Եթե ցանկանում եք դառնալ Հայաստանի գավաթակիր, ապա կազմում ունեցեք այս ֆուտբոլիստին - VNews
Բաժիններ

Եթե ցանկանում եք դառնալ Հայաստանի գավաթակիր, ապա կազմում ունեցեք այս ֆուտբոլիստին

Չնայած «Գանձասար-Կապանն» առաջին անգամ նվաճեց Հայաստանի գավաթը, սակայն թիմի կիսապաշտպան Արթուր Յուսպաշյանը մտավ պատվավոր մրցանակի խաղարկությունների պատմության մեջ որպես յուրօրինակ ռեկորդակիր: Նա դարձավ միակ ֆուտբոլիստը, ում հաջողվել է 6 անգամ պատվո շրջան կատարել գավաթով: Նախորդ 5 տիտղոսները Արթուր Յուսպաշյանը նվաճել էր «Փյունիկի» կազմում 2009, 2010, 2013, 2014 և 2015թթ.:

Յուսպաշյանի համար հերթական եզրափակիչը 6-րդն էր: Այդ ցուցանիշով նա հավասարվեց ռեկորդակիրներին՝ Արմեն Շահգելդյանին, Արամայիս Տոնոյանին, Համլետ Մխիթարյանին, Սարգիս Հովսեփյանին և Կարեն Ալեքսանյանին: Սակայն ի տարբերություն նրանց, Յուսպաշյանի համար բոլոր 6 եզրափակիչներն էլ հաղթական են եղել:

«Գանձասար-Կապանի» մեկ այլ փորձառու ֆուտբոլիստ Վասպուրակ Մինասյանը համալրեց Հայաստանի քառակի գավաթակիրների շարքը: Նրա համար գավաթի հերթական եզրափակիչը 3-րդն էր: Նա էլ իր նախկին տիտղոսները նվաճել է «Փյունիկում»՝ 2013-2015թթ. դառնալով եռակի գավաթակիր:

Գավաթի եզրափակչի իսկական հերոսը դարձած Գևորգ Կասպարովը երկրորդ անգամ վայելեց գավաթի նվաճման բերկրանքը: Առաջին անգամ նա գավաթը գլխավերևում էր պահել 2011թ. «Միկայում» հանդես գալիս: Նրա համար եզրափակիչը 5-րդն էր:

Նորընծա գավաթակիր Աշոտ Բարսեղյանը կրկնել է Վարդան Մինասյանի ու Սարգիս Հովսեփյանի ցուցանիշը

Առաջին անգամ Կասպարովը գավաթի վճռորոշ հանդիպմանը մասնակցել է 16 տարի առաջ՝ 2002թ. մայիսի 27-ին «Փյունիկի» հետ կայացած մրցավեճին՝ պաշտպանելով «Զվարթնոցի» դարպասը:

Կրկնակի գավաթակիրներ դարձան նաև Գևորգ Նռանյանը, Գրիգոր Մելիքսեթյանը և Հայկ Իշխանյանը: «Գանձասար-Կապանի» մնացած 18 ֆուտբոլիստներն առաջին անգամ վայելեցին գավաթի նվաճման բերկրանքը:

VivaroNews.am-ը ներկայացնում է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր 4 և ավելի անգամ դարձել են Հայաստանի գավաթակիրներ՝ նշելով նաև մասնակցած եզրափակիչ հանդիպումների քանակը:

Գավաթակիրներ Գ Ե
1.Արթուր Յուսպաշյան 6 6
2.Տիգրան Գսպեյան 5 5
3.Հակոբ Մկրյան 5 5
4.Արմեն Պետիկյան 5 4
5.Կամո Հովհաննիսյան 5 4
6.Արամ Ոսկանյան 5 3
7.Ռաֆայել Նազարյան 5 3
8.Վարազդատ Հարոյան 5 3
9.Դավիթ Մանոյան 5 3
10.Արմեն Շահգելդյան 4 6
11.Արամայիս Տոնոյան 4 6
12.Համլետ Մխիթարյան 4 6
13.Արթուր Քոչարյան 4 4
14.Հայկ Հարությունյան 4 4
15.Վահագն Մինասյան 4 4
16.Վասպուրակ Մինասյան 4 3

Աշոտ Հայրապետյան

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Փյունիկը» վաճառքի է հանել #ArtsakhStrong գրությամբ մարզաշապիկները

Էդգար Մալաքյան․ «Բոլոր խնդիրները հաղթահարել եմ և հիմա պետք է օգնեմ թիմին հասնելու նպատակներին» (տեսանյութ)

Վարդան Բիչախչյան. «Հավատացած եմ՝ խաղի ընթացքում էլ մեր մտքով կռվի դաշտում ենք» (տեսանյութ)

Չեմպիոնն ամենախոշոր հաշվով հաղթանակը տոնեց, Ոսկանյանն ու Գրիգորյանը հոբելյանական խաղեր անցկացրին

Ռաֆայել Նազարյանը կգլխավորի Հայաստանի Մ21 տարեկանների հավաքականը

Եղիշե Մելիքյան. «Չեմ կարող գոհ լինել խաղից, բայց հաշվի առնելով մեր խնդիրները, չեմ էլ կարող դժգոհ լինել» (տեսանյութ)

Արտակ Օսեյան. «Նման խաղադաշտում հնարավոր չէր կոմբինացիոն ֆուտբոլ խաղալ» (տեսանյութ)

Ստեֆեն Ալֆրեդ․ «Վստահ եմ՝ պատրաստ եմ պայքարել «Փյունիկի» մեկնարկային կազմում իմ տեղի համար» (տեսանյութ)

Էդգար Մալաքյանի գոլը հաղթանակ պարգևեց «Արարատին» «Գանձասար-Կապանի» դեմ խաղում (տեսանյութ)

«Փյունիկն» իր մարզաշապիկին հատուկ գրությամբ կխաղա

Երևանյան 5 խաղերով վերադառնում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգան․ Ամենաուշագրավ փաստերը՝ 8-րդ տուրին ընդառաջ

WhoScored․ Հայաստանի հավաքականի 3 ֆուտբոլիստներ՝ տուրի խորհրդանշական հավաքականում

2 տարի է՝ հավաքականը հոկտեմբերին չի հաղթում, այլազգի 11-րդ ֆուտբոլիստն ընտրանու կազմում

«Տիխիում աղմուկի փոխարեն լռություն էր». Հայաստան-Վրաստան խաղում հայ ֆուտբոլիստների գնահատականները

Պաշտոնական. Վարազդատ Հարոյանը տեղափոխվեց «Տամբով»

Իսպանական մամուլը պնդում է, որ Հարոյանը պատերազմի է գնացել