fbpx

Նա ոսկե մեդալ չստացավ, բայց «Ալաշկերտի» չեմպիոնության գլխավոր կերտողներից մեկն է

«Ալաշկերտի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

VivaroNews.am-ը սկսում է ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 26-րդ առաջնությունում թիմերի ելույթների ամփոփումը՝  անդրադառնալով գործող չեմպիոնին:

1. «Ալաշկերտը» 3-րդ անգամ անընդմեջ հռչակվեց Հայաստանի չեմպիոն՝ 30 հանդիպումներում վաստակելով 50 միավոր (+14=8-8, 44-31), ինչը հնարավոր միավորների 55,5 տոկոսն է: Թիմի արդյունքը վատագույնն է վերջին 3 մրցաշրջաններում: Նախորդ առաջնությունում «Ալաշկերտը» 30 հանդիպումներում 64 միավոր էր վաստակել, ինչը 14-ով գերազանցում է թիմի ներկայիս արդյունքը: 2015/16թթ. առաջնությունում էլ ալաշկերտցիները 28 խաղում 55 միավոր էին վաստակել:

Թեև «Ալաշկերտը» 44 գնդակով դարձավ առաջնության ամենաարդյունավետ թիմը, սակայն չեմպիոնի արդյունավետությունը զգալիորեն նվազել է: Նախորդ մրցաշրջանում ալաշկերտցիները 59 անգամ էին գրավել մրցակիցների դարպասները: 2015/16թթ. առաջնությունում էլ «Ալաշկերտն» ավելի արդյունավետ էր գործել՝ 28 խաղում խփելով 50 գոլ:

«Ալաշկերտը» վատթարացրել է նաև բաց թողած գոլերի ցուցանիշը՝ մրցակիցներին հնարավորություն տալով 31 անգամ գրավելու դարպասը: Նախորդ առաջնությունում թիմը 5 գնդակ պակաս էր ընդունել սեփական դարպասը:

2. Չեմպիոնական բարձունքի նվաճման գործում իրենց ներդրումն ունեցան «Ալաշկերտը» գլխավորած երկու մարզիչները: Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ «Ալաշկերտը» դարձավ առաջնության աշնանային հատվածի հաղթող՝ 6 միավորով գերազանցելով «ԳանձասարԿապանին»: Նրա օրոք անցկացրած 20 հանդիպումներում ալաշկերտցիները վաստակեցին 34 միավոր (+10=4-6, 31-22), ինչը հնարավոր միավորների 56,6 տոկոսն է:

Վարուժան Սուքիասյանի օրոք անցկացրած ավարտական 10 հանդիպումներում ալաշկերտցիներն իրենց օգտին 16 միավոր գրանցեցին (+4=4-2, 13-9), ինչը հնարավոր միավորների 53,3 տոկոսն է:

3. «Ալաշկերտն» անհավասարաչափ ելույթներ ունեցավ առաջնությունում: Եթե առաջնության աշնանային հատվածի 15 հանդիպումներում թիմը վաստակեց 30 միավոր (+9=3-3, 25-13), ապա գարնանը ալաշկերտցիներն իրենց օգտին գրանցեցին 20 միավոր (+5=5-5, 19-18):

Ինչպես նախորդ մրցաշրջանում, այս անգամ էլ «Ալաշկերտն» առավել հաջող հանդես եկավ 2-րդ շրջանում` Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ անցկացրած 5 հանդիպումներում վաստակելով 12 միավոր (+4=0-1, 7-4): Իսկ ահա 4-րդ շրջանում դարձյալ Խաշմանյանի օրոք ալաշկերտցիների ելույթն ամենաանհաջողն է եղել՝ 4 միավոր (+1=1-3, 6-9):

Խաղաքարտեր խառնող հետնապահը. Ո՞ր թիմն է ավելի շատ տուժել «Արարատից»

Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ «Ալաշկերտն» առավել հաջող հանդես եկավ 6-րդ շրջանում` վաստակելով 9 միավոր (+2=3-0, 7-4): 5-րդ շրջանում նրա օրոք թիմը 7 միավոր վաստակեց (+2=1-2, 6-5):

«Ալաշկերտն» ավելի հաջող հանդես եկավ սեփական դաշտում՝ անցկացրած 15 հանդիպումներում վաստակելով հնարավոր միավորների 62,2 տոկոսը (+8=4-3, 22-11): Դա «Բանանցի» հետ լավագույն արդյունքն է առաջնության մասնակիցների մեջ: Սեփական հարկի տակ ալաշկերտցիները երկու պարտություն են կրել «Գանձասար-Կապանից»՝ 0-3, 0-1, մեկ խաղում էլ զիջել են «Շիրակին»՝ 0-1:

Հյուրընկալվելիս անցկացրած 15 հանդիպումներում «Ալաշկերտի» օգտին գրանցվեց հնարավոր միավորների 48,8 տոկոսը (+6=4-5, 22-20): Ընդ որում «Գանձասար-Կապանի» հետ 25-րդ տուրի արտագնա հանդիպումը կայացել է «Նաիրի» մարզադաշտում: Հյուրի կարգավիճակով ալաշկերտցիները հաղթել են «Արարատին» (3-1, 3-2, 3-2), «Փյունիկին» (1-0), «Շիրակին» (1-0) և «Գանձասար-Կապանին» (4-0):

Բարձրագույն խումբ. Չեմպիոն, որը հայտարարվելու է ոչ թե խաղադաշտում, այլ դատարանում

4. Առաջնության 2-9-րդ տուրերում «Ալաշկերտը» 8 խաղ անընդմեջ անպարտելի էր (6 հաղթանակ, 2 ոչ-ոքի): 6-9-րդ տուրերում չեմպիոնը 4 անընդմեջ հաղթանակ տոնեց: Առաջնության մեկնարկից ալաշկերտցիները 9 խաղ շարունակ դաշտից չեն հեռացել առանց գոլի և միայն 10-րդ տուրում նրանք չկարողացան գտնել «Գանձասար-Կապանի» դարպասի բանալին: Ընդհանրապես անցկացրած 30 հանդիպումներից 9-ում «Ալաշկերտին» չի հաջողվել գրավել մրցակցի դարպասը: «Ալաշկերտի» դարպասն անառիկ է մնացել 12 խաղում:

«Ալաշկերտը»  խոշոր հաշվով 3 հաղթանակ տոնեց («Արարատ»՝ 3-0, «Փյունիկ»՝ 5-1, «Գանձասար Կապան»՝ 4-0)՝ կրելով այդ կարգի 2 պարտություն («Գանձասար Կապան»՝ 0-3, «Բանանց»՝ 0-3):

5. Առաջնության մասնակից թիմերից առավել հաջող «Ալաշկերտը» խաղաց «Արարատի» հետ՝  հաղթելով բոլոր 6 հանդիպումներում էլ: Համեմատաբար քիչ միավորներ ալաշկերտցիները վաստակել են «Բանանցի», «Շիրակի» և «Գանձասար-Կապանի» հետ հանդիպումներում՝ 7-ական:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

Չեմպիոնության խելահեղ մրցավազքի մասնակիցները պայքարելու են գավաթի եզրափակիչ դուրս գալու համար․ Պատասխան խաղերին ընդառաջ

«Ալաշկերտում» գոլ խփած ամենատարեց լեգեոնականը և Հարությունյանի 3-րդ վրիպումը 11մ նշակետից

Դարպասապահ Նռանյանը և «Փյունիկի» ծանրագույն հաղթանակը․ VNews-ի ֆոտոշարքը «Գանձասար-Կապան» – «Փյունիկ» խաղից

Գևորգ Նռանյան․ «Շատ անսովոր էր դարպասապահի դիրքում, բայց ամեն ինչ անում էի թիմին փրկելու համար» (տեսանյութ)

Արմեն Պետրոսյան․ «Փշաքաղվում եմ իմ ֆուտբոլիստների մասին խոսելիս․ ուրախ եմ, որ նման թիմի մարզիչ եմ» (տեսանյութ)

Ալեքսանդր Թարխանովը՝ դրամատիկ խաղի, իր պայմանագրի ժամկետի և Ռոբերտ Արզումանյանի՝ թարգմանչի աշխատանքի մասին (տեսանյութ)

Կարմիր քարտ և գոլ վերջին վայրկյաններին․ «Փյունիկը» հաղթանակ կորզեց «Գանձասար-Կապանի» դեմ խաղում (տեսանյութ)

«Գանձասար-Կապան» – «Փյունիկ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Տիգրան Եսայան․ «Նպատակն ամեն հանդիպմանը հաղթանակի համար խաղալը և վերջին տեղից խուսափելն է» (տեսանյութ)

Աբրահամ Խաշմանյան․ «Չգիտեմ՝ ինձնից առաջ ինչ մեկնարկային կազմ է եղել․ 3 օրում ինչ տեսել եմ, այդպես էլ կազմը որոշել եմ» (տեսանյութ)

Խաշմանյանի հաղթական վերադարձը․ «զոհը» նրա նախկին թիմն էր՝ «Արարատը» (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Արարատ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Խաշմանյանն ընդդեմ «Արարատի», նաև հերթական «ոսկե» խաղը․ Ամենահետաքրքիր փաստերը՝ ԲԽ-ի 28-րդ տուրին ընդառաջ

Տուրի լավագույն ֆուտբոլիստը և խորհրդանշական հավաքականը․ VNews-ն ամփոփում է ԲԽ-ի 27-րդ տուրը

Անմոռանալի օր Գեղամ Հարությունյանի և Վբեյմարի համար, «Արարատ-Արմենիայի» ռեկորդային ցուցանիշը

Արմեն Ադամյան․ «Մեր նորեկները երևի չեն հասկացել՝ ուր են եկել․ գիտեին՝ թերագնահատելով կարող են ֆուտբոլ խաղալ Հայաստանում» (տեսանյութ)