Ովքեր են Բարձրագույն խումբ 2017/18-ի լավագույն ֆուտբոլիստներն ու մարզիչն ըստ VivaroNews-ի - Page 2 of 2 - VNews
Բաժիններ

Ովքեր են Բարձրագույն խումբ 2017/18-ի լավագույն ֆուտբոլիստներն ու մարզիչն ըստ VivaroNews-ի

1. Ռումյան Հովսեփյան («Բանանց»)

Ռումյանի մասին շատ հաճախ ենք խոսել: Երբ նա մրցաշրջանից սկզբին վերադարձել էր «Բանանց», մտքերը հակասական էին: «Շիրակում» Հովսեփյանն ամենևին չփայլեց, բայց երևանյան թիմում վերգտավ իրեն: Ռումյանն ամբողջ կիսապաշտպանության համակարգողն էր, մեր առաջնության այն հազվադեպ ֆուտբոլիստները մեկը, ով ձեռք էր բերել կայունություն:

Անչափ բացասական միտում՝ Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկուների ցուցանիշներում

Ընդ որում, Արամ Ոսկանյանը, գնահատելով Ռումյանի որակները, նրան հաճախ էր ազատություն տալիս միանալու գրոհներին՝ փոքր-ինչ ազատելով պաշտպանողական գործառույթներից: «Բանանցի» ֆուտբոլիստն իր համար ռեկորդային՝ 8 գոլ է խփել ավարտված առաջնությունում: Հատկապես լավ էր ստացվում Կվասի Սիբոյի հետ համագործակցությունը հենակետային գոտում: 26-ամյա կիսապաշտպանն այս ընթացքում կանոնավոր հրավերներ է ստանում նաև հավաքականից: Մնում է շարունակել նույն ոգով և ավելի կատարելագործել որակները:

Լավագույն մարզիչ՝ Վարդան Բիչախչյան («Շիրակ»)

Չէինք կարող անտեսել Գյումրին ներկայացնող թիմին: Անկախ ամենից՝ այս թիմն առաջնության հատկապես երկրորդ հատվածում հիանալի թափ էր հավաքել: Եվ ամենակարևորը: Սա մարզչական թիմ էր: Բիչախչյանն իր տրամադրության տակ ամենևին էլ չուներ ամենաուժեղ կազմը կամ ամենաերկար պահեստայինների նստարանը, բայց կռվող, կամ ինչպես գյումրեցիներն են սիրում ասել՝ թասիբով թիմ էր կառուցել:

Բարձրագույն խումբ. Չեմպիոն, որը հայտարարվելու է ոչ թե խաղադաշտում, այլ դատարանում

Թիմի հենասյուներն էին Անատոլի Այվազովը, Աղվան Դավոյանը, հենակետայիններ Կաբան, Ուդոն, ենթահարձակվողներ Ստանոևիչը և Բակայոկոն: Թիմի համար հիանալի համալրում էին նաև Դավիթ Ղանդիլյանը և Հրայր Մկոյանը, վերջինս նույնիսկ հավաքական հրավիրվեց: Կրկին արժանին ենք մատուցում Վարդան Բիչախչյանին, ով «Շիրակում» միշտ կիրառում է մարտավարական ամենատարբեր մոտեցումներ, դիտարժան «ֆիլմ» նկարահանում անկախ նրանից՝ ինչ որակի «դերասաններ» են իր տրամադրության տակ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

«Լոռին» հաղթեց «Շիրակին» արտագնա խաղում (տեսանյութ)

Հայաստանի վերսկսված առաջնության առաջին գոլը (տեսանյութ)

Խոակին Կապառոսը Իսպանիայից հետևում է «Շիրակ» – «Լոռի» հանդիպմանը (լուսանկար)

«Շիրակ» – «Լոռի»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Բարձրագույն խումբ. Ինչ կորուստներով են թիմերը վերադառնում առաջնություն (տեսանյութ)

Չեմպիոնի և փոխչեմպիոնի սկզբունքային խաղը․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ 18-րդ տուրին ընդառաջ

Արսեն Բեգլարյանը ընկերական խաղում ապշեցուցիչ կրկնակի սեյվ է կատարել (տեսանյութ)

«Շիրակը» և «Լոռին» դեմ են արտահայտվել Բարձրագույն խմբի ձևաչափը փոխելու տարբերակին

Հայաստանի առաջնությունների թիմային բացառիկ ռեկորդները

Բարձրագույն խմբի 9 ակումբի շնորհվել է ՈւԵՖԱ-ի արտոնագրեր

Բարձրագույն խմբի 6 ակումբ կստանա ԵՎՐՈ 2020 «Ակումբային մասնակցության վճարները»

«Կուռքս մերժեց խնդրանքս, իսկ 20 տարի անց․․․»․ Գևորգ Կասպարովի ամենաուշագրավ մտքերը

Ալեքսանդր Գրիգորյանը բացատրել է, թե ինչպիսի մարզումներ է անցկացնելու «Ուրարտուն» առաջիկայում

Հայկական ակումբների թոփ-5 գոլերը եվրագավաթներում 2015-19թթ. (տեսանյութ)

«Ուրարտուի» ու «Նոայի» խաղացողները նույնպես կորոնավիրուսի թեստեր են հանձնել

«Արարատի» բոլոր ֆուտբոլիստների կորոնավիրուսի թեստերը բացասական են եղել