fbpx
Բաժիններ

Մարկոս Պիզելիի «ասիստը» հայազգի մարզչի թիմի դեմ խաղում, որն առաջնության առաջատարն է (տեսանյութ)

Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մայիսի 19-ի իրադարձությունների քրոնիկոնը:

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 11-րդ տուր. «Աստանա» 3-1 «Ակտոբե». Մարկոս Պիզելին 17-րդ րոպեին դարձել է գոլային փոխանցման հեղինակ: Նա մասնակցել է ամբողջ հանդիպմանը: Մարկոսն առաջնության վերջին 3 խաղում միասին իր հաշվին է գրանցել 2 գոլ և 3 արդյունավետ փոխանցում: «Ակտոբեն», որից ՖԻՖԱ-ի որոշմամբ հանվել է 6 միավոր, զբաղեցնում է վերջին՝ 12-րդ տեղը: «Աստանայի» գլխավոր մարզիչը 38-ամյա մասնագետ Գրիգորի Բաբայանն է, և նրա թիմը 1-ին հորիզոնականում է:

Սլովակիայի Բարձրագույն խումբ, փլեյ-օֆֆ, 10-րդ տուր. «Սլովան Բրատիսլավա» 3-2 «Ժիլինա». Վահան Բիչախչյանը փոխարինման է մտել 62-րդ րոպեին: «Ժիլինան» Սլովակիայի առաջնությունն առաջատար ենթախմբում ավարտել է 4-րդ հորիզոնականում և կմասնակցի Եվրոպա լիգայի գավաթի հաջորդ խաղարկության որակավորման փուլին:

Ուկրաինայի Պրեմիեր լիգա, փլեյ-օֆֆ, 10-րդ տուր. «Կարպատներ» 3-0 «Ստալ». Գոռ Մալաքյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել առաջին խաղակեսին ավելացված ժամանակի 2-րդ րոպեին, իսկ Արթուր Դանիելյանը հայտավորված չի եղել խաղին: «Ստալը» հետնապահ խմբում զբաղեցրել է վերջին հորիզոնականը և դուրս մնացել Պրեմիեր լիգայից:

Յուրա Մովսիսյանի վնասվածքն այդքան էլ լուրջ չէ

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 11-րդ տուր. «Ակժայիկ» 2-0 «Ժետիսու». Կամո Հովհաննիսյանը մասնակցել է ամբողջ մրցավեճին, իսկ Էդգար Մալաքյանը փոխարինման է մտել 76-րդ րոպեին: «Ժետիսուն» 12 թիմի պայքարում 8-9-րդ տեղերն է բաժանում «Կայսարի» հետ:

Լյուքսեմբուրգի Բարձրագույն խումբ, 26-րդ տուր. «Պրոգրես Նիդերկորն» 4-2 «Ռասինգ Լյուքսեմբուրգ». Ալեքսանդր Կարապետյանը 32-րդ րոպեին դարձել է գոլի, իսկ 56-րդ րոպեին՝ արդյունավետ փոխանցման հեղինակ: Նա եղել է հիմնական կազմում և փոխարինվել 84-րդ րոպեին: Սա 30-ամյա Կարապետյանի 29-րդ գոլն էր ընթացիկ առաջնությունում, և նա առաջնության լավագույն ռմբարկուից հետ է մնում 4 գոլով: «Պրոգրեսը» 14 թիմի պայքարում զբաղեցնում է 2-րդ տեղը՝ առաջատար «Դյուդելանժին» զիջելով 5 միավորով:

Ֆրանսիայի Լիգա-1, 38-րդ տուր. «Ռեն» 1-1 «Մոնպելյե». Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած թիմն առաջնությունն ավարտել է 10-րդ հորիզոնականում:

Գևորգ Ղազարյանն Ավստրիայում կմիանա հավաքականին

Ամերիկյան ՄԼՍ, 11-րդ տուր. «Փորթլենդ Տիմբերս» 2-1 «Լոս Անջելես». Դիեգո Ռոսի Մարաշլյանը մասնակցել է ամբողջ մրցավեճին: «Լոս Անջելեսն» Արևմտյան Կոնֆերենցիայում ընդգրկված 12 թիմի պայքարում ընթանում է 2-րդ տեղում՝ առաջատար «Սպորտինգին» զիջելով 3 միավորով:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Տրանսֆերային ձմեռ-2020․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Պաշտոնական. Սարգիս Շահինյանը՝ «Լոռիի» ֆուտբոլիստ

Մարկոս Պիզելին հրաժեշտի նամակ է գրել երկրպագուներին

Վարդան Բիչախչյանն առաջարկում է վերադառնալ առաջնության անցկացման գարուն-աշուն ձևաչափին

Վահան Բիչախչյանը գոլի հեղինակ է դարձել «Ժիլինայի» կազմում (տեսանյութ)

Պաշտոնական. Հայկ Իշխանյանը՝ «Ժետիսուի» ֆուտբոլիստ

Հայկ Իշխանյանը հեռացել է «Ալաշկերտից». Հավանական ուղղությունը Ղազախստանն է

Պաշտոնական. Ուրոշ Նենադովիչը՝ «Շիրակի» ֆուտբոլիստ

Կամո Հովհաննիսյան. «Միշտ պատրատ եմ անմնացորդ նվիրվել խաղին և ուրախացնել մեր երկրպագուներին»

Կամո Հովհաննիսյանը՝ ՖԱՖ-ի համակրանք 2019

«Կայրաթի» գլխավոր մարզիչ․ «Գիտենք, որ Կամոն գերազանց արագություն ու կատարողականություն ունի»

Կամո Հովհաննիսյանը «Կայրաթի» հավաքույթի ժամանակ կատարել է Թաթայի երգը (տեսանյութ)

«Փյունիկ» – «Շիրակ» ընկերական հանդիպման գոլերը (տեսանյութ)

Պաշտոնական. Դավիթ Մանոյանը տեղափոխվեց «Շիրակ»

«Այդ երկրում ամբողջ մարզադաշտը հոտնկայս ծափահարում էր մեզ»․ Կամո Հովհաննիսյանի ամենաուշագրավ մտքերը

Նախորդ տասնամյակի Հայաստանի ամենատիտղոսակիր 5 մարզիչները