fbpx

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Խոշոր հաշվով առաջին հաղթանակը

Այս տարի լրանում է հայկական ֆուտբոլի երբեմնի դրոշակակիր Երևանի «Արարատի» փառահեղ հաղթանակի 45-ամյակը: 1973թ. հայկական ֆուտբոլի տարեգրությունում մի նոր վառ ու անկրկնելի էջ գրվեց: «Արարատն» իսկական մարզական սխրանք գործեց՝ նվաճելով խորհրդային ֆուտբոլի ամենապատվավոր տիտղոսները՝ երկրի չեմպիոնի ոսկե մեդալներն ու բյուրեղապակյա գավաթը:

VivaroNews.am-ը փառահեղ հաղթանակի 45-ամյակի կապակցությամբ շարունակում է մրցաշրջան-73-ում «Արարատի» ելույթների մասին պատմող հոդվածաշարի տպագրությունը, ինչն անկասկած հաճելի հուշեր կարթնացնի ֆուտբոլասերներից շատերի մոտ:

Սիմոնյանի մտահոգությունն անտեղի չէր

«Արարատ» -«Կարպատներ» Լվով՝  3-0 (0-0)

Երևան, 6 մայիսի, «Հրազդան» մարզադաշտ, 61 հազար հանդիսական:

Մրցավար՝ Յուրի Չեռնիկով (Մոսկվա):

«Արարատ» – Ալյոշա Աբրահամյան – 5, Սանասար Գևորգյան – 4, Արկադի Հարությունյան – 4, Ալեքսանդր Կովալենկո – 3, Նորայր Մեսրոպյան – 4, Արկադի Անդրեասյան – 5, Սերգեյ Պողոսյան- 4 (Էդուարդ Մարգարով, 70-ա/գ), Լևոն Իշտոյան – 5, Նազար Պետրոսյան – 3 (Սերգեյ Բոնդարենկո, 70-ա/գ),  Հովհաննես Զանազանյան – 5, Նիկոլայ Ղազարյան – 5:

«Կարպատներ» – Գաբոր Վայդա – 3, Յարոսլավ Կիկոտ- 4, Ռոստիսլավ Պոտոչնյակ – 4, Ֆյոդոր Չորբա – 3, Ստեփան Կրուպեյ – 3, Լև Բրովարսկի – 3, Վլադիմիր Դանիլյուկ – 4, Օստապ Սավկա – 3, Ռոման Շպոդարունոկ – 4, Ռոման Պոկորա – 3, Գենադի Լիխաչյով – 3:

Գոլերը՝ Զանազանյան 54՛, 11մ, Ղազարյան 64՛, Անդրեասյան 84՛:

Զգուշացվեց Կովալենկոն:

Առաջնության առաջատարներից մեկի՝ «Դնեպրի» նկատմամբ հաղթանակ տոնելուց 4 օր անց «Արարատը»  6-րդ տուրում սեփական հարկի տակ հյուրընկալեց ուկրաինական մեկ այլ թիմի՝ Լվովի «Կարպատներին»: Հյուրերն անհաջող էին մեկնարկել՝ մեկ միավորով զբաղեցնելով աղյուսակի նախավերջին հորիզոնականը:

Խաղի նախօրեին տված հարցազրույցում Նիկիտա Սիմոնյանը մտավախություն էր հայտնել, թե արարատցիները հնարավոր է թերագնահատեն մրցակցին, ինչպես հարկն է չտրամադրվեն հանդիպմանը:

Ինչպես ցույց տվեց հանդիպման ընթացքը, Սիմոնյանի մտահոգությունն անտեղի չէր: Առաջին 15 րոպեներին ստեղծելով դարպասը գրավելու մի քանի իրական պահեր, արարատցիները չկարողացան արդյունքի հասնել և շուտով գրոհների «թափը» կոտրվեց:

Օգտվելով դրանից, հյուրերն իրենք անցան ակտիվ գործողությունների, որոնց արդյունքում Շպոդարունոկն ու Բրովարսկին կարող էին գրավել «Արարատի» դարպասը, սակայն գերազանց խաղաց Ալյոշա Աբրահամյանը:

