fbpx

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. «Արարատը» ստանձնեց առաջատարի դերը

Այս տարի լրանում է հայկական ֆուտբոլի երբեմնի դրոշակակիր Երևանի «Արարատի» փառահեղ հաղթանակի 45-ամյակը: 1973թ. հայկական ֆուտբոլի տարեգրությունում մի նոր վառ ու անկրկնելի էջ գրվեց: «Արարատն» իսկական մարզական սխրանք գործեց՝ նվաճելով խորհրդային ֆուտբոլի ամենապատվավոր տիտղոսները՝ երկրի չեմպիոնի ոսկե մեդալներն ու բյուրեղապակյա գավաթը:

VivaroNews.am-ը փառահեղ հաղթանակի 45-ամյակի կապակցությամբ շարունակում է մրցաշրջան-73-ում «Արարատի» ելույթների մասին պատմող հոդվածաշարի տպագրությունը, ինչն անկասկած հաճելի հուշեր կարթնացնի ֆուտբոլասերներից շատերի մոտ:

Բեկումնային խաղ արարատցիների համար

«Կայրաթ» Ալմա Աթա«Արարատ»՝  1-4 (1-1)

Ալմա Աթա, 27 մայիսի, Կենտրոնական մարզադաշտ, 20 հազար հանդիսական:

Մրցավար՝ Յուրի Սերգիենկո (Խարկով):

«Կայրաթ» – Կուրալբեկ Օրդաբաև – 2, Բորիս Արխիրեև – 2, Ալեքսանդր Ժույկով – 2, Սեիլդա Բայշակով – 2, Նիկոլայ Օսյանին – 2, Եվգենի Միխայլին – 2, Վլադիսլավ Մարկին – 3, Յուրի Սյոմին -2 (Նիկոլայ Իգամբերդիև, 75 – ա/գ), Վլադիմիր Չեբոտարյով – 3, Սերգեյ Ռոժկով – 3, Վլադիմիր Յակուբով – 2 (Նուրման Աթանթաև, 75 – ա/գ):

«Արարատ» – Ալյոշա Աբրահամյան – 5 (Նորայր Դեմիրճյան, 80 – ա/գ), Արմեն Սարգսյան – 5, Արկադի Հարությունյան – 5 (Լևոն Իշտոյան, 80 – ա/գ), Ալեքսանդր Կովալենկո – 5, Նորայր Մեսրոպյան – 5, Սերգեյ Պողոսյան- 5, Սերգեյ Բոնդարենկո – 5, Նազար Պետրոսյան – 5, Էդուարդ Մարգարով – 5, Հովհաննես  Զանազանյան – 5, Նիկոլայ Ղազարյան – 5:

Գոլերը՝  Ղազարյան՝ 2, 51, Ռոժկով 36՛,  Բոնդարենկո՝ 61,  Զանազանյան՝ 78:

Առաջնության նախորդ երկու տուրերում կրած պարտությունները որոշ չափով սասանել էին արարատցիների հեղինակությունը, որոնք 2-րդ տեղից նահանջել էին 6-րդ հորիզոնական:

9-րդ տուրում «Արարատն» Ալմա Աթայում հյուրընկալվեց «Կայրաթին», որին մարզում էր արարատցիների նախկին մարզիչ Արտյոմ Ֆալյանը: Վերջինիս գլխավորությամբ «Կայրաթը» բավական հաջող էր մեկնարկել՝  9 միավորով ընթանալով 4-րդ տեղում:

Այդ խաղում «Արարատի»  կազմում բացակայում էին առաջնության լավագույն ռմբարկու Արկադի Անդրեասյանն ու եզրային պաշտպան Սանասար Գևորգյանը, ինչը մեծ կորուստ էր թիմի համար: Անդրեասյանը նախորդ օրը Մոսկվայում ԽՍՀՄ հավաքականի կազմում մասնակցել էր Ֆրանսիայի հավաքականի հետ կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղին՝ իր մեծ ներդրումն ունենալով ազգային թիմի հաղթանակում (2-0): Հենց նրա ճշգրիտ փոխանցման շնորհիվ էր Օլեգ Բլոխինը 81-րդ րոպեին բացել հանդիպման հաշիվը:

