fbpx

«Եզրափակչի մարդ» Կասպարովը տպավորիչ ռեկորդ սահմանեց՝ գերազանցելով Սարգիս Հովսեփյանին

Գավաթի եզրափակիչը՝ 10 փաստով

Ավարտվեց Հայաստանի գավաթի 27-րդ խաղարկությունը, որն ի հայտ բերեց մրցաշարի պատմության մեջ նոր գավաթակրին: Եզրափակչի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1. Հայաստանի 2017/18թթ. գավաթի 27-րդ խաղարկության հաղթողին որոշելու համար ընդհանուր առմամբ 13 խաղ անցկացվեց: Դաշտի տերերը 4 հաղթանակ են տոնել, հյուրերին հաջողությունն ուղեկցել է 5 անգամ, 4 խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի:

Անցկացված 13 հանդիպումներում ընդհանուր առմամբ 34 գոլ է գրանցվել: Գավաթի մրցաշարի հանդիպումների միջին արդյունավետությունը բավական բարձր է՝ 2,61 գոլ մեկ խաղում:

2. «Գանձասար-Կապանը» պատվավոր մրցանակի 27-ամյա պատմության մեջ դարձավ Հայաստանի գավաթը նվաճած 7-րդ ակումբը: Կապանյան թիմն իր առաջին տիտղոսը նվաճեց 2-րդ փորձից: Առաջին անգամ գանձասարցիները գավաթի եզրափակչում հանդես էին եկել 2014թ. մայիսի 7-ին՝ 1-2 հաշվով պարտվելով «Փյունիկին»:

Գավաթի մրցաշարերի յուրօրինակ ռեկորդակիրը «Փյունիկն» է, որն ութակի գավաթակիր է: 6 անգամ գավաթակիր է դարձել «Միկան», 5 անգամ պատվավոր մրցանակը նվաճել է «Արարատը», 3 անգամ գավաթով պատվո շրջան է կատարել «Բանանցը», 2-ական անգամ էլ գավաթին տիրել են «Ցեմենտն» ու «Շիրակը»:

Նորընծա գավաթակիր Աշոտ Բարսեղյանը կրկնել է Վարդան Մինասյանի ու Սարգիս Հովսեփյանի ցուցանիշը

«Գանձասար-Կապանը» գավաթի ընթացիկ խաղարկությունում մնաց անպարտելի՝ 5 հանդիպումներից շահելով 3-ը, 2-ն ավարտելով ոչ-ոքի: Առավել հաճախ՝ 6 անգամ գավաթը նվաճելիս անպարտելի է մնացել «Փյունիկը» (2002, 2004, 2009, 2010, 2012/13, 2013/14թթ.), 4 անգամ դա հաջողվել է «Արարատին» (1993, 1994, 1995, 1997թթ.): «Միկան» 3 անգամ է (2001, 2003, 2011թթ.) գավաթակիր դարձել պարտություն չկրելով: 2-ական անգամ անպարտելի են մնացել «Բանանցը» (1992, 2007թթ.) և «Ցեմենտը» (1998, 1999թթ.), մեկ անգամ էլ դա հաջողվել է «Շիրակին» (2016/17թթ.):

3. «Ալաշկերտն» առաջին անգամ վճռորոշ խաղում վիճարկեց ՀՀ գավաթը՝ դառնալով պատվավոր մրցանակի եզրափակչում հանդես եկած 13-րդ ակումբը: Գավաթը նվաճելու ալաշկերտցիների առաջին փորձն անհաջողության մատնվեց: Գավաթի ընթացիկ խաղարկությունում «Ալաշկերտն» էլ անպարտելի մնաց՝ խաղն ավարտելով ոչ-ոքի: Մինչ այդ ալաշկերտցիները հաղթել էին անցկացրած բոլոր 4 խաղերում էլ: Վերջին պարտությունն «Ալաշկերտը» կրել է գավաթի նախորդ խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան խաղում՝ 2016թ. հոկտեմբերի 19-ին 0-1 հաշվով զիջելով «Փյունիկին»:

«Ալաշկերտը» դարձավ գավաթի ընթացիկ խաղարկության ամենաարդյունավետ թիմը՝ 5 հանդիպումներում խփելով 12 գոլ:

Եթե ցանկանում եք դառնալ Հայաստանի գավաթակիր, ապա կազմում ունեցեք այս ֆուտբոլիստին

