Հայաստանի հավաքականի «Սերխիո Ռամոսը» և գոլային երաշտի ընդհատումը 220 րոպե անց - VNews
Բաժիններ

Հայաստանի հավաքականի «Սերխիո Ռամոսը» և գոլային երաշտի ընդհատումը 220 րոպե անց

10 փաստ՝ Հայաստան - Մալթա հանդիպումից

Մալթայի հավաքականի հետ հանդիպումով Հայաստանի ազգային հավաքականը սկսեց անմիջական նախապատրաստությունը Ազգերի լիգայի մրցաշարին:

Հանդիպման առավել հետաքրքրական և ուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1. Հայաստանի և Մալթայի հավաքականների մրցավեճում առաջին ոչ-ոքին գրանցվեց: Մինչ այդ կայացած 5 հանդիպումներից 4-ում հաղթել էր մեր ընտրանին, վերջին խաղում հաջողությունն ուղեկցել էր մալթացիներին: Հետաքրքիր է, որ բոլոր խաղերն էլ ավարտվել էին նվազագույն՝ 1-0 հաշվով:

1994թ. հուլիսի 16-ին «Հրազդան» մարզադաշտում կայացած մրցակիցների առաջին խաղում տարած հաղթանակը Հայաստանի հավաքականի պատմության մեջ առաջինն էր: Հենց այդ խաղում էր Արսեն Ավետիսյանին հաջողվել բացել ՀՀ հավաքականի գոլերի հաշիվը:

Մալթայի հավաքականի հետ այդ հանդիպումը 3-րդն էր մեր ընտրանու կենսագրությունում: Մինչ այդ մեր ֆուտբոլիստներն ընկերական հանդիպումներում սեփական հարկի տակ գոլազուրկ ոչ-ոքի էին խաղացել մոլդովացիների հետ, իսկ հյուրընկալվելիս 0-1 հաշվով պարտվել էին ԱՄՆ-ի հավաքականին:

Երբ գալիս է Մխիթարյանը. Մեր հավաքականի ավագի հետ լուսանկարվելու համար Ավստրիայում հերթ էր գոյացել (տեսանյութ)

2. Հայաստանի և Մալթայի հավաքականներն առաջին անգամ մրցեցին չեզոք դաշտում՝ Ավստրիայում: Մինչ այդ խաղերից երկուսը կայացել էին Երևանում, որոնցից առաջինում մեր ֆուտբոլիստները հաղթել էին, մյուսում՝ պարտվել: Մալթայում կայացած 3 հանդիպումներից երկուսում հաջողության էր հասել Հայաստանի հավաքականը, մեկում հաղթել էին դաշտի տերերը:

Չեզոք դաշտում անցկացրած 26 հանդիպումներում Հայաստանի հավաքականի հաշվեկշիռն այսպիսին է. +9=7-10, 38-39:

3. Քառամյա ընդմիջումից հետո Հայաստանի հավաքականը կրկին հանդես եկավ Վարդան Մինասյանի գլխավորությամբ: Նրա օրոք վերջին հանդիպումը մեր ընտրանին անցկացրել էր 2014թ. մարտի 5-ին Կրասնոդարում՝ ընկերական մրցախաղում 0-2 հաշվով պարտվելով Ռուսաստանի հավաքականին:

Խաղաղ արդյունք, բայց անհաշտ պայքար՝ համեմված քաշքշուկով և կարմիր քարտով (ֆոտոշարք)

Մինասյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը 3-րդ անգամ մրցեց մալթացիների հետ: Նախորդ երկու հանդիպումները կայացել էին 2014թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում: 2012թ. սեպտեմբերի 7-ին հյուրընկալվելիս կայացած խաղում ՀՀ հավաքականը հաղթել էր Արթուր Սարկիսովի խփած միակ գոլի շնորհիվ, իսկ հաջորդ տարվա հունիսի 7-ին սեփական հարկի տակ պարտվել էր նվազագույն հաշվով:

Վարդան Մինասյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականն անցկացրած 43 հանդիպումներում 5-րդ ոչ-ոքին գրանցեց: Մնացած խաղերից 14-ում մեր ֆուտբոլիստները հաղթել են, 24-ում՝ պարտվել, խփել են 57 գնդակ, բաց թողել 63 գոլ:

Մալթայի հավաքականի հետ մրցավեճը Վարդան Մինասյանի օրոք անցկացրած ընկերական 16-րդ հանդիպումն էր, որում 2-րդ ոչ-ոքին գրանցվեց: Մնացած խաղերից ընդամենը 4-ում են հաղթել մեր ֆուտբոլիստները, 10-ում՝ պարտվել են: Խփած և բաց թողած գնդակների տարբերությունը 20-30 է:

10 ֆուտբոլիստ Հայաստանի հավաքականից, որոնց պետք է հետևել հատուկ ուշադրությամբ

4. Հայաստանի և Մալթայի հավաքականների հանդիպումներում առաջին 11մ հարվածը նշանակվեց: Դա անցկացրած 194 հանդիպումներում մեր ընտրանու դարպասին նշանակված 11մ 36-րդ հարվածն էր, որից իրացվել է 27-ը:

Արամ Հայրապետյանը դարձավ հավաքականի 9-րդ դարպասապահը, որի դարպասին 11մ հարված նշանակվեց: Առավել հաճախ՝ 18 անգամ մրցակիցները 11մ հարված են կատարել Ռոման Բերեզովսկու պաշտպանած դարպասին՝ իրացնելով 15-ը: 2 անգամ Բերեզովսկուն հաջողվել է հետ մղել գնդակը, մեկ անգամ էլ վրիպել է մրցակիցը:

Հայաստանի հավաքականն առաջին բաց մարզումն անցկացրեց Մալթայի դեմ խաղից հետո (լուսանկարներ)

Մեկական 11մ հարված են հետ մղել Արմեն Պետրոսյանը, Արմեն Ավագյանը, Արսեն Բեգլարյանն ու Գրիգոր Մելիքսեթյանը:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

«Ռոման» Մխիթարյանին ձեռք բերելու նոր տարբերակ է մտածել

Հենրիխ Մխիթարյանը համեմատել է իր և հոր՝ Համլետ Մխիթարյանի գոլերը (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանի գրառումը մեծ ոգևորություն է առաջացրել «Յունայթեդի» երկրպագուների շրջանում (տեսանյութ)

3 տարի առաջ՝ այս օրը, Մխիթարյանը նվաճեց իր առաջին և դեռևս միակ եվրագավաթը (տեսանյութ)

Վարդան Մինասյան․ «Ֆուտբոլիստները պետք է կրկին վերականգնեն խաղային ռիթմը» (տեսանյութ)

Օզբիլիսը՝ Մովսիսյանի, Մխիթարյանի, «Յունայթեդից» եկած սկաուտների ու այլ թեմաների մասին

Ռուսաստանի հավաքականին ֆուտբոլիստը վարակվել է կորոնավիրուսով

Ռայոլան ծրագրում է իրականացնել Մխիթարյան-Կլյուվերտ փոխանակում

Մխիթարյանը՝ Ջորդանի խոսքերի մասին. «Ես նույնպես ակտիվիստ չեմ»

Իբրահիմովիչը ու Մխիթարյանը կարող են վերամիավորվել

Մխիթարյան. «Շատ ժամանակ չունեմ մինչև կարիերայիս ավարտը, այնպես որ, կարևոր է տիտղոս հաղթելը»

Վարազդատ Հարոյանը շուտով խաղադաշտ վերադառնալու հույս է հայտնել

Մխիթարյանը՝ «Շախտյորի»՝ 2012-13 մրցաշրջանի հերոսների շարքում

Կարապետյան․ «Յուրգեն Կլոպը Հայաստանի հավաքականի համար իդեալական մարզիչ կլիներ»

The Sun. «Ռոման» չի ցանկանում Մխիթարյանի համար վճարել «Արսենալի» պահանջած գումարը

Անհատական բացառիկ ռեկորդներ, որոնք սահմանել են Հայաստանի առաջնությունների մասնակիցները (մաս 2-րդ)