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Պարտությանը հաջորդած հաղթանակ առաջատարներից մեկի նկատմամբ

Սանասար Գևորգյանն էլ մասնակցել էր Փարիզում նույն երկրների երիտասարդական հավաքականների մրցախաղին, ընդմիջումից հետո փոխարինելով Լեոնիդ Բուրյակին:

«Կայրաթի» հետ խաղում Գևորգյանի և Անդրեասյանի փոխարեն խաղադաշտ էին դուրս եկել Արմեն Սարգսյանն ու Սերգեյ Պողոսյանը: Եթե հաշվի չառնենք Կիևի «Դինամոյի» հետ մեկնարկային տուրի հանդիպումը, որում Սարգսյանը շուտով փոխարինվել էր, ապա կարելի է փաստել, որ Ալմա Աթայում կայացավ 20-ամյա երիտասարդ պաշտպանի նորամուտը բարձրագույն խմբում: Այդ խաղում Սարգսյանն իրեն գերազանց դրսևորեց՝ հետագայում իր հաստատուն տեղը զբաղեցնելով թիմի պաշտպանության կենտրոնում, ամուր պատնեշ ստեղծելով բազմափորձ Ալեքսանդր Կովալենկոյի հետ:

Արարատցիները հոյակապ խաղ ցուցադրեցին Ալմա Աթայում և խոշոր հաշվով համոզիչ հաղթանակ տոնեցին՝ մրցաշրջան-73-ում առաջին անգամ 4 գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը: Հյուրերը գործում էին արտակարգ եռանդով ու հաշվենկատորեն, գրոհները կազմակերպում էին լայն ճակատով:

Արդեն 2-րդ րոպեին Նազար Պետրոսյանի սրընթաց անցումից ու փոխանցումից հետո հետևեց Մարգարովի հուժկու հարվածը: Օրդաբաևը դժվարությամբ գնդակը հետ մղեց և վրա հասած Ղազարյանը բացեց հաշիվը:

Նման անսպասելի սկիզբը հյուրերին ստիպեց անցնելու վճռական գործողությունների, որի արդյունքում Ռոժկովին հաջողվեց մոտ 25 մետրից հուժկու հարվածով հավասարեցնել հաշիվը: Մինչև ընդմիջում դաշտի տերերը ևս երկու անգամ կարող էին հաջողության հասնել, սակայն գերազանց խաղաց Աբրահամյանը՝ հետ մղելով Յակուբովի և Մարկինի վտանգավոր հարվածները:

Ինչպես հաճախ էր պատահել նախորդ հանդիպումներում, այս անգամ էլ 2-րդ խաղակեսում արարատցիները մեծացրին ճնշումը մրցակցի դարպասին ու հասան ցանկալի արդյունքի: Նախ Ղազարյանը գլխի հարվածով կրկին հաշվի մեջ առաջ մղեց «Արարատին», ապա թնդանոթային «կրակոցով» աչքի ընկավ Բոնդարենկոն, իսկ հանդիպման վերջակետը դրեց թիմի ավագ Զանազանյանը՝ կրնկով գնդակն ուղարկելով դարպասը:

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Խոշոր հաշվով առաջին հաղթանակը

«Արարատը» ԽՍՀՄ առաջնություններում Ալմա Աթայում 4-րդ անգամ հաղթեց «Կայրաթին», ընդ որում առաջին անգամ՝ խոշոր հաշվով: Նախկինում արարատցիները հաջողության էին հասել 1961 (1-0), 1967 (2-0) և 1972թթ. (1-0):

