fbpx
Բաժիններ

Պայծառափայլ և գոլառատ օր՝ արտերկրում հանդես եկող հայ ֆուտբոլիստների համար (տեսանյութ)

Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մայիսի 13-ի իրադարձությունների քրոնիկոնը:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 38-րդ տուր. «Հադերսֆիլդ Թաուն» 0-1 «Արսենալ». Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: «Արսենալն» առաջնությունն ավարտել է 6-րդ հորիզոնականում՝ ձեռք բերելով Եվրոպա լիգայի խմբային փուլի ուղեգիր:

Շվեդիայի Բարձրագույն խումբ, 8-րդ տուր. «Յուրգորդեն» 1-0 «Դալկուրդ». Յուրա Մովսիսյանը մնացել է պահեստայինների նստարանին: «Յուրգորդենը» 16 թիմի պայքարում 8-10-րդ տեղերն է կիսում «Հակենի» և «Մալմյոյի» հետ: Փաստորեն, Մովսիսյանը «Յուրգորդենի» վերջին 3 պաշտոնական խաղում մնացել է պահեստայինների նստարանին:

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 10-րդ տուր. «Ակտոբե» 5-3 «Ակժայիկ». Մարկոս Պիզելին դարձել է դուբլի և գոլային փոխանցման հեղինակ: Ամենահայ բրազիլացին մրցակցի դարպասը գրավել է 41-րդ և 67-րդ րոպեներին, իսկ արդյունավետ փոխանցումն իր անվան դիմաց է գրանցել 45-րդ րոպեին: Մարկոսը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: «Ակտոբեն» 12 թիմի պայքարում 11-րդ հորիզոնականում է, քանի որ, ՖԻՖԱ-ի որոշմամբ, ակումբից հանվել է 6 միավոր:

Պորտուգալիայի Պրիմերա, 34-րդ տուր. «Մարիտիմու» 2-1 «Սպորտինգ». Գևորգ Ղազարյանը մրցավարի կողմից ավելացված ժամանակի 2-րդ րոպեին հաղթանակ է պարգևել իր թիմին: Նա մասնակցել է ամբողջ հանդիպմանը: «Մարիտիմուն» Պրիմերայի ավարտված առաջնությունում հանգրվանել է 7-րդ հորիզոնականում: Նրա պես 47 միավոր է վաստակել նաև 6-րդ տեղը զբաղեցրած «Չավեսը»:

Մակեդոնիայի Բարձրագույն խումբ, 34-րդ տուր. «Վարդար» 2-3 «Պելիստեր». դաշտի տերերից հաշիվը բացել է Տիգրան Բարսեղյանը՝ աչքի ընկնելով 8-րդ րոպեին: Նա եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 70-րդ րոպեին, 44-րդ րոպեին էլ դեղին քարտ է ստացել: Հովհաննես Համբարձումյանը մասնակցել է ամբողջ խաղին: «Վարդարը» 10 թիմի պայքարում զբաղեցնում է 2-րդ տեղը՝ առաջատար «Շկենդիայից» հետ մնալով 32 միավորով:

Գերմանիայի 2-րդ Բունդեսլիգա, 34-րդ տուր. «Բոխում» 1-1 «Յան Ռեգենսբուրգ». Սարգիս Ադամյանը 64-րդ րոպեին դարձել է գոլային փոխանցման հեղինակ: Նա մասնակցել է ամբողջ հանդիպմանը, 62-րդ րոպեին նաև զգուշացվել դեղին քարտով: Վերջնական արդյունքում 48-ական միավորով 4-8-րդ տեղերն են կիսել «Արմինիան», «Յան Ռեգենսբուրգը», «Բոխումը» և «Դույսբուրգը»: «Յան Ռեգենսբուրգը» հանգրվանել է 5-րդ տեղում:

Լյուքսեմբուրգի Բարձրագույն խումբ, 25-րդ տուր. «Հոստերտ» 1-6 «Պրոգրես Նիդերկորն». Ալեքսանդր Կարապետյանը դարձել է հերթական հեթ-տրիքի հեղինակը՝ աչքի ընկնելով 8-րդ, 79-րդ և 81-րդ րոպեներին: Նա մասնակցել է ամբողջ հանդիպմանը: Կարապետյանն արդեն 28 գոլ է խփել ընթացիկ առաջնությունում և լիգայի 2-րդ լավագույն ռմբարկուն է: «Պրոգրես Նիդերկորնը» 14 թիմի պայքարում զբաղեցնում է 2-րդ տեղը՝ առաջատար «Դյուդելանժին» զիջելով 5 միավորով:

Մոլդովայի Բարձրագույն խումբ, 7-րդ տուր. «Զարիա Բալթի» 0-1 «Շերիֆ». Արաս Օզբիլիսը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 33-րդ րոպեին: «Շերիֆը» 8 թիմի պայքարում վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը:


Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

«Հոֆենհայմը» հաղթեց, Սարգիս Ադամյանը փոխարինվեց երկրորդ խաղակեսում (տեսանյութ)

«Հոֆենհայմի» մեկնարկային կազմը «Շալկեի» դեմ խաղում

Մարկոս Պիզելին առաջին կեսում գրավել է «Օկժետպեսի» դարպասը (տեսանյութ)

Վարազդատ Հարոյանի գոլը հաղթանակ է պարգևել «Ուրալին» (տեսանյութ)

Ադամյանը մարզվել է ընդհանուր խմբում (լուսանկար)

Մխիթարյանը շարք է վերադարձել (լուսանկար)

Օզիլ. «Միշտ ես եմ մեղավոր, նույնիսկ եթե չեմ խաղում»

Թվեք Հենրիխ Մխիթարյանի բոլոր գոլերը Հայաստանի հավաքականի կազմում. VNews-ի Quiz-ը

Առանց ավագի, առաջնորդի, ուղեղի ու գոլահարի. Հայաստանի հավաքականում [շատ] «բան չի փոխվել»

Օզիլը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ ու հայտարարել այդ մասին

Հայտնի է՝ ով կփոխարինի Էմերիին «Արսենալում»

Թոփ-5 լիգաների ուշագրավ 8 հանդիպում, որ տեղի է ունենալու այս ամսվա մնացած հատվածում

Նոր տեղեկություններ Մխիթարյանի վիճակից. հայտնի է՝ որ խաղին նա կվերադառնա խաղադաշտ

France Football-ը ծավալուն հոդված է հրապարակել Հենրիխ Մխիթարյանի ու հայկական ֆուտբոլի մասին

Վենգերն ասել է, թե ինչու է հրաժարվել գլխավորել «Ռեալը»

«Ֆուտբոլաթենիսագեղասահորդ».Պետր Չեխը ու ևս 9 ֆուտբոլիստ, որոնք անցել են այլ մարզաձևերի