2 տարվա դադար, վերադարձ ու Օլիմպիական ուղեգիր. Կորյուն Սողոմոնյանը պատմում է անցած ճանապարհի մասին - VNews
Բաժիններ

2 տարվա դադար, վերադարձ ու Օլիմպիական ուղեգիր. Կորյուն Սողոմոնյանը պատմում է անցած ճանապարհի մասին

koryun soghomonyan boxing 9 scaled - 2 տարվա դադար, վերադարձ ու Օլիմպիական ուղեգիր. Կորյուն Սողոմոնյանը պատմում է անցած ճանապարհի մասին

Բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը պատրաստվում է այս տարվա գլխավոր մրցաշարին՝ Օլիմպիական խաղերին: «Դինամո» մարզադահլիճում իր հերթական մարզումից առաջ մարզիկը VNews-ին հետ անկեղծացավ, թե ինչու է ժամանակին թողել բռնցքամարտը, ինչու վերադարձել ու ինչպես ստացվեց նվաճել Տոկիոյի խաղերի ուղեգիր:

Կորյուն, Դուք մեր միակ բռնցքամարտիկն եք դեռևս, որին հաջողվել է նվաճել Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Ինչպե՞ս ստացվեց:

Այնպես ստացվեց, որ այդ մրցումային օրը 2 ուղեգիր էր խաղարկվում, մեր մյուս մարզիկը՝ Արթուր Ղազարյանը, չկարողացավ որակավորվել, իսկ ես հասցրի: Այնուհետև, կորոնավիրուսի պատճառով մրցաշարը ընդհատվեց:

Ի՞նչ էմոցիաներ ունեիք այդ պահին:

Պրոֆեսիոնալ ցանկացած մարզիկի նպատակը Օլիմպիական խաղերին մասնակցելն է: 2 տարվա դադարից հետո վերադառնալ սպորտ ու ուղեգիր նվաճել, դժվար է ասել, թե այդ պահին ինչ զգացողություններ ունեի:

Օլիմպիական ուղեգրի համար մենամարտում էիք Իսրայելը ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Դավիթ Ալավերդյանի հետ: Բարդ մրցակի՞ց էր Ձեզ համար:

Նրա դեմ մեկ անգամ մենամարտել էի Հայաստանում ու էլի հաղթանակի հասել: Ստացվեց այնպես, որ իմ բաց թողած տարիների ընթացքում նա ավելի էր ուժեղացել, չէի էլ սպասում, որ նա կարող է այդպիսի մրցակից դառնալ ինձ համար, բայց, ընդհանուր առմամբ, լավ դասավորվեց: Հիմա ավելի լավ եմ զգում ինձ:

Մեկ տարով Օլիմպիական խաղերը հետաձգվեցին. ինչպե՞ս օգտագործեցիք այդ ժամանակը:

Ինձ համար խաղերի հետաձգումը լավ էր: Լավ էր, որ ավելի շատ ժամանակ ունեի մարզվելու ու բաց թողածը լրացնելու համար: Վարկանիշային մրցաշարից հետո վնասվածք ստացա, այնուհետև բուժվում էի, հետո էլ պատերազմ սկսվեց, որին մասնակցել եմ: Արցախում չեմ եղել, Հայաստանի տարածքում եմ եղել:  Չնայած այդ ամենին, լավ պատրաստվեցի խաղերին: Վերջերս Ուկրաինայի Խերսոն քաղաքում մրցաշարի մասնակցեցի, բայց մեկ մենամարտ անցկացնելուց հետո զգացի, որ վնասվածքս զգացնել է տալիս, որոշեցինք չշարունակել:

Ի՞նչ վնասվածք է:

Արմունկի վնասվածք էր: Լուրջ բան չէ, պարզապես նպատակահարմար չգտանք: Առջևում կարևոր մրցաշարեր կան:

koryun soghomonyan boxing 3 960x640 - 2 տարվա դադար, վերադարձ ու Օլիմպիական ուղեգիր. Կորյուն Սողոմոնյանը պատմում է անցած ճանապարհի մասին

Լևոն Աղասյանը՝ Օլիմպիական խաղերից «6սմ պակաս». «Ավելի կենտրոնացած կլինեմ»

Ի՞նչ նպատակ եք Ձեր առջև դրել Օլիմպիական խաղերում ու ի՞նչ են ակնկալում մարզիչները:

Բոլորի հույսն էլ այն է, որ նվազագույնը պետք է մեդալ նվաճեմ: Ես ինքս ոչ թե հույս ունեմ, այլ վստահ եմ: Բայց չեմ ցանկանում շատ խոսել, այլ գործով ապացուցել: Ուզում եմ ասել, որ եթե վստահություն չունես քո ուժերի նկատմամբ, անիմաստ է մասնակցել:

Ուսումնասիրո՞ւմ եք Ձեր մրցակիցներին Տոկիոյում ու եթե այո, ի՞նչ հետևություններ եք արել:

