Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Նորընծա գավաթակիր Աշոտ Բարսեղյանը կրկնել է Վարդան Մինասյանի ու Սարգիս Հովսեփյանի ցուցանիշը

13 9 - Նորընծա գավաթակիր Աշոտ Բարսեղյանը կրկնել է Վարդան Մինասյանի ու Սարգիս Հովսեփյանի ցուցանիշը

«Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը մարզչական կարիերայում առայժմ ամենամեծ նվաճմանը հասավ՝ իր սաներին առաջին անգամ գավաթային բարձունքին հասցնելով: Ավելորդ չէ հիշեցնել, որ հենց Աշոտ Բարսեղյանի գլխավորությամբ էր «Գանձասար-Կապանը» մինչ այդ հասել իր ամենամեծ հաջողությանը՝ դառնալով նախորդ առաջնության փոխչեմպիոն:

Աշոտ Բարսեղյանը դարձավ ՀՀ գավաթակիր թիմ պատրաստած 5-րդ մարզիչը, ով ֆուտբոլիստի կարիերայում վայելել էր գավաթի նվաճման բերկրանքը: Նախկինում դա հաջողվել էր Վարդան Մինասյանին, Արմեն Շահգելդյանին, Սարգիս Հովսեփյանին և Ռաֆայել Նազարյանին:

9 5 - Նորընծա գավաթակիր Աշոտ Բարսեղյանը կրկնել է Վարդան Մինասյանի ու Սարգիս Հովսեփյանի ցուցանիշը

Հիշեցնենք, որ Աշոտ Բարսեղյանը 1992թ. «Բանանցում» Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ դարձել էր Հայաստանի առաջին գավաթակիր: Նա գավաթի անդրանիկ խաղարկությունում 6 գոլի հեղինակ էր դարձել՝ ցույց տալով թիմում լավագույն արդյունքը:

Իսկ ահա մարզիչներից յուրօրինակ ռեկորդակիր Վարուժան Սուքիասյանը, որի գլխավորած թիմերը 4 անգամ նվաճել են պատվավոր մրցանակը (1992թ.` «Բանանց», 1998-1999թթ.` «Ցեմենտ», 2008թ.` «Արարատ»), մարզչական կարիերայում երկրորդ անգամ իր սաների հետ անհաջողության մատնվեց գավաթի եզրափակչում: Նախկինում նրա օրոք 2007թ. գավաթի եզրափակչում պարտություն էր կրել «Արարատը»՝ լրացուցիչ ժամանակում 1-3 հաշվով զիջելով «Բանանցին»:

Վարուժան Սուքիասյանի գլխավորած թիմերը 6-րդ անգամ հանդես եկան գավաթի եզրափակչում, ինչը ևս յուրօրինակ ռեկորդ է:

32703942 949535505225255 7312790598694469632 o - Նորընծա գավաթակիր Աշոտ Բարսեղյանը կրկնել է Վարդան Մինասյանի ու Սարգիս Հովսեփյանի ցուցանիշը

Ընդհանուր առմամբ ՀՀ գավաթի 27-ամյա պատմության ընթացքում 18 մարզիչների է հաջողվել գավաթակիր թիմ պատրաստել: Նրանցից 4-ն այլազգի մասնագետներ են: Գավաթի նվաճման բերկրանքն իրենց սաների հետ կիսել են արգենտինացի Օսկար Լոպեսը, ռումինացի Միխայ Ստոյկիցան, չեխ Յան Պոշտուլկան և իսպանացի Տիտո Ռամալյոն:

VivaroNews.am-ը ներկայացնում է այն 18 մարզիչների ցանկը, որոնց բախտ է վիճակվել իրենց սաների հետ Հայաստանի գավաթով պատվո շրջան կատարել մարզադաշտում:

Մարզիչներ Գավաթ Ակումբներ Մրցաշրջան
1.Վարուժան Սուքիասյան 4 «Բանանց», «Ցեմենտ», «Արարատ» 1992, 1998-1999, 2008
2.Արմեն Սարգսյան 2 «Արարատ» 1993-1994
3.Էդուարդ Մարգարով 2 «Միկա» 2000-2001
4.Արմեն Ադամյան 2 «Միկա» 2005-2006
5.Վարդան Մինասյան 2 «Փյունիկ» 2009-2010
6.Սարգիս Հովսեփյան 2 «Փյունիկ» 2013/14-2014/15
7.Վարդան Բիչախչյան 2 «Շիրակ» 2012, 2016/17
8.Սամվել Դարբինյան 1 «Արարատ» 1995
9.Խորեն Հովհաննիսյան 1 «Փյունիկ» 1996
10.Արկադի Անդրեասյան 1 «Արարատ» 1997
11.Օսկար Լոպես 1 «Փյունիկ» 2002
12.Սուրեն Բարսեղյան 1 «Միկա» 2003
13.Միխայ Ստոյկիցա 1 «Փյունիկ» 2004
14.Յան Պոշտուլկա 1 «Բանանց» 2007
15.Արմեն Շահգելդյան 1 «Միկա» 2011
16.Ռաֆայել Նազարյան 1 «Փյունիկ» 2012/13
17.Տիտո Ռամալյո 1 «Բանանց» 2015/16
18.Աշոտ Բարսեղյան 1 «Գանձասար-Կապան» 2017/18

Աշոտ Հայրապետյան


Մխիթարյանի ակումբային կարիերայի բոլոր 10 գլխավոր մարզիչները

Վարազդատ Հարոյանը՝ «Ուրալում» իր մրցաշրջանի, Վարդան Մինասյանի վերադարձի և այլ թեմաների մասին (տեսանյութ)

Վարդան Մինասյանի 5 հիշարժան խաղերը Հայաստանի հավաքականում (տեսանյութ)

Որ հավաքականներն են ֆավորիտ առաջիկա «Մունդիալում» ըստ Խորեն Հովհաննիսյանի

Փաստերն ապացուցում են՝ «Ալաշկերտի» այս չեմպիոնությունը զգալիորեն տարբերվում է նախորդներից

Չեմպիոն մարզիչները. Վարդան Մինասյանի ռեկորդը, որն անգերազանցելի է արդեն 14 տարի

Անչափ բացասական միտում՝ Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկուների ցուցանիշներում

Հայ 3 ֆուտբոլիստի թիմեր հայտնվել են իրենց երկրների «էլիտայում» (տեսանյութ)

Բարձրագույն խմբի 2017/18թթ. առաջնությունն ավարտված է, բայց որոշ հարցեր դեռ անպատասխան են. «Ալաշկերտը»՝ չեմպիոն (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Գանձասար-Կապան». VivaroNews-ի ուղիղ հեռարձակումը

«Բանանց» – «Արարատ». VivaroNews-ի ուղիղ հեռարձակումը

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Խոշոր հաշվով առաջին հաղթանակը

«Ալաշկերտ» – «Գանձասար-Կապան». Ամենաուշագրավ տեղեկությունները՝ հանդիպմանն ընդառաջ

«Բանանց» – «Արարատ». Ամենաուշագրավ տեղեկությունները՝ հանդիպմանն ընդառաջ

Հայտնի է, թե երբ կկայանա Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության մրցանակակիրների պարգևատրումը

«Եզրափակչի մարդ» Կասպարովը տպավորիչ ռեկորդ սահմանեց՝ գերազանցելով Սարգիս Հովսեփյանին