fbpx

«Աշակերտը» փորձելու է գերազանցել «ուսուցչին». Ամենաուշագրավ տեղեկությունները՝ գավաթային եզրափակչին ընդառաջ

«ԳԱՆՁԱՍԱՐ-ԿԱՊԱՆ» – «ԱԼԱՇԿԵՐՏ»

2 խաղ,  +1=1-0, 1-0

16 մայիսի, ժ.19:00, Երևան,  «Հանրապետական»  մարզադաշտ

2012/13թթ. խաղարկություն,  1/4 եզրափակիչ

02.03.2013  «Ալաշկերտ» – «Գանձասար»՝  0-0

12.03.2013  «Գանձասար» – «Ալաշկերտ»՝  1-0 (0-0)
Նարեկ Բեգլարյան 64՛

Գավաթը սպասում է իր 7-րդ տիրոջը

Հայաստանի գավաթի 2017/18թթ. խաղարկության եզրափակիչ ակորդը կհնչի «Հանրապետական» մարզադաշտում, որտեղ մրցավեճի կբռնվեն պատվավոր մրցանակին դեռևս չտիրած թիմերը: Այնպես որ մայիսի 16-ին ՀՀ գավաթակիր դարձած 6 թիմերի շարքը կհամալրվի ևս մեկով:

2005թ.-ից Հայաստանի գավաթի խաղարկություններին մասնակցող «Գանձասար-Կապանը» 2-րդ անգամ է հանդես գալու պատվավոր մրցանակի եզրափակչում: Գավաթը նվաճելու գանձասարցիների առաջին փորձն անհաջողության է մատնվել:

2013/14թթ. խաղարկությունում հաջորդաբար հաղթահարելով «Ուլիսի» (0-0, 3-1) և «Բանանցի» (2-1, 1-1) արգելքները` կապանյան թիմը, որ դեռևս կրում էր «Գանձասար» անվանումը, 2014թ. մայիսի 7-ին «Փյունիկի» հետ կայացած եզրափակիչ խաղում Սերգեյ Պուչկովի գլխավորությամբ մրցակցին զիջեց գավաթը՝ պարտվելով 1-2 հաշվով:

Հետաքրքիր է, որ այդ խաղին գանձասարցիների կազմում մասնակցել են ներկայումս «Ալաշկերտում» հանդես եկող Արսեն Բեգլարյանը, Արտակ Գրիգորյանն ու Ալեքսանդր Պետրոսյանը: Իսկ «Գանձասար-Կապանի» ներկայիս ֆուտբոլիստներից եզրափակչի միակ մասնակիցն Արա Խաչատրյանն էր:

«Ալաշկերտն» իր կարճատև կենսագրության ընթացքում առաջին անգամ է եզրափակչում վիճարկելու ՀՀ գավաթը: Ալաշկերտցիները ՀՀ գավաթի խաղարկություններին մասնակցում են 2012/2013թթ. խաղարկությունից: Հենց այդ խաղարկությունում էլ կայացել է «Ալաշկերտի» և «Գանձասար-Կապանի» գավաթային առայժմ միակ դիմակայությունը:

Նորաստեղծ «Ալաշկերտը», որ այն ժամանակ հանդես էր գալիս առաջին խմբում, Ալբերտ Սարգսյանի գլխավորությամբ 1/8 եզրափակչում «Բանանցի» նկատմամբ առավելության հասնելուց հետո (0-0, 0-0, 5-4՝ 11մ) հաջորդ փուլում չկարողացավ հաղթահարել գանձասարցիների արգելապատնեշը (0-0, 0-1):

Հետաքրքիր է, որ 5 տարի առաջ կայացած գավաթային այդ դիմակայության մասնակիցներից «Ալաշկերտում» ներկայումս մնացել է միայն Միհրան Մանասյանը, իսկ կապանյան թիմում՝ Արա Խաչատրյանը: Նաև նշենք, որ այդ դիմակայությանը գանձասարցիների կազմում մասնակցել են ներկայումս «Ալաշկերտում» հանդես եկող Արսեն Բեգլարյանը, Արտակ Դաշյանը և Ալեքսանդր Պետրոսյանը:

Եզրափակչի ճանապարհին

Գավաթի ընթացիկ խաղարկությունում «Գանձասար-Կապանն» առայժմ անպարտելի է: Գանձասարցիները պայքարից դուրս են թողել «Ավան Ակադեմիային» (3-0, 4-0) և «Շիրակին» (1-1, 1-0): Այդ հանդիպումներում կապանցիներից առավել արդյունավետ է գործել Գևորգ Նռանյանը՝ խփելով 3 գնդակ: Մեկական անգամ աչքի են ընկել Սարգիս Շահինյանը, Ալեքս Ջունիոր Քրիստիանը, Արթուր Ադամյանը, Դմիտրի Յաշինը, Արա Խաչատրյանը և Լուբամբո Մուսոնդան:

«Ալաշկերտը» գավաթի ընթացիկ խաղարկության ամենաարդյունավետ թիմն ու միակ մասնակիցն է, որ հաղթել է անցկացրած 4 հանդիպումներում էլ՝ խփելով 11 գոլ: Քառորդ եզրափակչում ալաշկերտցիները մեծ առավելությամբ հաղթեցին առաջին խմբի ներկայացուցիչ «Արցախին» (3-1, 6-0), իսկ հաջորդ փուլում երկու հանդիպումներում էլ միևնույն 1-0 հաշվով պարտության մատնեցին «Բանանցին»:

«Ալաշկերտից» առավել արդյունավետ է գործել Արթուր Եդիգարյանը, ով 4 գնդակով գավաթի ընթացիկ խաղարկության լավագույն ռմբարկուն է: Նա «Արցախի» հետ պատասխան խաղում հեթ-տրիքի հեղինակ էր դարձել: 2-ական գնդակ են խփել Միհրան Մանասյանն ու Արտակ Դաշյանը, մեկական անգամ էլ մրցակիցների դարպասը գրավել են Միլյան Յաբլանը, Արտակ Գրիգորյանն ու Արտակ Եդիգարյանը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում, Instagram-ում և Telegram-ում:

1 2

Նիկոլ Փաշինյանը նշել է՝ երբ ֆուտբոլը կվերադառնա Կապան

«Թարմ արյուն» ունեցող 10 ֆուտբոլիստ, ովքեր կարող են շանս ստանալ Հայաստանի ազգային հավաքականում

Մարկոսի ցուցանիշը, Մովսիսյանի հոբելյանական գոլը և Հայրապետյանի փայլուն վիճակագրությունը

Նվիրումը կա, մնաց մնացածը. Հայաստան-Ջիբրալթար խաղի ֆուտբոլիստների գնահատականները

Ով է Հայաստանի հավաքականի միակ լեգեոները, ում թիմն առաջատար է իր ազգային առաջնությունում

Ովքեր էին լավագույն 4 ֆուտբոլիստները ԲԽ-ի 11-րդ տուրում ըստ VNews-ի (+խորհրդանշական հավաքական, քվեարկություն)

7 անընդմեջ անպարտելի խաղ, 6 հաղթանակ․ Երևանյան «արծիվները» «ճախրում» են

«5-րդ անիվ, գաղտնի հեղույս». 4 դիտարկում Արմեն Գյուլբուդաղյանցի նշանակման վերաբերյալ

Ուեյն Ռունին փայլեց Յուրա Մովսիսյանի թիմի դեմ խաղում, Օզբիլիսը կրկին վնասվածք ստացավ (տեսանյութ)

Անդրեյ Տալալաևի օգնական Յուրի Նագայցևն այս անգամ նույնպես դժգոհ է մնացել մրցավարական աշխատանքից (տեսանյութ)

Առաջատար VS չեմպիոն․ խաղ, որից հետո տակնուվրա եղավ աղյուսակը․ VNews.am-ի ֆոտոշարքը

Արամ Ոսկանյան․ «Ինձ համար շատ հաճելի գլխացավանք է կազմի հետ կապված որոշումներ կայացնելը» (տեսանյութ)

ԲԽ-ում ամեն ինչ շատ արագ է փոխվում․ «Փյունիկը» պարտվեց չեմպիոնին և նահանջեց 4-րդ տեղ (տեսանյութ)

«Փյունիկ» – «Ալաշկերտ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Անհավանական 2 գոլ և վերջաբան «Բանանց» – «Արցախ» խաղում, մարզային դերբին Վանաձորում (տեսանյութ)

«Բանանց» – «Արցախ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)