4. Հայաստանի գավաթի խաղարկությունների 27-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ եզրափակչում պատվավոր մրցանակը վիճարկեցին «Գանձասար-Կապանն» ու «Ալաշկերտը»: Ընդհանուր առմամբ գավաթի եզրափակիչ հանդիպումներում մրցավեճի են բռնվել 19 տարբեր զույգեր: Առավել հաճախ` 4 անգամ գավաթը վիճարկել են «Փյունիկն» ու «Բանանցը» (1992, 2004, 2009, 2010թթ.):

5. ՀՀ գավաթի խաղարկությունների 27-ամյա պատմության ընթացքում 5-րդ անգամ գավաթի եզրափակչում լրացուցիչ ժամանակ նշանակվեց: 3-րդ անգամ գավաթակիրը որոշվեց հետխաղյա 11մ հարվածաշարի միջոցով:

2001թ. «Միկայի» և «Արարատի» գավաթային մրցավեճն ավարտվել էր 1-1 հաշվով, ընդ որում գոլերը խփվել էին խաղի հիմնական ժամանակում: 11մ հարվածաշարի ժամանակ ավելի դիպուկ էին գտնվել «Միկայի» ֆուտբոլիստները, որոնք հաղթել էին 4-3 հաշվով:

2004թ. էլ «Փյունիկն» էր «Բանանցի» հետ մրցավեճում 11մ հարվածաշարի շնորհիվ գավաթակիր դարձել՝ հաղթելով 6-5 հաշվով: Ընդ որում խաղի հիմնական և լրացուցիչ ժամանակում դարպասներն այդպես էլ անառիկ էին մնացել: Դա միակ եզրափակիչն էր, որում այդպես էլ գոլեր չգրանցվեցին:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում, Instagram-ում և Telegram-ում:

1 2

Սփոփիչ փաստեր․ Վիճակագրություն, որը չի արտահայտում Հայաստան-Ջիբրալթար խաղի հաշիվը

Հոկտեմբերը «դաժան» ամիս է Հայաստանի հավաքականի համար

Նվիրումը կա, մնաց մնացածը. Հայաստան-Ջիբրալթար խաղի ֆուտբոլիստների գնահատականները

Մարկոս Պիզելի․ «Պետք է մոռանանք այս հանդիպումն ու պատրաստվենք Մակեդոնիայի դեմ խաղին» (տեսանյութ)

«Հայաստան, հուպ տուր»․ Մարկոս Պիզելիի ուղերձը հայ երկրպագուներին (տեսանյութ)

Ով է Հայաստանի հավաքականի միակ լեգեոները, ում թիմն առաջատար է իր ազգային առաջնությունում

Ովքեր էին լավագույն 4 ֆուտբոլիստները ԲԽ-ի 11-րդ տուրում ըստ VNews-ի (+խորհրդանշական հավաքական, քվեարկություն)

«Ակտոբեի» մարզիչը խոսել է Մարկոս Պիզելիի՝ թիմի վերջին խաղը բաց թողնելու մասին

7 անընդմեջ անպարտելի խաղ, 6 հաղթանակ․ Երևանյան «արծիվները» «ճախրում» են

«5-րդ անիվ, գաղտնի հեղույս». 4 դիտարկում Արմեն Գյուլբուդաղյանցի նշանակման վերաբերյալ

Ուեյն Ռունին փայլեց Յուրա Մովսիսյանի թիմի դեմ խաղում, Օզբիլիսը կրկին վնասվածք ստացավ (տեսանյութ)

Անդրեյ Տալալաևի օգնական Յուրի Նագայցևն այս անգամ նույնպես դժգոհ է մնացել մրցավարական աշխատանքից (տեսանյութ)

Առաջատար VS չեմպիոն․ խաղ, որից հետո տակնուվրա եղավ աղյուսակը․ VNews.am-ի ֆոտոշարքը

Արամ Ոսկանյան․ «Ինձ համար շատ հաճելի գլխացավանք է կազմի հետ կապված որոշումներ կայացնելը» (տեսանյութ)

ԲԽ-ում ամեն ինչ շատ արագ է փոխվում․ «Փյունիկը» պարտվեց չեմպիոնին և նահանջեց 4-րդ տեղ (տեսանյութ)

«Փյունիկ» – «Ալաշկերտ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)