Նիկոլայ Ղազարյանի ռմբարկուական ռեկորդը

Դառնալով դուբլի հեղինակ, Նիկոլայ  Ղազարյանը բարձրագույն խմբում խփած գոլերի թիվը հասցրեց 47-ի և ընդգրկվեց ՀՀ առաջնությունների «100 լավագույն ռմբարկուների» ցանկում, որում արարատցիներից միայն Էդուարդ Մարգարովն էր: Բացի այդ, Ղազարյանը դարձավ ՀՀ առաջնություններում «Արարատի» բոլոր տարիների լավագույն ռմբարկուն՝ մեկ գնդակով գերազանցելով Հովհաննես Զանազանյանին:

Սրանք, իհարկե, հաճելի իրադարձություններ էին, սակայն ամենահաճելին ու գլխավորն այն էր, որ Ալմա Աթայում տարած տպավորիչ հաղթանակի շնորհիվ «Արարատը»  մրցաշրջան-73-ում առաջին անգամ ստանձնեց առաջատարի դերը:

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Ժամանակավոր նահանջ

Հետաքրքիր զուգադիպությամբ, 9-րդ տուրում բոլոր 3 առաջատարներն էլ պարտվեցին: «Դնեպրը» Մոսկվայում զիջեց «Տորպեդոյին» (1-3), ԲԿՄԱ-ն՝ «Սպարտակին» (1-2), «Շախտյորը»՝ «Զարյային» (1-2): Արդյունքում 5 թիմեր վաստակել էին 10-ական միավոր: «Արարատը» խփած և բաց թողած գնդակների լավագույն տարբերության (15-10) շնորհիվ տեղ զբաղեցրեց 1-ին հորիզոնականում:

«Կայրաթի» նկատմամբ տոնած հաղթանակը բեկումնային եղավ «Արարատի» համար, որը բռնեց վերելքի ուղին՝  հետագա հանդիպումներում ամրապնդելով առաջատարի իր դիրքը:

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Դեսիրեն Մարկոսին ու ևս 3 լեգեոների է զիջում ԲԽ-ի 1 մրցաշրջանում խփած գոլերի քանակով

Տիգրան Եսայան․ «Գոհ եմ թիմի ցուցադրած խաղից, դժգոհ՝ արդյունքից» (տեսանյութ)

Ալեքսանդր Տարխանովը՝ Էրիկ Վարդանյանի բացակայության, եվրագավաթային առաջիկա մրցաշրջանի և այլ թեմաների մասին (տեսանյութ)

Գլխավոր հարցի պատասխանը կստանանք վերջին տուրում․ «Փյունիկը» հաղթեց այս առաջնությունում իր վերջին խաղում (տեսանյութ)

«Փյունիկ» – «Արարատ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Փյունիկ»-«Արարատ» հանդիպումը կսպասարկի Անտոնիո Մատեու Լաոսը

«Փյունի՞կ», թե՞ «Արարատ-Արմենիա»․ ա՛յս է խնդիրը․ Ամենահետաքրքիր փաստերը՝ ԲԽ-ի 35-րդ տուրին ընդառաջ

Տուրի լավագույն ֆուտբոլիստը և խորհրդանշական հավաքականը․ VNews-ն ամփոփում է ԲԽ-ի 33-րդ տուրը

«Արարատ-Արմենիայի» ռեկորդներից մեկը մնաց «անսասան», իսկ մյուսը գերազանցեց «Բանանցը»

Բարձրագույն խումբ. 2 հետնապահներն էլ հաղթանակ տարան (տեսանյութեր)

«Գանձասար-Կապան» – «Արցախ», «Արարատ» – «Լոռի»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակումներ (տեսանյութ)

Կարող է գործնականում վճռվել չեմպիոնության հարցը․ Ամենահետաքրքիր փաստերը՝ ԲԽ-ի 33-րդ տուրին ընդառաջ

Տուրի լավագույն ֆուտբոլիստը և խորհրդանշական հավաքականը․ VNews-ն ամփոփում է ԲԽ-ի 32-րդ տուրը

Առաջնությունում ընդամենը 1 թիմ կա, որ անպարտելի է գարնանային հատվածում

«Բանանցի» անսպասելի սայթաքումը լուրջ հարված է թիմի չեմպիոնական հավակնությունների վրա (տեսանյութ)

«Բանանց» – «Արարատ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)