Ընդհանրապես չեմ սիրում ուսումնասիրել մրցակիցներիս, որովհետև մարզիկը պետք է պատրաստ լինի կողմնորոշվել ռինգի ներսում: Մրցակիցդ ռոբոտ չէ, որ այս գործողությունից հետո պարտադիր այսպես պետք է անի, նա մարդ է, որը սպասելու է քո սխալին: Պետք է այնպես անես, որ հակառակորդդ սխալ անի:

Նշեցիք, որ 2 տարվա դադարից հետո վերադարձել եք բռնցքամարտ. ինչո՞ւ թողեցիք ու ինչո՞ւ վերադարձաք:

Ցանկացած մարզիկի համար առաջին տեղում սպորտն է, բայց եկավ մի պահ, որ կարևորություն տվեցի ընտանեկան ու ֆինանսական հարցերին. պետք է ընտանիք կազմեի ու դրա համար հարկավոր էր աշխատել և գումար վաստակել: Այնուհետև, երբ Հովհաննես Հովսեփյանը կազմավորեց նոր ֆեդերացիան, թե՛ ընկերների, թե՛ մարզիչների հորդորները լսելով վերադարձա: Շատ դժվար ընտելացա սպորտային կյանքին, բայց այսպես ավելի լավ ստացվեց:

koryun soghomonyan boxing 10 960x640 - 2 տարվա դադար, վերադարձ ու Օլիմպիական ուղեգիր. Կորյուն Սողոմոնյանը պատմում է անցած ճանապարհի մասին

Արթուր Դավթյանը դեպի Տոկիո 2020. Մեդալի երկու կողմն ու Օլիմպիական հետաձգված երազանքը

Ո՞րն էր առաջին մրցաշարը, որին մասնակցեցիք վերադառնալուց հետո:

2 տարի ռինգ չմտնելուց հետո միջազգային մրցաշարի մասնակցեցի ու միանգամից մենամարտել եմ Եվրոպական խաղերի գործող չեմպիոն իսպանացի բռնցքամարտիկի հետ, սակայն պարտվել եմ: Հովհաննես Հովսեփյանը ներկա էր ու հետևում էր մարտի ընթացքին, հետո խոսեց ինձ հետ, որ պետք է մարզվեմ ու ավելի մեծ վստահություն ձեռք բերեցի, այդ ժամանակ դեռ մի քանի ամիս կար Կաշվե ձեռնոցի մրցաշարին, մարզվեցի ու հաղթեցի այդ առաջնությունում, չնայած ունեցել եմ մեծ դժվարություններ:

Եղե՞լ են դեպքեր, որ մոտ եք եղել Օլիմպիական ուղեգիր նվաճելուն:

2012-ի Օլիմպիական խաղերից առաջ Թուրքիայում մասնակցել եմ վարկանիշային մրցաշարի, որտեղ պարտվեցի, բայց արդեն 19 տարեկանում հնարավորություն ունեի մասնակցելու Օլիմպիական խաղերին, սակայն մեկ միավորով զիջեցի մրցակցիս ու զրկվեցի ուղեգրից: Դրանից հետո այդպիսի հնարավորություն այլևս չի եղել: Ռիոյի համար էլ հնարավորություն չստեղծվեց, քանի որ Նարեկ Աբգարյանը մասնակցեց առաջին մրցաշարին ու ուղեգիր բերեց:

Շատ լավ, իսկ մինչև դադարը ի՞նչ հաջողությունների եք հասել:

Առաջին լուրջ նվաճումս գրանցվել է 2009-ին. Հայաստանի երիտասարդների չեմպիոն դառնալուց հետո մասնակցեցի աշխարհի առաջնությանը, որը անցկացվում էր այստեղ Երևանում, այդ ժամանակ ոսկե մեդալը նվաճեցի, այնուհետև 2010-ին Ադրբեջան մեկնեցինք՝ աշխարհի երիտասարդների առաջնությանը, բայց այնտեղ այնպես արեցին, որ մեր թիմից ոչ մեկը մեդալ չնվաճի: 2011-ին մասնակցել եմ Դուբլինում կայացած Եվրոպայի երիտասարդների առաջնությանը ու նորից հաղթող եմ դարձել, հաջորդ տարի էլ ոսկե մեդալ եմ նվաճել Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնությունում: Մասնակցել եմ նաև մեծահասակների աշխարհի առաջնությանը, Եվրոպայի մեծահասակների առաջնությունում 5-րդ տեղն եմ զբաղեցրել: Իսկ դադարից հետո ավելի մեծ ուժով եմ պայքարում:

koryun soghomonyan boxing 6 960x640 - 2 տարվա դադար, վերադարձ ու Օլիմպիական ուղեգիր. Կորյուն Սողոմոնյանը պատմում է անցած ճանապարհի մասին

Այդ ժամանակներում մրցավարական կողմնակալ որոշումները շատ էին խանգարում բռնցքամարտիկներին, իսկ հիմա Միջազգային Օլիմպիական կոմիտեն լուրջ պայքար է տանում դրա դեմ, ընդհուպ մինչև AIBA-ի որակազրկում, դուք դրական տեղաշարժ նկատո՞ւմ եք:

