fbpx
Բաժիններ

Մոլորակի «կանգ առնելուն» ընդառաջ. Ուշագրավ և զարմանալի ռեկորդներ «Մունդիալից» (ՄԱՍ 1)

Տարվա գլխավոր ֆուտբոլային իրադարձության՝ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի մեկնարկին շատ քիչ ժամանակ է մնացել:

Առաջարկում ենք վերհիշել «Մունդիալների» պատմության մեջ ամենաուշագրավ և հետաքրքիր ռեկորդները: Եվ այսպես, ներկայացնում ենք առաջին մասը:

  • Աշխարհի չեմպիոն բոլորից շատ հռչակվել է Բրազիլիայի հավաքականը՝ 5 անգամ (1958, 1962, 1970, 1994, 2002):
  • 2 հավաքականների է հաջողվել հաղթել «Մունդիալում» 2 անգամ անընդմեջ՝ Իտալիային (1934, 1938) և Բրազիլիային (1958, 1962):
  • Աշխարհի մեկ չեմպիոնությունից հետո մյուսին ամենից երկարը սպասել է Իտալիայի հավաքականը: «Սկուադրա Աձուրան» 1938թ.-ի «ոսկե» «Մունդիալից» հետո հաջորդ չեմպիոնությունը տոնել է 44 տարի անց (1982):

  • 6 հավաքականներ են կարողացել չեմպիոն դառնալ սեփական հարկի տակ անցկացված «Մունդիալում»՝ Ուրուգվայը (1930), Իտալիան (1934), Անգլիան (1966), Արևմտյան Գերմանիան (1974), Արգենտինան (1978) և Ֆրանսիան (1998):
  • Հյուրընկալող երկրի հավաքականներից վատագույն արդյունքն ունի Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանին, որը «Մունդիալ-2010»-ում չի հաղթահարել խմբային փուլի արգելքը:
  • Յուրօրինակ ռեկորդակիր է Հոլանդիայի հավաքականը: «Նարնջագույնները» միակն են, որ, 3 անգամ հասնելով եզրափակիչ (1974, 1978, 2010), ոչ մի անգամ չեն դարձել աշխարհի չեմպիոն:

  • Շոտլանդիայի հավաքականն էլ «տպավորիչ» ցուցանիշ ունի: Բրիտանացիները մասնակցել են 8 «Մունդիալի»՝ ոչ մի անգամ չհաղթահարելով խմբային փուլի արգելքը (1954, 1958, 1974, 1978, 1982, 1986, 1990, 1998):

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

Մալդինի․ «Ռեալի» այդ ֆուտբոլիստն իդեալական կլիներ «Միլանի» համար»

#Ապրող_ֆոտոներ_26. «Աշխարհի չեմպիոնությունն ու կռնատ գրկախառնության պատմությունը» (լուսանկար, տեսանյութ)

Դիբալա. «Նա նույնիսկ չէր ողջունում ինձ»

Չիլիի հավաքականի դարպասապահը շատ կտրուկ է պատասխանել Մեսիին

Մեսին ճանաչվել է տարվա լավագույն ֆուտբոլիստ՝ ESPN-ի վարկածով

Ռոբերտո Սոսա. «Նապոլիի» 10 խաղահամարը երբեք չէի տա Խամեսին»

Մեսին հաճելիորեն զարմացրել է մարդկանց՝ այցելելով առևտրի կենտրոն (լուսանկարներ)

ՊՍԺ-ի մարզումներից բացակայելու Նեյմարի «հարգելի» պատճառը (տեսանյութ, լուսանկար)

Կլոպը պատմել է, որ հաղորդագրություններ է ստացել Ալիսոնից ու Ֆիրմինոյի Ամերիկայի գավաթից հետո

Դանի Ալվես. «Մեսին անհարգալից էր»

Ամերիկայի գավաթի խորհրդանշական հավաքականը` Արգենտինայի 1 ներկայացուցիչով

ՈՒԵՖԱ-ն հայտարարություն է տարածել Արգենտինայի հավաքականի վերաբերյալ

Հուսահատության գրկում. Արգենտինայի հավաքականը կարող է Ազգերի լիգայում խաղալ

Գաբրիել Ժեզուշի բուռն արձագանքը իր հեռացմանը (տեսանյութ)

Տիտե. «Մեսին ավելի հարգալից պետք է լինի ու կարողանա ընդունել պարտությունը»

Ամերիկայի գավաթ. Ովքեր նվաճեցին անհատական մրցանակները