fbpx
Բաժիններ

30 խաղ, 0 կարմիր քարտ. Հայաստանի առաջնության «ամենաբարի» թիմը

«Բանանցի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

VivaroNews.am-ը շարունակում է ամփոփել ՀՀ 26-րդ առաջնությունում ակումբների ելույթները: Այսօր կանդրադառնանք արծաթե մրցանակակրին:

1. Քառամյա ընդմիջումից հետո «Բանանցը» կրկին դարձավ մրցանակակիր՝ 5-րդ անգամ արժանանալով արծաթե մեդալների (նախկինում՝ 2003, 2006, 2007, 2010թթ.): Վերջին անգամ «Բանանցն» առաջնությունում հաջողության էր հասել 2013/14թթ. մրցաշրջանում՝ նվաճելով Հայաստանի չեմպիոնի տիտղոսը:

26-րդ առաջնության 30 հանդիպումներում «Բանանցը» վաստակեց 44 միավոր (+11=11-8, 42-34): Դա հնարավոր միավորների 48,8 տոկոսն է: Նախորդ առաջնության համեմատ «Բանանցը» զգալիորեն բարելավել է ցուցանիշները:

Թիմն ավարտված առաջնությունում 23 միավոր ավելին վաստակեց, 6 հաղթանակ ավելին տարավ, 11 պարտություն պակաս կրեց: Զգալիորեն աճել է նաև «Բանանցի» արդյունավետությունը. թիմը 24 գոլ ավելին խփեց, փոխարենը 10 գնդակ պակաս բաց թողեց: Հիշեցնենք, որ նախորդ առաջնությունում «Բանանցը» 21 միավորով (+5=6-19, 18-44) 6 թիմերի մրցավեճում զբաղեցրել էր նախավերջին` 5-րդ տեղը:

2. Առավել հաջող «Բանանցը» հանդես եկավ 3-րդ (+2=3-0, 8-6) և 5-րդ (+3=0-2, 7-3) շրջաններում՝ 5 հանդիպումներում վաստակելով 9 միավոր, ինչը հնարավոր միավորների 60 տոկոսն է: Իսկ ահա թիմի մեկնարկն ու վերջնագիծը տպավորիչ չէին: Առաջին շրջանում «Բանանցի» օգտին գրանցվեց 6 միավոր (+1=3-1, 7-7), ինչը հնարավոր միավորների 40 տոկոսն է: Իսկ 6-րդ շրջանում «Բանանցը» ցույց տվեց իր վատագույն արդյունքը՝ վաստակելով ընդամենը 5 միավոր (+1=2-2, 6-7), ինչը հնարավոր միավորների 33,3 տոկոսն է:

Նա ոսկե մեդալ չստացավ, բայց «Ալաշկերտի» չեմպիոնության գլխավոր կերտողներից մեկն է. «Ալաշկերտի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

Արամ Ոսկանյանի սաները հավասարաչափ ելույթներ ունեցան առաջնության աշնանային (+5=7-3, 20-18) և գարնանային (+6=4-5, 22-16) հատվածներում՝ վաստակելով 22-ական միավոր: Դա հնարավոր միավորների 48,8 տոկոսն է:

«Բանանցը» բավական հաջող հանդես եկավ սեփական դաշտում՝ անցկացրած 15 հանդիպումներում վաստակելով 28 միավոր (+7=7-1, 25-11), ինչը հնարավոր միավորների 62,2 տոկոսն է: Այս ցուցանիշն «Ալաշկերտի» հետ լավագույն արդյունքն է առաջնությունում: Միակ պարտությունը սեփական հարկի տակ «Բանանցը» կրել է «Շիրակից» 27-րդ տուրում (0-2):

Հյուրընկալվելիս «Բանանցի» արդյունքն ավելի համեստ է: Անցկացրած 15 հանդիպումներում թիմի օգտին գրանցվեց 16 միավոր (+4=4-7, 17-23), ինչը հնարավոր միավորների 35,5 տոկոսն է: Դա 3-րդ արդյունքն է մասնակից թիմերի մեջ: Ընդ որում «Արարատի» (1-2) և «Գանձասար-Կապանի» (1-1) հետ մրցակցի դաշտում նշանակված հանդիպումները կայացել են «Բանանցի» մարզադաշտում: Մրցակցի հարկի տակ «Բանանցին» հաջողվել է հաղթանակ տոնել «Արարատի» (2-1, 3-2), «Փյունիկի» (2-1) և «Շիրակի» (1-0) նկատմամբ:

3. Առաջնության 5-7-րդ տուրերում «Բանանցը» 3 անընդմեջ հաղթանակ տոնեց: Իսկ ահա 25-29-րդ տուրերում թիմին չհաջողվեց 5 խաղերից և ոչ մեկում հաղթել (2 ոչ-ոքի, 3 պարտություն): 10-15-րդ տուրերում «Բանանցի» ֆուտբոլիստները 6 խաղ շարունակ անպարտելի էին՝ տոնելով 2 հաղթանակ, 4 հանդիպում ավարտելով ոչ-ոքի:

8-10-րդ տուրերում «Բանանցի» ֆուտբոլիստները չկարողացան գրավել մրցակիցների դարպասը: Թիմի գոլային երաշտը տևեց 342 րոպե: Իսկ ահա հաջորդ 5 հանդիպումներում և 17-21-րդ տուրերում «Բանանցի» ֆուտբոլիստները դաշտից չեն հեռացել առանց գոլի: Ընդհանուր առմամբ անցկացրած 30 հանդիպումներից 7-ում «Բանանցին» չի հաջողվել գոլ խփել: 9 խաղում էլ թիմի դարպասն անառիկ է մնացել:

«Բանանցի» ֆուտբոլիստները միևնույն 3-0 խոշոր հաշվով 3 հաղթանակ տոնեցին՝ երկու անգամ առավելության հասնելով «Շիրակի» նկատմամբ, մեկ խաղում էլ պարտության մատնելով «Ալաշկերտին»: «Բանանցն» առաջնության մասնակիցներից միակն էր, որ խոշոր հաշվով չպարտվեց:

Ովքեր են Բարձրագույն խումբ 2017/18-ի լավագույն ֆուտբոլիստներն ու մարզիչն ըստ VivaroNews-ի

4. Առաջնության մասնակից թիմերից առավել հաջող «Բանանցը» խաղաց «Արարատի» հետ՝ 6 հանդիպումներում վաստակելով 13 միավոր (+4=1-1, 10-5): Համեմատաբար համեստ էր արդյունքն «Ալաշկերտի», «Գանձասար-Կապանի» և «Փյունիկի» հետ խաղերում, որոնցում «Բանանցը» 7-ական միավոր վաստակեց: «Շիրակի» հետ մրցավեճում «Բանանցը» 9 միավոր վաստակեց:

5. «Բանանցի» մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է 11մ 13 հարված, որից իրացվել է 10-ը: Թիմի օգտին նշանակված 11մ 7 հարվածներից 5-ն է ավարտվել դարպասի գրավմամբ: 4 անգամ 11մ-ի իրացումը վստահվել է Գարսիա Պրայա Վալմերսոնին, ով խոցել է արարատցիներ Պողոս Այվազյանի ու Անդրիա Դրագոևիչի և գանձասարցի Գևորգ Կասպարովի պաշտպանած դարպասները: Իսկ ահա ալաշկերտցի Օգնյեն Չանչարևիչը հետ է մղել գնդակը:

Մեկական անգամ դիպուկությամբ աչքի են ընկել Նորայր Գյոզալյանն ու Լեսթեր Պելտիերը, որոնք գրավել են համապատասխանաբար փյունիկցի Գոռ Մանուկյանի և արարատցի Անդրիա Դրագոևիչի պաշտպանած դարպասները: Իսկ ահա Ռումյան Հովսեփյանը 15-րդ տուրում արարատցի Պողոս Այվազյանի հետ մենամարտում գնդակն ուղարկել է դարպասաձողին:

Թիմի դարպասին նշանակված 6 հարվածներից 5-ն են դիպուկ իրացվել: Արարատցի Անդրանիկ Քոչարյանը երկու անգամ գրավել է Ստեփան Ղազարյանի պաշտպանած դարպասը:

Արամ Հայրապետյանի հետ մենամարտում հաղթող են դուրս եկել ալաշկերտցի Արտակ Եդիգարյանը, փյունիկցի Պետրոս Ավետիսյանը և գանձասարցի Ալեքս Ջունիոր Քրիստիանը: Շիրակցի Սոլոմոն Իմե Ուդոյի հարվածը թեև Հայրապետյանը հետ է մղել, սակայն երկրորդ հարվածով Ուդոն գնդակն ուղարկել է դարպասը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

Հայկական ակումբների 7 լեգեոներներ հրավիրվել են իրենց երկրների ազգային հավաքականներ

Բարձրագույն խմբի 13-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Առաջնության ամենախոշոր հաշվով հաղթանակն ու ամենագոլառատ խաղը

Աշոտ Բարսեղյան․ «Սա պարտվելու խաղ չէր․ 1-2 մետրից հարվածով գոլ չենք խփում» (տեսանյութ)

«Ուրարտուն» 6-գոլանոց խաղում կամային հաղթանակ տարավ (տեսանյութ)

Պայքարը նոր ուժով է բորբոքվում․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 13-րդ տուրին ընդառաջ

«Շիրակն» ու «Փյունիկն» ավելի քան 2 տարի է, ինչ չեն հաղթել VBet Հայաստանի գավաթում

Իլշատ Ֆայզուլին․ «Գավաթային հանդիպում էր, և թիմերը զգուշավորությամբ էին խաղում» (տեսանյութ)

Սուրեն Չախալյան․ «Տեսնում եմ, որ թիմը քայլ առաջ է արել, բայց որոշակի ժամանակ է պետք կայունության հասնելու համար» (տեսանյութ)

Խաղի ելքը վճռեց մեկ վրիպումը․ VNews-ի ֆոտոշարքը «Փյունիկ» – «Ուրարտու» հանդիպումից

«Ուրարտուն» 11-մետրանոց հարվածաշարում հաղթեց «Փյունիկին» և դուրս եկավ հաջորդ փուլ (տեսանյութ)

VBet Հայաստանի գավաթ․ «Փյունիկ» – «Ուրարտու»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Գավաթային կրքերի վերադարձը․ VBet Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչին ընդառաջ

«Շիրակը» լավագույն արդյունքը գրանցեց թիմի պատմության մեջ վերջին 17 տարիներին

«Կարող եմ հպարտանալ դրանով»․ Սոլոմոն Իմե Ուդոն՝ «Շիրակի» կազմում գրանցած ռեկորդի մասին

Գոլառատ և դրամատիկ հանդիպում «Ուրարտուի» ու «Ալաշկերտի» միջև (տեսանյութ)