20 փաստ, որն այս Չեմպիոնների լիգան դարձնում է բացառիկ - VNews
Բաժիններ

20 փաստ, որն այս Չեմպիոնների լիգան դարձնում է բացառիկ

Screenshot 15 - 20 փաստ, որն այս Չեմպիոնների լիգան դարձնում է բացառիկ

Չեմպիոնների լիգայի 2021/22 խաղարկության մեկնարկը տրված է: Առաջին տուրի հանդիպումները ցույց տվեցին, որ այս տարի և՛ս մեզ անակնկալներով ու գեղեցիկ դրվագերով լի մրցաշրջան է սպասվում:

Ներկայացնում ենք ՉԼ այս խաղարկության ամենաուշագրավ ու հետաքրքիր փաստերը, մինչ այս գրանցված բոլոր հետաքրքիր ռեկորդները, որոնք, գուցե, գերազանցվեն այս տարի:

1. Նոր ձևաչափի 30 տարին

ՉԼ այս խաղարկությունը 67-րդն է Չեմպիոնների լիգայի/Եվրոպայի գավաթի պատմության մեջ: Բայց այս խաղարկությունը հետաքրքիր է նրանով, որ այն 30-րդն է նոր ձևաչափով՝ 1992/93-ից սկսած, երբ մրցաշարը ստացավ Չեմպիոնների լիգա անվանումը:

2. 12 տարի անց՝ Ռուսաստանում եզրափակիչ

ՉԼ 2012/22 խաղարկության եզրափակիչը տեղի կունենա Սանկտ-Պետերբուրգի «Կրեստովսկի Արենա» մարզադաշտում: Սա պատմության մեջ երկրորդ դեպքն է, որ ՉԼ եզրափակիչն անցկացվում է Ռուսաստանում: Ռուսաստանյան նախորդ եզրափակիչն անցկացվել էր Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում՝ 14 տարի առաջ՝ 2007/08 մրցաշրջանում, երբ «Մանչեսթեր Յունայթեդը» հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարով հաղթեց «Չելսիին»:

2007/08 Manchester United FC 1-1 Chelsea FC (6-5 on pens): Report | UEFA Champions League | UEFA.com

3. ՉԼ-ի նորեկը, որ պատմություն է կերտում

ՉԼ 2021/22 խաղարկությանը, ինչպես միշտ, մասնակցում են 32 թիմեր, որոնցից մեկն առաջին անգամ է հայտնվել խմբային փուլում: «Շերիֆն» այս խաղարկության միակ նորեկն է, որը պատմական ճանապարհ անցավ՝ մինչև խմբային փուլին հասնելը՝ որակավորման 2-րդ փուլում հաղթահարելով «Ալաշկերտի» արգելքը: «Շերիֆը» նաև դարձավ մոլդովական առաջին թիմը, որ կխաղա ՉԼ խմբային փուլում: «Շերիֆի» մրցակիցներն են «Ռեալը», «Ինտերը» և «Շախտյորը»:

4. 4 չեմպիոն երկրները

2004/05-ից սկսած ՉԼ-ն հաղթում են միայն 4 երկրների ներկայացուցիչներ՝ իսպանական (8 անգամ), անգլիական (5), գերմանական (2) և իտալական (2): Վերջին անգամ այս երկրների ներկայացուցիչներից բացի չեմպիոն դարձավ «Պորտուն»՝ 2003/04-ին: 2022-ին ՊՍԺ-ն լավ շանսեր ունի այս կարծրատիպը կոտրելու համար:

5. Խմբային փուլի 7 արքաները

ՉԼ խմբային փուլում միայն 7 թիմի է հաջողվել գրանցել 100 տոկոսանոց արդյունք, այսինքն՝ հաղթել բոլոր 6 խաղերում. «Ռեալ» (2011/12 և 2014/15), «Միլան» (1992/93), ՊՍԺ (1994/95), «Սպարտակ» (1995/96), «Բարսելոնա» (2002/03) և «Բավարիա» (2019/20): Մյունխենյան ակումբը՝ Ֆլիկի գլխավորությամբ, դարձավ միակ ակումբը, որ նվաճեց Չեմպիոնների լիգան՝ հաղթելով բոլոր փուլերի բոլոր խաղերում:

Bayern Munich New Kit: Photos of 2019/20 Die Roten Home Shirt Leak Online | 90min

6. Ամենաշատ ՉԼ-ն նվաճած ակումբը

Մրցաշարի վերանվանումից հետո Չեմպիոնների լիգան ամենաշատը հաղթել է «Ռեալը»: «Արքայական ակումբը» 7 անգամ դարձել է մրցաշարի հաղթող, ինչպես նաև միակ ակումբն է, որ կարողացել է պաշտպանել տիտղոսը՝ 2016-ից 2018 թվականներին:

7. Ամենաերկար հաղթական շարքը

ՉԼ-ում անընդմեջ հաղթանակների ամենաերկար շարքի ռեկորդը պատկանում է «Բավարիային»: Մյունխենյան ակումբը 2019-ի սեպտեմբերից մինչև 2020-ի նոյեմբերը հաղթեց բոլոր խաղերում, ընդհանուր առմամբ՝ 15 խաղում:

8. «Չելսիի» մարտահրավերը

ՉԼ գործող հաղթողը «Չելսին» է, որը նախորդ խաղարկության եզրափակիչում հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»: «Ազնվականները» կարող են դառնալ 3-րդ անգլիական ակումբը պատմության մեջ, որ պաշտպանել է ՉԼ տիտղոսը: Առաջինը դա արել է «Լիվերպուլը»՝ հաղթելով մրցաշարում 1977-ին ու 1978-ին, իսկ երկրորդը՝ «Նոթինգեմ Ֆորեսթը» (1979, 1980):

Champions League Final: Chelsea Beats Manchester City - The New York Times

9. ՉԼ-ի «Կլասիկոն»

ՉԼ-ի խմբային փուլում «Բարսելոնան» իր 26-րդ մասնակցությունն է ունենում: Դա ամենաբարձր թիվն է: Նույն արդյունքն ունի նաև «Ռեալը»: Այս թիմերը ՉԼ-ում միմյանց դեմ վերջին անգամ խաղացել են 2010/11 խաղարկության կիսաեզրափակիչում:

10. Մեկնարկի վարպետները

2003/04 խաղարկությունից սկսած՝ մրցաշարի փոփոխված ձևաչափով «Բավարիան» ամենից շատ հաղթանակն է տարել խմբային փուլում՝ 71 անգամ:

11. Անիծված խումբը

2003/04 խաղարկությունից սկսած՝ մրցաշարի փոփոխված ձևաչափից հետո ՉԼ-ն չի հաղթել այն թիմը, որ խմբային փուլում ընդգրկված է եղել G խմբում: Այս տարի այդ խմբում են ընդգրկված «Սևիլիան», «Լիլը», «Զալցբուրգն» ու «Վոլֆսբուրգը»:

When is the Champions League quarter-final draw? How to watch, time & teams for 2020-21 knockouts | Goal.com

12. ՊՍԺ-ի ռեկորդը

ՉԼ մեկ խաղարկության խմբային փուլում ամենից շատ գոլ է հեղինակել ՊՍԺ-ն (25)՝ 2017/18 խաղարկությունում: Այս տարի Մեսի-Նեյմար-Մբապե եռյակը կարող է գերազանցել այդ ռեկորդը: Կան նաև 3 թիմեր, որոնք գոլ չեն խփել ՉԼ մեկ խաղարկության խմբային փուլում. «Դեպորտիվոն» (2004/05), «Մաքաբի Հաիֆան» (2009/10) և «Դինամո Զագրեբը» (2016/17):