Կարծում եմ, որ միջազգային ռինգում ամեն ինչ նույնն է: Արդար որոշումներ էլ կան, անարդար էլ կան: Համեմատած ավելի լավ է: Ինչ էլ արվի, իմ կարծիքով, անարդարությունը չի վերանալու: Մենք պատրաստ ենք պայքարել դրա դեմ ռինգում:

Ինչպե՞ս եք որոշել զբաղվել բռնցքամարտով:

Կարելի է ասել, որ արդեն 20 տարի բռնցքամարտով եմ զբաղվում, սկսել եմ մարզումների հաճախել 7-8 տարեկանից: Ես Զովունի գյուղից եմ ու այնտեղից էլ սկսել եմ: Իմ հայրիկի՝ Սամվել Սողոմոնյանի գլխավորությամբ եմ սկսել այնտեղ, այնուհետև հայրիկս տեղափոխվել է «Դինամո», ես էլ այստեղ իր հետ շարունակում եմ մարզումներս:

koryun soghomonyan boxing 1 960x640 - 2 տարվա դադար, վերադարձ ու Օլիմպիական ուղեգիր. Կորյուն Սողոմոնյանը պատմում է անցած ճանապարհի մասին

Ովքե՞ր էին Ձեզ ոգեշնչում այդ տարիքում:

Պատանեական տարիքում հիանում էի Վիկ Դարչինյանով ու Արթուր Աբրահամով: Այդ ժամանակ մեր դահլիճում էլ ունեինք տղաներ, որոնց հետևելով ոգեշնչվում էի:

Որպես բռնցքամարտիկ ո՞րն եք համարում Ձեր առավելությունը:

Հանգստությունը: Ինձ հանգիստ եմ զգում ռինգում:

Մտածե՞լ եք պրոֆեսիոնալ ռինգ տեղափոխվելու մասին:

Մտքեր ունեցել եմ, բայց այդ մասին կսկսեմ լրջորեն մտածել Օլիմպիական խաղերից հետո: Կարող եմ ասել՝ մինչև դադարը WSB մրցաշարում 5 ռաունդանոց մեկ մենամարտ եմ անցկացրել ու հաղթանակի եմ հասել:

BritishLionheartsvKazakhstanWorldSeriesCkAjgd18q5Bx 960x640 - 2 տարվա դադար, վերադարձ ու Օլիմպիական ուղեգիր. Կորյուն Սողոմոնյանը պատմում է անցած ճանապարհի մասին

Ի՞նչ եք անելու Օլիմպիական խաղերից հետո:

Շատ բան կախված է մեդալի գույնից: Եթե ստացվի ոսկե մեդալ նվաճել, հնարավոր է առաջարկ լինի պրոֆեսիոնալ ռինգից ու կարող եմ այնտեղ էլ շարունակել: Հնարավոր է նաև, որ շարունակեմ սիրողական ասպարեզում ու մասնակցեմ նաև հաջորդ Օլիմպիական խաղերին, քանի որ քաշային կարգերն էլ փոխվում են:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


19 տարեկանում սկսեց սպորտով զբաղվել, հիմա մասնակցելու է Օլիմպիական խաղերին. Էլմիրայի պատմությունը

Բրազիլիայի օլիմպիական հավաքականի կազմը

Հայաստանը Օլիմպիական խաղերում կներկայացնի 2 ծանրորդ

Էլմիրա Կարապետյանը նվաճեց Հայաստանի՝ Օլիմպիական խաղերի 11-րդ ուղեգիրը

Արման Դարչինյանը նվաճեց ՏՈԿԻՈ 2020-ի ուղեգիր

Վարկանիշային մրցաշար. Հայ բռնցքամարտիկները պարտություն կրեցին

Հովհաննես Բաչկովի անվան դիմաց պարտություն են գրանցել

Փարիզի մրցաշարում այսօր ռինգ դուրս կգա 5 հայ բռնցքամարտիկ

Գոռ Ներսեսյանը պարտվեց Օլիմպիական վարկանիշային մրցաշարում

Փարիզ. Արման Դարչինյանին հաղթանակ կշնորհվի. մրցակիցը չի ժամանել

Գոռ Ներսեսյան. «Շատ լուրջ եմ տրամադրված Օլիմպիական վարկանիշային մրցաշարին»

Արման Դարչինյան. «Պատրաստվում եմ հաղթանակի Օլիմպիական վարկանիշային մրցաշարում»

Լևոն Աղասյանը՝ Օլիմպիական ուղեգիր նվաճելուց հետո. «Մինչև խաղերը կփորձեմ ավելացնել»

Ստարտը՝ Գյումրի, վերջնակետը՝ Օլիմպիական խաղեր. Մկրտչյանի անցած ուղին ու ապագան

Մրցավար Ավետիք Վարդանյանը կսպասարկի ՏՈԿԻՈ 2020-ի ըմբշամարտի մրցումները

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի վերջին ուսումնամարզական հավաքը վարկանիշային մրցաշարից առաջ