fbpx

Ռուբեն Հայրապետյան. «Ես Վարդան Մինասյանի քավորն եմ և մեր միջև որևէ խնդիր չի կարող լինել»

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյոք Վարդան Մինասյանը թույլ չի տալու իրեն խառնվելու ազգային հավաքականի կազմը որոշելուն, հետևյալ պատասխանն է տվել.

«Ես Վարդան Մինասյանի քավորն եմ. մենք երբեք չենք խոսել այդպիսի թեմաներով: Գտնում եմ, որ Վարդան Մինասյանն այս պահին կարող է հավաքականը դուրս բերել ճգնաժամից: Մեր միջև որևէ պայմանների մասին խոսակցություն չի եղել, որևէ խնդիր չի կարող լինել: Մեր՝ իրար նկատմամբ հարգանքը շատ ավելի մեծ է, քան ՀՖՖ նախագահ-գլխավոր մարզիչ հարաբերությունները:

Երեկ էլ խոսել եմ նրա հետ, և Մինասյանը շատ վստահ է թիմի պոտենցիալի վրա: Ես էլ եմ կարծում՝ ունենք շանսեր Ազգերի լիգայի հետ կապված: Մարզիչը ոգևորված ասում է, որ ունենք հնարավորություններ:

Ռուբեն Հայրապետյանը խոսել է նաև հայկական ֆուտբոլին վերաբերող հարցերի մասին:

««Էրեբունի-Երևան» ակումբը ձեռք է բերել Գագիկ Ծառուկյանը: Իսկ թե ինչ ծրագրեր ուներ և ինչ են պատրաստվում անել, դա իմ իրավասությունների մեջ չի մտնում: Կան էլի ակումբներ, որոնք, ըստ պայմանավորվածության, մասնակցելու են Առաջին խմբի առաջնությանը: Դրանցից մեկը «Լոկոմոտիվ» ակումբն է: 3 ակումբից առաջարկ կա Առաջին խմբում հայտավորվելու համար:

Միշտ եղել եմ այն կարծիքին, որ պետք է փոխել «Փյունիկ» ակումբի անվանումը: «Փյունիկ» անունը ժամանակին ես եմ դրել էմոցիաների ազդեցության տակ: Շատ ավելի գեղեցիկ կլինի՝ Երևանի «Երևան», քան՝ Երևանի «Փյունիկ»:

ՀՖՖ-ն կառուցում է Արմավիրի մարզադաշտը: Աբովյանի քաղաքապետարանն էլ քաղաքի մարզադաշտը հանձնում է ֆեդերացիային: Մենք նաև սկսել ենք կառուցել Վանաձորի մարզադաշտը: Մոտ ապագայում դրանք բոլորը փայլուն մարզադաշտեր կլինեն:

Ինչ վերաբերում է «Գանձասար-Կապանին», որն այժմ, կարելի է ասել, չունի տնային մարզադաշտ, ապա ակումբի սեփականատերերը պետք է քայլեր անեն, քանի որ դա ֆեդերացիայի ենթակայությունից դուրս հարց է: Իսկ թե ինչ ճակատագիր կունենա «Հրազդան» մարզադաշտը, ես չեմ կարող ասել»,- ասել է Հայրապետյանը:

Ռուբեն Հայրապետյան. «ՀՖՖ-ն առավելագույնս մեղմ պատիժ է կիրառել «Շիրակի» նկատմամբ»

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Արթուր Վանեցյանը՝ ՀՖՖ ղեկը ստանձնելու մասին. «Չեմ թաքցնի՝ ցանկություն ունեմ»

Ռուբեն Հայրապետյանը հերքել է իր հրաժարականի մասին լուրերը

Ռուբեն Հայրապետյան. «Ինձնից բացի ոչ ոքի չեմ տեսնում ՀՖՖ նախագահի պաշտոնում» (տեսանյութ)

«Ինձնից բացի ուրիշ ոչ մեկի չեմ տեսնում ՀՖՖ նախագահի պաշտոնում»․ Ռուբեն Հայրապետյան

Ռուբեն Հայրապետյանը ՀՖՖ ժողովի ժամանակ ուղերձով հանդես եկավ, հայտնեց դահլիճը լքելու մասին, իսկ հետո վերադարձավ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի մասին (տեսանյութ)

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի այցը Արմավիր և Էջմիածին (տեսանյութ)

Ռուբեն Հայրապետյան. «ՀՖՖ-ն առավելագույնս մեղմ պատիժ է կիրառել «Շիրակի» նկատմամբ»

Ռուբեն Հայրապետյանը խոսել է Յուրա Մովսիսյանի՝ հավաքական վերադառնալու մասին

Ռուբեն Հայրապետյանը մամուլի ասուլիս է հրավիրել

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունը «Շիրակի» շուրջ ստեղծված սկանդալի վերաբերյալ

Արթուր Պետրոսյանը հրաժարական է ներկայացրել

«Էրեբունին» շուտով կարող է վերանվանվել

Ռուբեն Հայրապետյանը բացատրել է, թե ինչ պարագայում Բարձրագույն խումբը կունենա 10 թիմ (տեսանյութ)

Ռուբեն Հայրապետյանի պարզաբանումը Հովիկ Ներսեսյանի հայտարարության վերաբերյալ

Ռուբեն Հայրապետյանի ասուլիսն ամբողջությամբ (տեսանյութ)