fbpx

Արթուր Սարկիսովի թիմը՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հայտնվելու ճանապարհին (տեսանյութ)

Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մայիսի 12-ի իրադարձությունների քրոնիկոնը:

Սլովակիայի Բարձրագույն խումբ, փլեյ-օֆֆ, 9-րդ տուր. «Ժիլինա» 6-0 «Տռնավա». Վահան Բիչախչյանը փոխարինման է մտել 83-րդ րոպեին: «Ժիլինան» առաջատար խմբում ընդգրկված 6 թիմի պայքարում եզրափակում է լավագույն քառյակը:

Ուկրաինայի Պրեմիեր լիգա, փլեյ-օֆֆ, 9-րդ տուր. «Ստալ» 1-2 «Ալեքսանդրիա». Գոռ Մալաքյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 74-րդ րոպեին, մինչ այդ՝ 66-րդ րոպեին զգուշացվել դեղին քարտով, իսկ նրա թիմակից Արթուր Դանիելյանը կրկին հայտավորված չի եղել խաղին: «Ստալը» հետնապահ խմբում 6 թիմի պայքարում 5-6-րդ տեղերն է կիսում «Չեռնոմորեցի» հետ:

Էդգար Մանուչարյանը լքում է «Ուրալը»

Ռուսաստանի Ազգային լիգա, 38-րդ տուր. «Ենիսեյ» 2-1 «Դինամո Սանկտ-Պետերբուրգ». Արթուր Սարկիսովը հայտավորված չի եղել խաղին, իսկ նրա թիմակից Արթուր Մալոյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 55-րդ րոպեին: Այսպիսով, «Ենիսեյն» առաջնությունն ավարտել է 3-րդ հորիզոնականում ու, մասնակցելով անցումային խաղերի, կփորձի ձեռք բերել Պրեմիեր լիգայի ուղեգիր:

Սլովակիայի Բարձրագույն խումբ, փլեյ-օֆֆ, 9-րդ տուր. «Զեմպլին Միխայլովցե» 1-0 «Պոդբրեզովա». Հովհաննես Հարությունյանը փոխարինման է մտել 89-րդ րոպեին: Նշենք, որ 18-ամյա կիսապաշտպանը միաժամանակ ելույթ է ունենում նաև ակումբի Մ-19 թիմում: «Զեմպլինը» հետնապահ խմբում ընդգրկված 6 թիմի պայքարում 2-րդ տեղում է՝ լավագույն արդյունքն ունեցող «Նիտրային» զիջելով 1 միավորով:

Ռուբեն Հայրապետյան. «ՀՖՖ-ն առավելագույնս մեղմ պատիժ է կիրառել «Շիրակի» նկատմամբ»

Ուկրաինայի Պրեմիեր լիգա, փլեյ-օֆֆ, 9-րդ տուր. «Զիրկա» 1-1 «Կարպատներ». Արման Հովհաննիսյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: «Զիրկան» հետնապահ խմբում 6 թիմի պայքարում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը:

Սլովակիայի Բարձրագույն խումբ, փլեյ-օֆֆ, 9-րդ տուր. «Զլատե Մորավցե» 2-2 «Նիտրա». Վահագն Միլիտոսյանը փոխարինման է մտել 69-րդ րոպեին: «Նիտրան» հետնապահ խմբում ընդգրկված 6 թիմի պայքարում ունի լավագույն ցուցանիշը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում, Instagram-ում և Telegram-ում:

1 2

Մարկոսի ցուցանիշը, Մովսիսյանի հոբելյանական գոլը և Հայրապետյանի փայլուն վիճակագրությունը

Նվիրումը կա, մնաց մնացածը. Հայաստան-Ջիբրալթար խաղի ֆուտբոլիստների գնահատականները

Գոռ Մալաքյան․ «Բոլոր ֆուտբոլիստներով ենք մեղավոր» (տեսանյութ)

Ով է Հայաստանի հավաքականի միակ լեգեոները, ում թիմն առաջատար է իր ազգային առաջնությունում

«Շիրակը» խզել է պայմանագրերը 2 լեգեոներների հետ

Ովքեր էին լավագույն 4 ֆուտբոլիստները ԲԽ-ի 11-րդ տուրում ըստ VNews-ի (+խորհրդանշական հավաքական, քվեարկություն)

7 անընդմեջ անպարտելի խաղ, 6 հաղթանակ․ Երևանյան «արծիվները» «ճախրում» են

«5-րդ անիվ, գաղտնի հեղույս». 4 դիտարկում Արմեն Գյուլբուդաղյանցի նշանակման վերաբերյալ

Ուեյն Ռունին փայլեց Յուրա Մովսիսյանի թիմի դեմ խաղում, Օզբիլիսը կրկին վնասվածք ստացավ (տեսանյութ)

Անդրեյ Տալալաևի օգնական Յուրի Նագայցևն այս անգամ նույնպես դժգոհ է մնացել մրցավարական աշխատանքից (տեսանյութ)

Առաջատար VS չեմպիոն․ խաղ, որից հետո տակնուվրա եղավ աղյուսակը․ VNews.am-ի ֆոտոշարքը

Արամ Ոսկանյան․ «Ինձ համար շատ հաճելի գլխացավանք է կազմի հետ կապված որոշումներ կայացնելը» (տեսանյութ)

ԲԽ-ում ամեն ինչ շատ արագ է փոխվում․ «Փյունիկը» պարտվեց չեմպիոնին և նահանջեց 4-րդ տեղ (տեսանյութ)

Աբրահամ Խաշմանյան․ «Իմ ու Տալալաևի միջև կոնֆլիկտ չկա․ ես նրան չեմ ճանաչում, նա էլ՝ ինձ» (տեսանյութ)

Վարդան Մինասյանը դիմեց լրագրողներին․ «Ես կպատասխանեմ Հայաստանի հավաքականի վերաբերյալ ձեր հարցերին» (տեսանյութ)

«Փյունիկ» – «Ալաշկերտ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)