Ովքեր են լավագույն 3 ֆուտբոլիստները Բարձրագույն խմբի 29-րդ տուրում ըստ VivaroNews-ի - VNews
Բաժիններ

Ովքեր են լավագույն 3 ֆուտբոլիստները Բարձրագույն խմբի 29-րդ տուրում ըստ VivaroNews-ի

Եվ այսպես, բացառիկ է ստացվել Հայաստանի Բարձրագույն խմբի 29-րդ տուրը: Ընթացիկ առաջնությունում առաջին անգամ կայացած 3 խաղում էլ ոչ-ոքի է գրանցվել: Բայց եթե «Գանձասար-Կապան» – «Բանանց» և «Փյունիկ» – «Ալաշկերտ» հանդիպումներում «շարքային» ոչ-ոքիներ էին (1-1 ու 0-0), ապա «Արարատ» – «Շիրակ» խաղը հաստատ կդաջվի հայկական ֆուտբոլի երկրպագուների հիշողություններում (4-4):

VivaroNews.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում տուրի լավագույն ֆուտբոլիստների եռյակի իր տարբերակը:

3. Ռումյան Հովսեփյան («Բանանց»)

Մեկ անգամ չենք նշել, որ Ռումյանն ընթացիկ մրցաշրջանի իր մարզավիճակով արժանի է հանդես գալու արտերկրում: Նա Բարձրագույն խմբի այս առաջնության երևի ամենակայուն ֆուտբոլիստն է: Հովսեփյանը սահմանել է մի նշաձող, որից ցածր հանդես չի եկել և ոչ մի խաղում: Դա հաճախ հանդիպող երևույթ չէ մեր ֆուտբոլիստների մոտ: Պատահական չէ, որ Ռումյանը կարևոր ֆուտբոլիստ է նաև հավաքականի համար:

«Գանձասար-Կապանի» հետ խաղն այդ առումով չի տարբերվել: Այո՛, «Բանանցը» տարօրինակ շարք է սկսել: Վերջին 5 խաղից 4-ի ընթացքում եղել է հաղթողի դերում, բայց ոչ մի հաղթանակ չի տոնել՝ «քամուն տալով» չեմպիոնական հույսերը: Սակայն Ռումյան Հովսեփյանը վերջին հանդիպմանն էլ շատ լավ էր միանում գրոհներին, երկրորդ կեսում՝ օգնում պաշտպանությանը: Նրա մոտ խոտանն էլ քիչ է փոխանցումների ժամանակ, իսկ դա կիսապաշտպանի համար «ոսկի» է:

2. Արթուր Եդիգարյան («Ալաշկերտ»)

Եդիգարյան եղբայրները մարզավիճակի առումով կարծես փոխատեղվել են: Եթե առաջնության առաջին հատվածում փայլում էր Արտակը, իսկ Արթուրը խնդիրներ ուներ, ապա հիմա պատկերն այլ է: Եդիգարյան-կրտսերը, ով առաջնության լավագույն ռմբարկուներից մեկն է, իրեն նման չէ, ՕԳԳ-ի գործակիցը բավականին ընկել է, իսկ Եդիգարյան-ավագը, նույն ինքը՝ «Ալաշկերտի» ավագը, հիշեցնում է իր լավագույն տարիների խաղը:

«Շիրակին» ընդամենը մեկ խաղ է բաժանում գերազանց նվաճումից. 10 փաստ՝ ԲԽ-ի 29-րդ տուրից

Արթուրը «Փյունիկի» դեմ մրցավեճում ևս հենակետային գոտում հուսալի էր գործում, հատկապես լավ էր պայքարում մրցակցի «պայթուցիկ» ֆուտբոլիստ Էրիկ Վարդանյանի հետ: Նաև միանում էր գրոհներին, աչքի ընկնում սրող փոխանցումներով: Արթուրը, ինչո՞ւ ոչ, նման մարզավիճակով կարող է օգտակար լինել նաև ազգային հավաքականին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Վադիմ Բորեց․ «Լավ է, որ բնավորություն դրսևորեցինք, բայց մեզ նաև խաղային որակ է պետք» (տեսանյութ)

Եղիշե Մելիքյան․ «Ժամանակ չկա․ պիտի շատ արագ հասկանամ իմ թիմի հնարավորությունները» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» չհաղթեց ԲԽ-ում 4-րդ անընդմեջ խաղում. VNews-ի ֆոտոշարքն «Ալաշկերտի» հետ հանդիպումից

Բարձրագույն խմբի 3 ակումբ ապահովել է իր տեղը եվրագավաթային խաղարկությունում

Գոլազուրկ ոչ-ոքի․ «Արարատ-Արմենիան» մնաց 2-րդ տեղում (տեսանյութ)

Ազարովի ֆանտաստիկ գոլը հաղթանակ պարգևեց «Նոային» «Արարատի» դեմ խաղում (տեսանյութ)

Չեմպիոնը շանս է ստանում վերադառնալու. «Արարատ-Արմենիա» – «Ալաշկերտ». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

Տապանը՝ լեռան վրա. «Նոա» – «Արարատ». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

Արամ Բարեղամյանը ավարտել է ֆուտբոլիստի կարիերան

«Ուրարտուն» և Վահագն Այվազյանը երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը

Շիկացած պայքար․ Հայաստանի չեմպիոն դառնալու գլխավոր ֆավորիտներն ըստ VBet-ի

ԲԽ առաջնությունների միակ թիմը, որին «Շիրակը» երբևէ չի հաղթել․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 26-րդ տուրին ընդառաջ

Պաշտոնական․ Ռումյան Հովսեփյանը հեռացավ «Արդայից»

«Հոբելյանական» տուր Մանասյանի, Մկոյանի, Բադոյանի, Մանուչարյանի և Բիչախչյանի համար

Վադիմ Բորեց․ «Պետք է այսպիսի տրամադրվածությամբ մոտենանք վճռորոշ խաղերին» (տեսանյութ)

Ռոման Բերեզովսկի․ «Նոր թիմ ենք կառուցում» (տեսանյութ)