2 չեմպիոն, 10 փոխչեմպիոն ու 2 բրոնզե մեդալակիր՝ Եվրոպայի Մ15 ու Մ17 առաջնությունից - VNews
Բաժիններ

2 չեմպիոն, 10 փոխչեմպիոն ու 2 բրոնզե մեդալակիր՝ Եվրոպայի Մ15 ու Մ17 առաջնությունից

80113140 2586381098147198 1222371611114471424 n - 2 չեմպիոն, 10 փոխչեմպիոն ու 2 բրոնզե մեդալակիր՝ Եվրոպայի Մ15 ու Մ17 առաջնությունից
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 22:18

-

-

Իսրայելի Էյլաթ քաղաքում ավարտվել է ծանրամարտի Եվրոպայի մինչև 15 և 17 տարեկանների առաջնությունը, որին Հայաստանը մասնակցում էր 23 մարզիկով ու հայրենիք է վերադառնալու մեդալների մեծ ավարով։

Մինչև 15 տարեկանների պայքարում աղջիկների մրցմանը փոխչեմպիոններ են դարձել 49 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը ( պոկում՝ 67  կգ, հրում՝ 84 կգ՝ երկամարտ՝151 կգ) ու +81 կգ քաշային Ջուլիետա Ավանեսյանը (80 + 99` 179)։ Մինչև 17 տարեկաններից նույնի գույնի մեդալներ են նվաճել 71 կգ քաշային կարգում հանդես եկող Միլենա Խաչատրյանը (90 + 111` 210) և 81 կգ քաշային Մարգարիտա Առաքելյանը (85 + 106`191), իսկ +81 կգ քաշային կարգում հանդես եկող Լիանա Գյուրջյանը 223 կգ երկամարտի արդյունքով նվաճել է չեմպիոնական կոչումը (97 +126):

Մինչև 15 տարեկանների տղամարդկանց մրցմանը արծաթե մեդալակիրներ են դարձել 49 կգ քաշային Գարիկ Ոսկանյանը (82+ 100` 182), 55 քաշային կարգում  Ռաֆիկ Մինասյանը (92 + 113`205), 89 կգ քաշային Ալեքսանդր Լազարյանը (126 +164` 290) և +102 կգ քաշային Ալբերտ Թումասյանը (118+155`273):

Երիտասարդների տարիքային խմբում մեր հավաքականից 49 կգ քաշային Գառնիկ Չոլաքյանը երկամարտի 192 կգ արդյունքով դարձել է հաղթող (87+105)։ 89 կգ քաշային կարգում հանդես եկող Գևորգ Ղահրամանյանը (141 + 190` 331) և 96 կգ քաշային Գարիկ Կարապետյանը (155 + 190`345) փոպչեմպիոնի կոչումն են նվաճել։

102 կգ քաշային Պետրոս Պետրոսյանը (136 +175`311)  և 61 կգ քաշային Արա Պողոսյանը (118 +142`260) դարձել են բրոնզե մեդալակիրներ:

Այսպիսով, Հայաստանի հավաքականը հայրենիք է վերադառնում 42 մեդալով, որից 8-ը ոսկե, 22-ը արծաթե ու 12-ը բրոնզե։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Լիանա Գյուրջյանը՝ Աշխարհի չեմպիոն

Լիանա Գյուրջյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր (տեսանյութ)

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր ելույթ կունենա 3 հայ մարզիկ

Լիանա Գյուրջյանը՝ Մ-20 Եվրոպայի չեմպիոն

Ծանրամարտի ԵԱ. Հայաստանի Մ-20 և Մ-23 հավաքականների կազմերը

«Լոռին» 2 տարվա պայմանագիր է ստորագրել կոլումբացի կիսապաշտպանի հետ

5 բան, որ սովորեցինք ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից

Վիգեն Խաչատրյանը՝ Եվրոպայի առաջնությունում Լիանա Գյուրջյանի արծաթե մեդալի մասին (տեսանյութ)

Լիանա Գյուրջյանի մեկնաբանությունը Եվրոպայի առաջնությունում փոքր արծաթե մեդալ նվաճելուց հետո (տեսանյութ)

Ամենաերիտասարդ մարզուհին պատվո հարթակին. Լիանա Գյուրջյանի պարգևատրումը Եվրոպայի առաջնությունում (ֆոտոշարք)

Լիանա Գյուրջյանը փոքր արծաթե մեդալ նվաճեց հրում վարժությունում

Ծանրամարտի ԵԱ. Լիանա Գյուրջյանը պոկում վարժությունում 4-րդն է

Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն. Այսօր պայքարի դուրս կգան Լիանա Գյուրջյանը և Տաթև Հակոբյանը

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմը

Լիանա Գյուրջյանը՝ պատանիների աշխարհի փոխչեմպիոն

Հայաստանը 2 մեդալ է նվաճել ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում