fbpx

Անատոլի Այվազովը գերազանցել է Արսեն Բեգլարյանի ցուցանիշը

Առաջնության 29-րդ տուրում «Արարատի» հետ մրցավեճում «Շիրակի» 22-ամյա դարպասապահ Անատոլի Այվազովը Հայաստանի բարձրագույն խմբի առաջնություններում 92-րդ խաղն անցկացրեց և տարիքային նոր ռեկորդ սահմանեց:

Նա գերազանցեց «Ալաշկերտի» դարպասապահ Արսեն Բեգլարյանի 2015թ. սահմանած տարիքային ռեկորդը, ով 22 տարեկանում դարպասապահներից բոլորից շատ՝ 91 խաղ էր անցկացրել բարձրագույն խմբում:

Հետաքրքիր է, որ անցյալ տարվա նոյեմբերի 25-ին կրկին «Արարատի» հետ կայացած առաջնության 14-րդ տուրի խաղում Անատոլի Այվազովը տարիքային ռեկորդ էր սահմանել 21 տարեկան դարպասապահների մեջ՝ գերազանցելով «Կոտայքի» նախկին դարպասապահ Արմեն Հովհաննիսյանի 19-ամյա վաղեմության ռեկորդը:

Սովորաբար դարպասապահները թիմերի հիմնական կազմում իրենց կարիերան ավելի հասուն տարիքում են սկսում, քանի որ մարզիչները նախապատվությունը տալիս են փորձառու դարպասապահներին: Սակայն Անատոլի Այվազովն այդ առումով հաճելի բացառություններից է:

Անատոլի Այվազովը Հայաստանում ֆուտբոլային կարիերան սկսել է 18 տարեկանում՝ «Փյունիկում» նորամուտը նշելով 2014թ. սեպտեմբերի 13-ին «Արարատի» հետ կայացած 5-րդ տուրի խաղում: Նորամուտը հաջող ստացվեց: Պատանի դարպասապահը դարպասն անառիկ պահեց, իսկ նրա թիմակիցները 4 գոլ խփեցին:

«Փյունիկի» նորեկը մինչև առաջնության ավարտն առանց փոխարինման պաշտպանեց թիմի դարպասը՝ անցկացրած 24 հանդիպումներում բաց թողնելով նույնքան գնդակ: Այդ խաղերից 10-ում նա դարպասն անառիկ պահեց:

«Փյունիկի» կազմում անցկացրած առաջին մրցաշրջանը շատ հաջող էր Այվազովի համար, ով թիմակիցների հետ նվաճեց ՀՀ չեմպիոնի և գավաթակրի տիտղոսները:

Հաջորդ մրցաշրջանում Այվազովը «Փյունիկում» դարձավ Հայաստանի սուպերգավաթակիր և առաջնության բրոնզե մրցանակակիր՝ 12 խաղում բաց թողնելով 11 գնդակ, 4 անգամ դարպասը պահելով անառիկ:

Մրցաշրջանի ավարտից հետո տեղափոխվելով «Շիրակ»՝ Անատոլի Այվազովը հուսալիորեն է պաշտպանում նաև գյումրեցիների դարպասը: Նախորդ առաջնությունում անցկացրած 27 հանդիպումներում նա 21 գոլ բաց թողեց, ինչը կազմում է միջինը 0,77 գոլ մեկ խաղում: Այդ հանդիպումներից 14-ում (խաղերի 51,8 տոկոսը) Այվազովը դարպասն անառիկ պահեց՝ ցույց տալով լավագույն արդյունքն առաջնության մասնակից դարպասապահների մեջ:

Նախորդ մրցաշրջանում Այվազովն իր խաղընկերների հետ դարձավ Հայաստանի գավաթակիր և սուպերգավաթակիր, առաջնության բրոնզե մեդալակիր:

Ընթացիկ առաջնությունում էլ Այվազովը հուսալի խաղ է ցուցադրում: Անցկացրած 29 հանդիպումներից 12-ում նա դարպասն անառիկ է պահել՝ ցույց տալով լավագույն արդյունքը:

Անատոլի Այվազովն իր ներկայիս տեմպերով զգալիորեն գերազանցում է ՀՀ առաջնություններում անցկացրած խաղերի քանակով դարպասապահների մեջ ռեկորդակիր Գևորգ Կասպարովին, ով թեև ավելի վաղ՝ 17 տարեկանում է սկսել ելույթները բարձրագույն խմբում, սակայն 22 տարեկանում 84 խաղ էր անցկացրել:

VivaroNews.am-ը ներկայացնում է ՀՀ առաջնություններում անցկացրած խաղերի քանակով դարպասապահների տարիքային ռեկորդները:

Տարիք Դարպասապահ Ակումբ Խաղ Թվական
16 Հայկ Դանիելյան «Բանանց» 6 1993
17 Արմեն Հովհաննիսյան «Կոտայք» 25 1992
18 Ապուլա Բետե «Փյունիկ» 46 2004
19 Ապուլա Բետե «Փյունիկ» 58 2005
20 Արմեն Հովհաննիսյան «Կոտայք» 66 1995
21 Անատոլի Այվազով «Շիրակ» 78 2017
22 Անատոլի Այվազով «Շիրակ» 92 2018
23 Արսեն Բեգլարյան «Միկա», «Ալաշկերտ» 111 2016
24 Արսեն Բեգլարյան «Ալաշկերտ» 135 2017
25 Արսեն Բեգլարյան «Ալաշկերտ» 137 2018
26 Գևորգ Կասպարով «Փյունիկ» 137 2006
27 Ֆելիքս Հակոբյան «Միկա» 139 2008
28 Գևորգ Կասպարով «Ուլիս» 150 2008
29 Գևորգ Կասպարով «Ուլիս» 162 2009
30 Գևորգ Կասպարով «Միկա» 173 2010
31 Գևորգ Կասպարով «Միկա» 198 2011
32 Գևորգ Կասպարով «Միկա» 222 2012
33 Ստեփան Ղազարյան «Բանանց» 191 2018
34 Գևորգ Կասպարով «Միկա» 250 2014
35 Գևորգ Կասպարով «Միկա», «Ալաշկերտ» 276 2015
36 Գևորգ Կասպարով «Ալաշկերտ» 294 2016
37 Գևորգ Կասպարով «Ալաշկերտ», «Գանձասար-Կապան» 307 2017
38 Գևորգ Կասպարով «Գանձասար-Կապան» 315 2018
40 Սլավա Սուքիասյան «Լեռնագործ» 78 2005

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում, Instagram-ում և Telegram-ում:


Ով է Հայաստանի հավաքականի միակ լեգեոները, ում թիմն առաջատար է իր ազգային առաջնությունում

«Շիրակը» խզել է պայմանագրերը 2 լեգեոներների հետ

Ովքեր էին լավագույն 4 ֆուտբոլիստները ԲԽ-ի 11-րդ տուրում ըստ VNews-ի (+խորհրդանշական հավաքական, քվեարկություն)

7 անընդմեջ անպարտելի խաղ, 6 հաղթանակ․ Երևանյան «արծիվները» «ճախրում» են

«5-րդ անիվ, գաղտնի հեղույս». 4 դիտարկում Արմեն Գյուլբուդաղյանցի նշանակման վերաբերյալ

Ուեյն Ռունին փայլեց Յուրա Մովսիսյանի թիմի դեմ խաղում, Օզբիլիսը կրկին վնասվածք ստացավ (տեսանյութ)

Անդրեյ Տալալաևի օգնական Յուրի Նագայցևն այս անգամ նույնպես դժգոհ է մնացել մրցավարական աշխատանքից (տեսանյութ)

Առաջատար VS չեմպիոն․ խաղ, որից հետո տակնուվրա եղավ աղյուսակը․ VNews.am-ի ֆոտոշարքը

Արամ Ոսկանյան․ «Ինձ համար շատ հաճելի գլխացավանք է կազմի հետ կապված որոշումներ կայացնելը» (տեսանյութ)

ԲԽ-ում ամեն ինչ շատ արագ է փոխվում․ «Փյունիկը» պարտվեց չեմպիոնին և նահանջեց 4-րդ տեղ (տեսանյութ)

Աբրահամ Խաշմանյան․ «Իմ ու Տալալաևի միջև կոնֆլիկտ չկա․ ես նրան չեմ ճանաչում, նա էլ՝ ինձ» (տեսանյութ)

Վարդան Մինասյանը դիմեց լրագրողներին․ «Ես կպատասխանեմ Հայաստանի հավաքականի վերաբերյալ ձեր հարցերին» (տեսանյութ)

«Փյունիկ» – «Ալաշկերտ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Վարդան Մինասյան > Աբրահամ Խաշմանյան․ 2 «Արարատների» պայքարում ուժեղ էր առաջնության նորեկը (տեսանյութ)

Անհավանական 2 գոլ և վերջաբան «Բանանց» – «Արցախ» խաղում, մարզային դերբին Վանաձորում (տեսանյութ)

«Արարատ» – «Արարատ-Արմենիա»․ Մեկնարկային կազմեր