fbpx
Բաժիններ

Հայ 3 ֆուտբոլիստի թիմեր հայտնվել են իրենց երկրների «էլիտայում» (տեսանյութ)

Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մայիսի 20-ի իրադարձությունների քրոնիկոնը:

Ռուսաստան, անցումային դիմակայություն՝ Պրեմիեր լիգայի ուղեգրի համար, պատասխան խաղ. «Անժի» 4-3 «Ենիսեյ». Արթուր Սարկիսովը, ով կողմերի միջև առաջին մրցավեճում դարձել էր գոլի հեղինակ, այս անգամ փոխարինման է մտել 52-րդ րոպեին, իսկ Արթուր Մալոյանը մնացել է պահեստայինների նստարանին: «Ենիսեյը», որն Ազգային լիգան ավարտել էր 3-րդ տեղում, հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Պրեմիեր լիգայում:

Սլովակիայի 2-րդ դիվիզիոն, 30-րդ տուր. «Ժիլինա Բ» 5-0 «Պոպրադ». Վահան Բիչախչյանը, ով նախօրեին խաղի էր մասնակցել նաև «Ժիլինայի» գլխավոր թիմում, եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 20-րդ րոպեին վնասվածքի պատճառով: Ըստ մարզչի խոսքերի՝ 18-ամյա ֆուտբոլիստի վնասվածքը լուրջ չէ: «Ժիլինա Բ»-ն 16 թիմի պայքարում եզրափակում է լավագույն հնգյակը:

Դանիայի 1-ին դիվիզիոն, 33-րդ տուր. «Թիստիդ» 0-2 «Վեյլե». Դավիթ Արշակյանը հայտավորված չի եղել հանդիպմանը: «Վեյլեն» դարձել է առաջնության չեմպիոն և հաջորդ մրցաշրջանը կանցկացնի Սուպերլիգայում:

Հոլանդիայի 1-ին դիվիզիոն, փլեյ-օֆֆ՝ Էրեդեվիզեի ուղեգրի համար, եզրափակիչ, պատասխան խաղ (առաջինում՝ 0-0). «Սպարտա Ռոտերդամ» 1-3 «Էմմեն». Նորայր Ասլանյանը մնացել է պահեստայինների նստարանին: «Էմմենը» հաջորդ մրցաշրջանը կսկսի բարձրագույն դիվիզիոնում: Նշենք, որ «Էմմենը» առաջնության կանոնավոր հատվածում 20 թիմի պայքարում զբաղեցրել էր 7-րդ տեղը:

Մակեդոնիայի Բարձրագույն խումբ, 36-րդ տուր. «Շկուպի» 4-1 «Վարդար». Տիգրան Բարսեղյանը և Հովհաննես Համբարձումյանը բացակայել են «Վարդարի» հայտացուցակից: Նշենք, որ այդ թիմի կազմում ամբողջ խաղին մասնակցել է «Գանձասար-Կապանի» նախկին դարպասապահ Ֆիլիպ Իլիկը: «Վարդարը» 10 թիմի պայքարում առաջնությունն ավարտել է 2-րդ տեղում և ձեռք բերել Եվրոպա լիգայի ուղեգիր:

Ուկրաինայի Պրեմիեր լիգա, փլեյ-օֆֆ, 10-րդ տուր. «Վորսկլա» 2-0 «Զարյա». Գեղամ Կադիմյանը հայտավորված չի եղել մրցավեճին: «Վորսկլան» չեմպիոնական խմբում ընդգրկված 6 թիմի պայքարում առաջնությունն ավարտել է 3-րդ տեղում ու հանդես կգա Եվրոպա լիգայի գավաթի հաջորդ խաղարկությունում:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

«Բարսելոնան» որոշել է, թե ինչպես է վարվելու Կոուտինյոյի տրանսֆերի հետ

Վահան Բիչախչյան․ «Գլուխ կախելու պատճառ չունենք․ արժանապատիվ խաղ ենք ցուցադրել» (տեսանյութ)

Պաշտոնական. Երևանի «Արարատն» արտասահմանցի գլխավոր մարզիչ ունի

«Շալկեն» խզել է պայմանագիրը Տեդեսկուի հետ, վերջինը ստանձնել է Մոսկվայի «Սպարտակի» ղեկը

«Բարսելոնան» ցանկանում է գնել հոլանդացի երիտասարդ տաղանդին

«Ռեալը» հունվարին կարող է գնել Ա սերիայի աստղին

«Բարսելոնան» անցնում է վճռական քայլերի․ 111 մլն եվրո՝ Լաուտարո Մարտինեսի տրանսֆերի համար

«Ռեալի» դարպասապահը մոտ է վարձավճարով նոր ակումբ տեղափոխվելուն

«Փյունիկն» ընկերական խաղում պարտվեց Մոսկվայի «Դինամոյին»

Օզբիլիս. «Հավաքականում միշտ լավ եմ զգում, իսկ ակումբային մակարդակով վերջին անգամ ֆուտբոլից հաճույք եմ ստացել «Սպարտակում»

«Գանձասար-Կապանը» ոչ-ոքի է խաղացել Հայաստանի պատանեկան հավաքականի հետ (տեսանյութ)

Գևորգ Ղազարյանը՝ հավաքականին ավագի թևկապով խաղադաշտ ուղեկցած 16-րդ ֆուտբոլիստ

«Ռեալը» միանում է Եվրոպայի ամենատաղանդավոր հարձակվողներից մեկին գնելու համար պայքարին

«Բարսելոնան» Սուարեսին փոխարինելու 5 տարբերակ է դիտարկում

Վահան Բիչախչյան․ «Շատ երկար էի սպասել այս խաղին․ հուսով եմ՝ արդարացրինք սպասելիքները» (տեսանյութ)

3 գրանդ ակումբ կռիվ է տալիս գերմանական ֆուտբոլի ծագող աստղի համար