Ովքեր են Բարձրագույն խումբ 2017/18-ի լավագույն ֆուտբոլիստներն ու մարզիչն ըստ VivaroNews-ի - VNews
Բաժիններ

Ովքեր են Բարձրագույն խումբ 2017/18-ի լավագույն ֆուտբոլիստներն ու մարզիչն ըստ VivaroNews-ի

Հայաստանի Բարձրագույն խմբի ավարտված առաջնությունից «դառը համ» է մնացել: Մի կողմից, թեև ընդամենը 6 թիմ էր մասնակցում, բայց ամբողջ մրցաշարի ընթացքում նրանք միմյանց «կոկորդ էին կրծում», դարձել էր աշխարհի ամենաանկանխատեսելի առաջնությունը, մյուս կողմից՝ «Շիրակի» հետ կապված միջադեպն այդ ամենը կարծես ստվերել է:

Այդուհանդերձ, առաջնության ընթացքում եղել են ֆուտբոլիստներ, ովքեր հաճելիորեն տարբերվել են և տպավորել ստադիոն եկած երկրպագուներին կամ VSport-ի յութուբյան ալիքի հետևորդներին:

Եվ այսպես, Բարձրագույն խմբի ավարտված առաջնության լավագույն 3 ֆուտբոլիստներն ու մարզիչն ըստ VivaroNews.am-ի՝

3. Գևորգ Օհանյան («Արարատ»)

Փոքրամարմին այս ֆուտբոլիստը ձմռանն է միացել մեր առաջնության ամենաժողովրդական թիմին: «Արարատը» դարձել էր գերկամային կոլեկտիվ: Մինչ օրս առեղծված է, թե ինչպես էին ձախողում առաջին խաղակեսերը, իսկ ընդմիջումից հետո «դաս տալիս» մրցակիցներին: Գևորգ Օհանյանն «Արարատի» դիրիժորն էր: Բոլոր գրոհները կազմակերպվում էին նրա միջոցով:

Խաղաքարտեր խառնող հետնապահը. Ո՞ր թիմն է ավելի շատ տուժել «Արարատից»

Այլ հարց է, որ «Արարատի» խաղացողները հաճախ ուշ էին արձագանքում «հայկական Իսկոյի» սրող փոխանցումներին: Կարճ ասած, եթե քո թիմում կա նմանատիպ ֆուտբոլիստ, կարող ես գնդակը փոխանցել նրան և չկասկածել, որ գրոհը տրամաբանական շարունակություն է ստանալու: Եթե Գևորգը պահպանի այս խաղամակարդակը, ապա նրա ստեղծագործ խաղը կշոյի նաև Վարդան Մինասյանի աչքը:

2. Ալեքս Քրիստիան Ջունիոր («Գանձասար-Կապան»)

Հայաստանում ամենաքննադատական վերաբերմունքը լեգեոներների ուղղությամբ է: Մարզիչները հաճախ ասում են՝ լեգեոները պետք է երկու գլուխ ուժեղ լինի տեղացի խաղացողից, որպեսզի խաղա հիմնական կազմում: Սակայն այդպիսի դեպքեր 1000-ից մեկ են պատահում, քանի որ նման խաղամակարդակի ֆուտբոլիստները (օրինակ՝ Հեբեր Արաուխոն) հազվադեպ են հայտնվում Հայաստանում:

Փաստերն ապացուցում են՝ «Ալաշկերտի» այս չեմպիոնությունը զգալիորեն տարբերվում է նախորդներից

Ալեքսը հաճելի բացառություն էր: Եթե նրա «աստղային» խաղընկերը՝ Լուբամբո Մուսոնդան, չէր փայլում կայունությամբ, ապա Ալեքսն իրեն փնովելու գեթ մեկ առիթ չի տվել: Վերջնամասում վնասվածքներն են խանգարել, բայց 24-ամյա ֆուտբոլիստն ամբողջ առաջնության ընթացքում «մահվան գոտու» էր վերածել «Գանձասար-Կապանի» ձախ եզրը, որտեղ նրա հրթիռային անցումների դեմն առնել չէր լինում: Ի հավելումն՝ մտաբերեք՝ ո՞ւմ անցումից սկսվեց կապանյան թիմի այն գոլը, որի շնորհիվ գավաթային եզրափակիչը տեղափոխվեց 11-մետրանոց հարվածաշար:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Երկրպագուների վերադարձը և հերթական կարևոր խաղերը․ Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ 16-րդ տուրից առաջ

«Արարատը» կրկնեց «Արարատ-Արմենիայի» ռեկորդային շարքը, Խաշմանյանի հոբելյանական հաղթանակը

Աղվան Պապիկյան․ ով համոզեց վերադառնալ Հայաստան և ինչ ծրագրեր ունի Կապառոսի գլխավորությամբ

«Արարատը» նվազագույն հաշվով հաղթեց «Արարատ-Արմենիային» (տեսանյութ)

VBET Հայաստանի գավաթ. «Փյունիկը» դուրս մնաց պայքարից

«Արարատ» – «Արարատ-Արմենիա». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

VBET Հայաստանի գավաթ. «Փյունիկ» – «Ուրարտու». Մեկնարկային կազմեր և ուղիղ եթեր

Արարատյան դերբի կամ 2 առաջատարների խաղ․ Ինչ է պետք իմանալ «Արարատ» – «Արարատ-Արմենիա» հանդիպումից առաջ

Գավաթային ռեկորդակիրն ընդդեմ առաջին գավաթակրի․ Ինչ է պետք իմանալ «Փյունիկ» – «Ուրարտու» պատասխան խաղից առաջ

2 խաղ, 1 գոլ, 1 կարմիր քարտ․ VBET Պրեմիեր լիգայում եռիշխանություն հաստատվեց (տեսանյութ)

«Շիրակ» – «Վան»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Կարևոր խաղեր՝ Վանաձորում և Գյումրիում․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET ՀՊԼ հետաձգված 2 հանդիպումներին ընդառաջ

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ և մեկ այլ պաշտպան. «Շիրակը» 2 նորեկ ունի

Նոր ռեկորդակիրներ «Արարատ-Արմենիայում», «Լոռիում», «Փյունիկում»

Սոլոմոն Ուդոն հեռացել է «Արարատից»

Ֆուտբոլի վերադարձը Հայաստան, Մբապեի պատմական ելույթը. ի՞նչ կատարվեց նախորդ շաբաթ