«Շիրակին» ընդամենը մեկ խաղ է բաժանում գերազանց նվաճումից - VNews
Բաժիններ

«Շիրակին» ընդամենը մեկ խաղ է բաժանում գերազանց նվաճումից

10 փաստ՝ ԲԽ-ի 29-րդ տուրից

Առաջնության 29-րդ տուրը յուրահատուկ էր նրանով, որ բոլոր հանդիպումներում էլ ոչ-ոքի արդյունք գրանցվեց, ընդ որում «Արարատը»  ֆանտաստիկ «քամբեքի» հեղինակ դարձավ: Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1. Ընթացիկ առաջնությունում առաջին անգամ տուրի 3 հանդիպումներն էլ ավարտվեցին ոչ-ոքի: Ընդ որում «Արարատին» հաջողվեց 0-4 հաշվի ժամանակ խուսափել պարտությունից: ՀՀ առաջնություններում երկրորդ անգամ գրանցվեց գերարդյունավետ ոչ-ոքի՝ 4-4: Նման առաջին արդյունքը գրանցվել էր 2005թ. հուլիսի 18-ին կայացած «Բանանց» – «Միկա» խաղում:

«Արարատ»-«Շիրակ» հանդիպումը դարձավ ամենագոլառատն ընթացիկ առաջնությունում: Մինչ այդ առավելագույն քանակի գոլեր (7) խփվել էին 26-րդ տուրի «Արարատ» – «Գանձասար-Կապան» (1-6) և 27-րդ տուրի «Գանձասար-Կապան» – «Փյունիկ» (4-3) հանդիպումներում:

Առաջնությունում կայացած 87 հանդիպումներից 37-ում հաղթել են դաշտի տերերը, 24-ում՝ հյուրերը, 26 խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի:

3 խաղում խփվեց 10 գոլ: Առաջնությունում կայացած 87 հանդիպումներում 228 գոլ է խփվել: Միջին արդյունավետությունը կազմում է 2,62 գոլ:

Անատոլի Այվազովը գերազանցել է Արսեն Բեգլարյանի ցուցանիշը

2. «Շիրակն» առաջնությունում անպարտելի խաղերի թիվը հասցրեց 12-ի և կրկնեց ընթացիկ առաջնությունում «Գանձասար-Կապանի» ռեկորդային ցուցանիշը: Այդ հանդիպումներում շիրակցիները տոնել են 8 հաղթանակ, 4 խաղ ավարտել են ոչ-ոքի:

Գյումրեցիները լավագույն արդյունքն ունեն առաջնության գարնանային հատվածում՝ 14 հանդիպումներում վաստակելով 31 միավոր:

3. Վերջին 5 հանդիպումներում «Բանանցին» ոչ մի կերպ չի հաջողվում հաղթանակ տոնել, թեև խաղերից 4-ում առաջինն է բացել հաշիվը: Այդ հանդիպումներում «Բանանցն» ընդամենը 2 միավոր է վաստակել: Վերջին հաղթանակը «Բանանցը» տոնել է առաջնության 24–րդ տուրում՝ ապրիլի 22-ին նվազագույն հաշվով առավելության հասնելով «Գանձասար-Կապանի» նկատմամբ:

4. «Գանձասար-Կապանը» բարձրագույն խմբում հոբելյանական՝ 350-րդ հանդիպումն անցկացրեց: Այդ խաղերից 132-ում գանձասարցիները հաղթել են, 92-ն ավարտել են ոչ-ոքի, 126-ում պարտվել են: Վերջին 4 հանդիպումներում կապանցիներն անպարտելի են՝ վաստակելով 8 միավոր:

Արթուր Եդիգարյան. «Մեր առաջնության ֆուտբոլիստները մի քանի տարի առաջ ավելի ուժեղ էին, քան հիմա» (տեսանյութ)

5. «Ալաշկերտը» «Փյունիկի» հետ առաջնության 2-րդ անընդմեջ խաղում գոլազուրկ ոչ-ոքի գրանցեց: Առաջնության վերջին 6 հանդիպումներում, որոնցում ալաշկերտցիներն անպարտելի են, դա գոլազուրկ 3-րդ ոչ-ոքին էր: Այդ հանդիպումներում չեմպիոնն իր օգտին ընդամենը 10 միավոր գրանցեց:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Խաղ, որն ի հայտ կբերի Հայաստանի չեմպիոնին․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 28-րդ տուրին ընդառաջ

«Ուրարտուն» նոր սպորտային տնօրեն ունի

Բարձրագույն խմբի 27-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Փյունիկը» երկարաձգել է պայմանագիրը 3 ֆուտբոլիստի հետ

VBET-ը ներկայացնում է Հայաստանի առաջնության հունիս ամսվա 5 լավագույն գոլերը (տեսանյութ)

9 նկատառում. «Շիրակը» հայտարարություն է տարածել

«Արարատի» 700-րդ խաղը․ Միայն 2 թիմ է ավելի շատ հանդիպում անցկացրել Բարձրագույն խմբում

Մելիքյանի առաջին հաղթանակն «Ալաշկերտում», որը պարգևեց եվրագավաթի ուղեգիր․ VNews-ի ֆոտոշարքը «Լոռիի» դեմ խաղից

«Ալաշկերտ» – «Լոռի» խաղում հայտնի դարձավ Եվրոպա լիգայի վերջին ուղեգրի տիրակալի անունը (տեսանյութ)

Խաղ՝ Եվրոպա լիգայի ուղեգրի համար․ «Ալաշկերտ» – «Լոռի»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Նոա»-«Շիրակ» հանդիպման վիճելի դրվագները՝ ՀՖՖ մրցավարական բաժնի մեկնաբանությամբ

Կառլեն Մկրտչյանը նույնպես հեռացավ «Փյունիկից»

«Արարատ-Արմենիան» խաղավերջում հաղթանակ է կորզում և դառնում միանձնյա առաջատար (տեսանյութ)

«Նոան» խոշոր հաշվով հաղթեց «Շիրակին» և գլխավորում է Բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը (տեսանյութ)

«Նոա» – «Շիրակ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Տուր, որում թիմերը ոչ թե խաղալու են, այլ մարտնչելու․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 27-րդ տուրին ընդառաջ