նեյմարի շուրջ տարածված լուրերը

Թոփ-5 ֆուտբոլային խաղ, որ պետք է դիտել հանգստյան օրերին (հոկտեմբերի 20-21)

«Մանչեսթեր Սիթին» ուժեղացված կազմով դուրս կգա խաղադաշտ

«Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է երկարաձգել պայմանագրերը մի շարք առաջատարների հետ

Սանչեսի գործակալը վճռորոշ քայլերի է անցել

«Ձեր սիրո աշունն էլ երբեք չի կրկնվի». Թոփ 5 մարզիչներ, որոնց համար աշունը բարի չէր

«Ռեալը» սխալ որոշում է կայացրել Խամեսի վերաբերյալ». Կառլոս Վալդեռամա

ՊՍԺ-ն իր դիրքորոշումն ունի Նեյմարի տրանսֆերի հարցում

Անրին ասել է, թե ով է իր համար օրինակ և դա Վենգերը չէ

«Ռեալի» սկաուտները հետևել են «Մանչեսթեր Սիթիի» աստղին

Ինչ տրանսֆերներ սպասել «Բարսելոնայից» ձմռանը. մանրամասնում է Բարտոմեուն

«Ռեալը» պատրաստ է զիջել «Չելսիին» իր աստղերից մեկին Ազարի տրանսֆերը ձեռք բերելու համար

Նեյմարը պատրաստ է վերադառնալ «Բարսելոնա»

Իվանովիչը կարող է դառնալ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