13. ՉԼ լավագույն ռմբարկուն

Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ռմբարկուն Կրիշտիանու Ռոնալդուն է՝ խփած 135 գոլով: Նրան է պատկանում նաև ՉԼ մեկ խաղարկությունում ամենաշատ գոլերի ռեկորդը: 2013/14 խաղարկությունում նա խփեց 17 գոլ ու «Ռեալի» հետ նվաճեց գավաթը՝ հանրահայտ «Լա Դեսիման»:

Մեր ընտրանին

14. Մեսիի ու Բենզեմայի սիրելի մրցաշարը

Լիոնել Մեսին ու Կարիմ Բենզեման Չեմպիոնների լիգայի «մշտական հաճախորդներն» են: Երկու ֆուտբոլիստներն էլ մասնակցում ու գոլի հեղինակ են դառնում արդեն 16 մրցաշրջան անընդմեջ՝ 2005/06 մրցաշրջանից սկսած, և այս տարի նրանք այդ ցուցանիշը, անկասկած, կթարմացնեն: Պատմության մեջ ոչ մի ֆուտբոլիստ ՉԼ 17 խաղարկությունում գոլ չի խփել: Արգենտինացին ու ֆրանսիացին կլինեն առաջինը այդ հարցում:

Watch: Karim Benzema hits the post after lethal strike against Chelsea - Planet Football

15. Հալանդի «կենդանական» արդյունավետությունը

Չեմպիոնների լիգայում 500 կամ ավելի րոպեներ անցկացրած ֆուտբոլիստների թվում «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդը խաղ/գոլ հարաբերակցությամբ լավագույն միջին ցուցանիշն ունի: ՉԼ-ում նա անցկացրել է 1259 րոպե ու դարձել 20 գոլի հեղինակ, այսինքն՝ յուրաքանչյուր 63 րոպեն մեկ նա գոլ է խփում:

16. «Պատ» Օբլակը

Չեմպիոնների լիգայում՝ «Ատլետիկոյի» կազմում նորամուտը նշելուց հետո (2014-ի սեպտեմբերից), Յան Օբլակն ամենաշատն է սեփական դարպասն անառիկ պահել՝ մյուս դարպասապահների համեմատ: Սլովակ դարպասապահին հաջողվել է Եվրոպայի ամենահեղինակավոր մրցաշարում սեփական դարպասն անառիկ պահել 28 անգամ:

17. «Քամելեոն» Իբրահիմովիչը

Զլատան Իբրահիմովիչը Չեմպիոնների լիգայում անցկացրած 120 խաղում դարձել է 48 գոլի հեղինակ: Իր ներկայիս թիմի՝ «Միլանի» կազմում նա 2010-ից 2012 թվականների ընթացքում խփել է 9 գոլ: Շվեդ հարձակվողը ՉԼ-ում գոլի հեղինակ է դարձել 6 տարբեր թիմերի կազմում (ՊՍԺ, «Միլան», «Ինտեր», «Բարսելոնա», «Յուվենտուս», «Այաքս»): Նման ցուցանիշ ոչ մի այլ ֆուտբոլիստ չունի:

Champions League Exit Signals Moment for Zlatan Ibrahimovic and PSG to Part Ways | Bleacher Report | Latest News, Videos and Highlights

18. Գերմանացի ստրատեգները

Չեմպիոնների լիգայի վերջին 3 խաղարկություններում հաղթել են գերմանացի մարզիչների գլխավորած թիմերը: 2019-ին՝ Յուրգեն Կլոպի «Լիվերպուլը», 2020-ին՝ Հանս-Դիտեր Ֆլիկի «Բավարիան», 2021-ին՝ Տոմաս Տուխելի «Չելսին»: Մինչ այդ՝ 4 դեպքում էր գերմանացի մարզիչ հաղթել ՉԼ-ում:

19. Անչելոտին՝ Վենգերի հետքերով

Կառլո Անչելոտին կրկին կաշխատի ակումբում, որը մասնակցում է Չեմպիոնների լիգային: Սա նրա 19-րդ մրցաշրջանն է Չեմպիոնների լիգայում՝ որպես գլխավոր մարզիչ: Նրա նպատակը Արսեն Վենգերին հասնելն է, որը 20 մրցաշրջան է անցկացրել ՉԼ-ում գլխավոր մարզչի դերում: Անչելոտին նաև կարող է դառնալ ՉԼ-ում ամենաշատ հաղթանակ տարած մարզիչը: Իտալացին 3 անգամ է նվաճել «լոշտակը»՝ 2 անգամ՝ «Միլանի» ղեկին, մեկ անգամ՝ «Ռեալի»: Ոչ մի մարզիչ 4 անգամ չի հասել այդ հաջողությանը:

Carlo Ancelotti, the coach who delivered the club's 10th European Cup crown | Real Madrid CF

20. Վետերանն ու ամենաերիտասարդը

Չեմպիոնների լիգայի պատմության ամենաերիտասարդ մասնագետը Յուլիան Նագելսմանն է: Նա երիտասարդության այդ ռեկորդը խփել է 2018/19 մրցաշրջանում, երբ գլխավորում էր «Հոֆենհայմը», այդ ժամանակ նա 31 տարեկան 58 օրեկան էր: Նագելսմանը 2019/20-ին «Լայպցիգի» ղեկին հասավ մինչև մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ պարտվեց ՊՍԺ-ին:

ՉԼ-ի ամենատարեց մարզիչը «Դինամո Կիևը» գլխավորող՝ Միրչա Լուչեսկուն է: Ռումինացին 75 տարեկան 132 օրական է:

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Տուբերկուլոզի կենտրոնից Չեմպիոնների լիգայի եզրափակիչ». ով է փրկել Տիագու Սիլվայի կյանքն ու կարիերան

Թվեք Ռոնալդուի բոլոր գոլերը «Մանչեսթեր Յունայթեդում» 2003-2009 թվականներին. VNews-ի Quiz-ը

Չեմպիոնների լիգայի նոր «հրեշը», որին «Այաքսը» մոռացել էր գրանցել

Հայտնի է ՉԼ-ի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստն ու գոլը (տեսանյութ)

Դանիել Մալդինին իր նորամուտը նշեց «Միլանի» կազմում ՉԼ-ում

«Շատ անելիք չունեի». «Բրյուգեի» դարպասապահը՝ Մեսի, Նեյմար, Մբապե հարձակման դեմ խաղից հետո

Չեմպիոնների լիգայի ամենագոլառատ խաղերի տասնյակը

Գվարդիոլա. «Ներկայումս մենք չունենք ֆուտբոլիստ, որ կկարողանա 25 գոլ խփել»

Հերերա. «Մենք վերահսկում էինք խաղի ընթացքը»

«Սիթին» շրջանցեց «Մանչեսթեր Յունայթեդի» սահմանած ցուցանիշը ՉԼ-ում

Բրոզովիչ. «Առաջին կեսից հետո մենք կարող էինք հաղթել 3-0 հաշվով»

«Ռեալը» խաղավերջում 3 միավոր կորզեց «Ինտերից», «Լիվերպուլը» դժվարին հաղթանակ տոնեց, մյուս արդյունքները (տեսանյութ)

«Սիթին» գերգոլառատ խաղում հաղթեց «Լայպցիգին», ՊՍԺ-ն ու «Բրյուգեն» խաղաղությամբ բաժանվեցին (տեսանյութ)

Լինգարդը մեկնաբանել է «Յանգ Բոյզի» դեմ խաղում իր թույլ տված սխալը

Հալանդը՝ նոր ռեկորդի հեղինակ

«Ինտեր» – «Ռեալ Մադրիդ». Մեկնարկային կազմեր