Ընդմիջմանը Նիկիտա Սիմոնյանն անհրաժեշտ ցուցումներ տվեց իր սաներին, որոնք 2-րդ խաղակեսում ավելացրին խաղի տեմպը: Արարատցիները սկսեցին ակտիվ գործել հարձակման եզրերում, որտեղ արագաշարժ Ղազարյանն ու Իշտոյանը հաճախակի հաղթող էին դուրս գալիս մրցակցի հետ պայքարում:

Տակտիկական նման վերադասավորումը շուտով ցանկալի արդյունք տվեց: Գրոհներից մեկի ժամանակ պաշտպան Կրուպեյը սեփական տուգանային հրապարակում վայր գցեց Անդրեասյանին և Զանազանյանը հստակ իրացրեց 11մ հարվածը:

10 րոպե անց Իշտոյանը ճշգրիտ փոխանցումով դարպասապահի դիմաց մեն-մենակ դուրս բերեց Ղազարյանին, ով կրկնապատկեց հաշիվը: Իսկ խաղավերջում տուգանայինի խաղարկումից հետո Անդրեասյանը 3-րդ անգամ ստիպեց հյուրերի դարպասապահ Վայդային գնդակը հանել ցանցից:

Ինչպես նախորդ տուրում Թբիլիսիում, Երևանում էլ հետնապահը 0-3 հաշվով պարտություն կրեց: Իսկ «Արարատը» մրցաշրջան-73-ում խոշոր հաշվով իր առաջին հաղթանակը տոնեց՝ առաջին միավորը վաստակելով համանուն մրցանակի համար պայքարում:

Սեփական հարկի տակ տոնած երկու անընդմեջ հաղթանակների շնորհիվ արարատցիները 4-րդ տեղից բարձրացան 2-րդ հորիզոնական՝ մեկ միավորով հետ մնալով առաջատար «Շախտյորից»:  Իսկ Արկադի Անդրեասյանը 5 գնդակով գլխավորեց առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը:

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Դեսիրեն Մարկոսին ու ևս 3 լեգեոների է զիջում ԲԽ-ի 1 մրցաշրջանում խփած գոլերի քանակով

Տիգրան Եսայան․ «Գոհ եմ թիմի ցուցադրած խաղից, դժգոհ՝ արդյունքից» (տեսանյութ)

Ալեքսանդր Տարխանովը՝ Էրիկ Վարդանյանի բացակայության, եվրագավաթային առաջիկա մրցաշրջանի և այլ թեմաների մասին (տեսանյութ)

Գլխավոր հարցի պատասխանը կստանանք վերջին տուրում․ «Փյունիկը» հաղթեց այս առաջնությունում իր վերջին խաղում (տեսանյութ)

«Փյունիկ» – «Արարատ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Փյունիկ»-«Արարատ» հանդիպումը կսպասարկի Անտոնիո Մատեու Լաոսը

«Փյունի՞կ», թե՞ «Արարատ-Արմենիա»․ ա՛յս է խնդիրը․ Ամենահետաքրքիր փաստերը՝ ԲԽ-ի 35-րդ տուրին ընդառաջ

Տուրի լավագույն ֆուտբոլիստը և խորհրդանշական հավաքականը․ VNews-ն ամփոփում է ԲԽ-ի 33-րդ տուրը

«Արարատ-Արմենիայի» ռեկորդներից մեկը մնաց «անսասան», իսկ մյուսը գերազանցեց «Բանանցը»

Բարձրագույն խումբ. 2 հետնապահներն էլ հաղթանակ տարան (տեսանյութեր)

«Գանձասար-Կապան» – «Արցախ», «Արարատ» – «Լոռի»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակումներ (տեսանյութ)

Կարող է գործնականում վճռվել չեմպիոնության հարցը․ Ամենահետաքրքիր փաստերը՝ ԲԽ-ի 33-րդ տուրին ընդառաջ

Տուրի լավագույն ֆուտբոլիստը և խորհրդանշական հավաքականը․ VNews-ն ամփոփում է ԲԽ-ի 32-րդ տուրը

Առաջնությունում ընդամենը 1 թիմ կա, որ անպարտելի է գարնանային հատվածում

«Բանանցի» անսպասելի սայթաքումը լուրջ հարված է թիմի չեմպիոնական հավակնությունների վրա (տեսանյութ)

«Բանանց» – «Արարատ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)