2 մերժված առաջարկ. «Ռոման» այլ ֆուտբոլիստ է դիտարկում Մխիթարյանի փոխարեն - VNews
Բաժիններ

2 մերժված առաջարկ. «Ռոման» այլ ֆուտբոլիստ է դիտարկում Մխիթարյանի փոխարեն

«Արսենալը» ու «Ռոման» չեն կարողանում համաձայնության հասնել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի շուրջ։

Լոնդնոնյան ակումբը մերժել է հռոմեական թիմի երկու առաջարկները։ Վերջինի ժամանակ «գայլերը» պատրաստակամություն էին հայտնել 10 մլն. ֆունտ վճարել 31-ամյա խաղացողի դիմաց։ Սակայն «զինագործները» ակնկալում են 18 մլն. ֆունտ ստանալ մեր ավագի վաճառքից։

The Express-ը հաղորդում է, որ այս իրավիճակը ստիպել է «Ռոմային» ավելի  մատչելի տարբերակ դիտարկել այդ դիրքում։ Մասնավորապես՝ ակումբը հետաքրքրություն է ցուցաբերում «Չելսիի» կիսապաշտպան Պեդրոյի նկատմամբ, որի պայմանագիրը «ազնվականների» հետ սպառվելու է այս տարվա ամռանը։ Ֆուտբոլիստն ինքն էլ է հայտարարել «Ստեմֆորդ Բրիջը» լքելու մտադրության մասին։ Ըստ աղբյուրի՝ «Ռոման» արդեն հասցրել է նույնիսկ հարցում կատարել այս տրանսֆերի հարցով։ Իսպանացու ծառայություններով հետաքրքրված է նաև «Լացիոն», ինչպես նաև ՄԼՍ-ի մի քանի ակումբ։

Սակայն աղբյուրը չի բացառում, որ Մխիթարյանը ևս մեկ մրցաշրջան կարող է վարձավճարով հանդես գալ իտալական թիմում։ Ֆուտբոլիստը նույնիսկ պատրաստ է աշխատավարձի կիսով չափ կրճատման։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Պոգբան, հանուն «Յուվենտուս» տեղափոխման, պետք է գնա վճռական քայլի

Վաճառքի են հանվել «Յուվենտուսի» ու «Արսենալի» տնային մարզաշապիկները հաջորդ մրցաշրջանի համար (լուսանկարներ)

«Ռեալը» կարող էր ձեռք բերել Լևանդովսկուն 22 մլն. եվրոյի դիմաց

Արտուրը խախտել է լռությունը ու խոսել իր ապագայի մասին

«Մանչեսթեր Սիթին» գիտի, թե ով կարող է փոխարինել Սանեին

«Ռոմայի» նախկին ֆուտբոլիստը մահացել է 21 տարեկան հասակում

«Մանչեսթեր Սիթին» վստահ չէ Սեմեդուի տրանսֆերի հարցով

Օդիոն Իգալոն կարող է հեռանալ «Յունայթեդից» այս շաբաթ

«Ռեալը» որոշում է կայացրել Էդեգորի ապագայի վերաբերյալ

Վենգերը խոստովանել է, որ բավականություն է ստացել «Լիվերպուլի» ձախողումից

«Կլո՛պ, կարո՞ղ ես նրան արդեն տանել». «Մայնցը»՝ Վերների 2-րդ հեթ-տրիկից հետո

«Ռասինգի» նախագահ. «Լաուտարոն շատ մոտ է «Բարսենոլա» տեղափոխությանը»

«Ռեալը» ևս մեկ տարբերակ է մտածել Հալանդին գնելու համար

Ֆիլիպե Կոուտինյոն կարող է վերադառնալ Անգլիա

Պրեմիեր Լիգայի բոլոր ժամանակների լավագույն տրանսֆերը՝ ըստ FourFourTwo-ի

«Ռոման» Մխիթարյանին ձեռք բերելու նոր տարբերակ է մտածել