fbpx
Բաժիններ

Հայկական օր Ղազախստանում. Էդգար Մալաքյանի հաղթական գոլը «Ժետիսուի» կազմում (տեսանյութ)

Ղազախստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում «Ժետիսուն» սեփական հարկի տակ 1-0 հաշվով առավելության է հասել Կարագանդայի «Շախտյորի» նկատմամբ:

Հանդիպման միակ և հաղթական գոլն իր անվան դիմաց է գրանցել Հայատանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Մալաքյանը: Նա աչքի է ընկել 13-րդ րոպեին: Մալաքյանը եղել է հիմնական կազմում, 89-րդ րոպեին զգուշացվել դեղին քարտով և փոխարինվել հիմնական ժամանակի վերջին րոպեին:

Ինչ վերաբերում է նրա թիմակից Կամո Հովհաննիսյանին, ապա վերջինս մասնակցել է ամբողջ մրցավեճին: «Շախտյորի» կազմում ամբողջական խաղ է անցկացրել հայազգի կիսապաշտպան Գևորգ Նաջարյանը:

«Ժետիսուն» այս հաղթանակից հետո 12 թիմի պայքարում վաստակած 14 միավորով զբաղեցնում է 7-րդ տեղը, իսկ «Շախտյորը» 13 միավորով 8-րդն է:

Հիշեցնենք, որ այսօր իրեն փայլուն էր դրսևորել նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին, ով «Ակտոբեի» կազմում դարձել էր դուբլի հեղինակ՝ խփելով տպավորիչ գոլեր:

Մարկոս Պիզելին 2 գեղեցիկ գոլ խփեց «Կայրաթի» դեմ խաղում, սակայն «Ակտոբեն» պարտվեց (տեսանյութ)

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Կամո Հովհաննիսյան. «Պարգևեք այդ տոնը այս կարևոր խաղում մեր բոլոր երկրպագուներին ու ամբողջ հայ ազգին»

Գոռ Մալաքյանը նույնպես հրավիրվել է Հայաստանի հավաքական

Կամո Հովհաննիսյանը վնասվածք է ստացել

«Գյուլբուդաղյանցի դինաստիա․ Հենրիխ Առյուծ III»․ Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստների գնահատականը Բոսնիայի հետ խաղում

Կամո Հովհաննիսյան. «Սպասելիքներ ունեինք մեզնից, և սպասելիքներն արդարացան» (տեսանյութ)

Կամո Հովհաննիսյանը՝ Իտալիայի հետ խաղում իր արագացումների ու առաջիկա հանդիպման մասին (տեսանյութ)

«Կամոյին բարձր հատկանիշներ»․ Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստների գնահատականները՝ Իտալիայի հետ խաղից հետո

Կամո Հովհաննիսյան. «Մենք երկու անգամ ավելի աշխատանք տարանք» (տեսանյութ)

Ղազարյանն ընդդեմ Հովհաննիսյանի, Ավետիսյանն ընդդեմ Միրանյանի. Հավաքականի ֆուտբոլիստները FIFA են խաղում (տեսանյութ)

Կամո Հովհաննիսյանի հրաշալի ելույթը «Ժետիսուի» կազմում (տեսանյութ)

Կամո Հովհաննիսյանը գոլի հեղինակ է դարձել «Ժետիսուի» կազմում (տեսանյութ)

Մարկոս Պիզելին գոլային փոխանցում է կատարել Կամո Հովհաննիսյանի թիմի դեմ խաղում (տեսանյութ)

«Ժետիսուն» հաղթեց, Կամո Հովհաննիսյանը մասնակցեց ամբողջ խաղին

«Ժետիսուն» ջախջախիչ հաղթանակ է տոնել, Կամո Հովհաննիսյանը մասնակցել է խաղին

Էդգար Մալաքյան․ «Մի քանի տարի անց այլևս չեն լինի հայ ֆուտբոլիստներ, եթե երիտասարդներին շարունակեն շանս չտալ»

Պաշտոնական. «Շիրակը» 2 համալրում ունի