fbpx
Բաժիններ

2 ակումբ կիսել են Հայաստանի ավարտված առաջնության անպարտելիության ռեկորդը

«Գանձասար-Կապանի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

VNews.am-ը շարունակում է ամփոփել ՀՀ 26-րդ առաջնությունում ակումբների ելույթները: Այսօր կանդրադառնանք բրոնզե մրցանակակրին:

1. 26-րդ առաջնությունը 12-րդն էր բարձրագույն խմբում «Գանձասար-Կապանի» համար, որն իր պատմության մեջ 5-րդ անգամ դարձավ մրցանակակիր՝ 4-րդ անգամ արժանանալով բրոնզե մեդալների (նախկինում՝ 2008, 2011, 2012/13թթ.):

30 հանդիպումներում «Գանձասար-Կապանը» վաստակեց 43 միավոր (+11=10-9, 43-34), ինչը հնարավոր միավորների 47,7 տոկոսն է: Նշենք, որ «Արարատի» հետ 2-րդ շրջանի խաղը, որում «Գանձասար-Կապանը» հաղթում էր 2-0 հաշվով, անավարտ էր մնացել ու գանձասարցիներին 3-0 հաշվով տեխնիկական հաղթանակ էր շնորհվել: Այնպես որ իրականում կապանյան թիմը 42 գոլ է խփել:

Նախորդ մրցաշրջանի համեմատ գանձասարցիները մրցաշարային աղյուսակում մեկ հորիզոնականով նահանջել են ու վատթարացրել են ցուցանիշները: Սակայն չպետք է մոռանալ, որ «Գանձասար-Կապանն» իր պատմության մեջ առաջին անգամ դարձավ Հայաստանի գավաթակիր:

Կապանցիները 14 միավոր պակաս վաստակեցին, 6 հաղթանակ պակաս տոնեցին, 2 պարտություն ավելին կրեցին: Թեև «Գանձասար-Կապանը» 4 գնդակ ավելին խփեց, սակայն 10 գոլ ավելին բաց թողեց:

Նա ոսկե մեդալ չստացավ, բայց «Ալաշկերտի» չեմպիոնության գլխավոր կերտողներից մեկն է. «Ալաշկերտի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

Հիշեցնենք, որ 2016/17թթ. առաջնությունում «Գանձասար-Կապանն» Աշոտ Բարսեղյանի գլխավորությամբ իր պատմության մեջ հասել էր ամենամեծ նվաճմանը՝ դառնալով Հայաստանի փոխչեմպիոն: 30 հանդիպումներում «Գանձասար-Կապանը» վաստակել էր 57 միավոր (+17=6-7, 38-24), ինչը հնարավոր միավորների 63,3 տոկոսն է: Դա թիմի պատմության մեջ ռեկորդային ցուցանիշ էր:

2. Գանձասարցիների հաջողությունում իրենց մեծ ավանդն ունեցան թիմը գլխավորած երկու մարզիչները: Կարեն Բարսեղյանի գլխավորությամբ անցկացրած 19 հանդիպումներում թիմը վաստակեց 28 միավոր (+7=7-5, 26-18), ինչը հնարավոր միավորների 49,1 տոկոսն է:

Աշոտ Բարսեղյանի օրոք անցկացրած ավարտական 11 հանդիպումներում «ԳանձասարԿապանը» վաստակեց 15 միավոր (+4=3-4, 17-16), ինչը հնարավոր միավորների 45,4 տոկոսն է:

3. «ԳանձասարԿապանն» ավելի հաջող ելույթներ ունեցավ առաջնության աշնանային հատվածում՝ 15 հանդիպումներում վաստակելով 24 միավոր (+6=6-3, 22-13), ինչը հնարավոր միավորների 53,3 տոկոսն է: Գարնանը թիմի օգտին գրանցվեց 19 միավոր (+5=4-6, 21-21), ինչը հնարավոր միավորների 42,2 տոկոսն է:

Առավել հաջող թիմը հանդես եկավ 2-րդ շրջանում՝ վաստակելով 13 միավոր (+4=1-0, 12-2), ինչը լավագույն արդյունքն էր առաջնության մասնակիցների մեջ: Իսկ ահա կապանցիների մեկնարկը շատ անհաջող էր՝ 2 միավոր (+0=2-3, 4-8):

Առաջնության գարնանային հատվածում առավել հաջող գանձասարցիները հանդես եկան վերջնագծում՝ 5 խաղում վաստակելով 8 միավոր (+2=2-1, 11-7): Առավել անհաջող էր թիմի գարնանային ելույթը 5-րդ շրջանում՝ 4 միավոր (+1=1-3, 5-9):

30 խաղ, 0 կարմիր քարտ. Հայաստանի առաջնության «ամենաբարի» թիմը. «Բանանցի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

«Գանձասար-Կապանն» ավելի հաջող ելույթներ ունեցավ սեփական հարկի տակ՝ անցկացրած 15 հանդիպումներում վաստակելով 26 միավոր (+7=5-3, 24-20), ինչը հնարավոր միավորների 57,7 տոկոսն է: Ընդ որում առաջնության գարնանային հատվածում կապանցիներն այդպես էլ մրցակիցներին չհյուրընկալեցին աշնանն իրենց համար սեփական դաշտ հանդիսացած «Հանրապետական» մարզադաշտում: Ավելին, մեկական անգամ «Փյունիկի», «Բանանցի» և «Ալաշկերտի» հետ հանդիպումները «Գանձասար-Կապանն» անցկացրեց մրցակիցների խաղադաշտում:

Սեփական հարկի տակ գանձասարցիները պարտվել են «Արարատին» (1-3), «Շիրակին» (0-1) և «Ալաշկերտին» (0-4՝ «Նաիրի» մարզադաշտում):

Հյուրընկալվելիս անցկացրած 15 հանդիպումներում կապանցիների օգտին գրանցվեց 17 միավոր (+4=5-6, 19-14), ինչը հնարավոր միավորների 37,7 տոկոսն է: Դա 2-րդ արդյունքն է «Ալաշկերտից» հետո: Մրցակցի հարկի տակ «Գանձասար-Կապանին» հաջողվել է հաղթանակ տոնել «Արարատի» (2-0, արդյունքը չեղյալ է համարվել ու գանձասարցիներին տեխնիկական հաղթանակ է գրանցվել 3-0 հաշվով, 6-1) և «Ալաշկերտի» (3-0, 1-0) նկատմամբ:

Ովքեր են Բարձրագույն խումբ 2017/18-ի լավագույն ֆուտբոլիստներն ու մարզիչն ըստ VivaroNews-ի

4. «Գանձասար-Կապանն» անպարտելիության թիմային նոր ռեկորդ սահմանեց՝ առաջնության 4-15-րդ տուրերում 12 խաղ անընդմեջ թույլ չտալով մրցակիցներին առավելության հասնելու իր նկատմամբ՝ տոնելով 6 հաղթանակ, նույնքան խաղ ավարտելով ոչ-ոքի: Այս ցուցանիշն ավարտված առաջնությունում լավագույնն է «Շիրակի» հետ: Անպարտելիության նախկին ռեկորդը «Գանձասար-Կապանը» սահմանել էր 2015/16թթ. առաջնության 2-11-րդ տուրերում՝ տոնելով 5 հաղթանակ, նույնքան խաղ ավարտելով ոչ-ոքի:

Առաջնությունում թիմը մեկնարկեց 3 անընդմեջ պարտությամբ, իսկ 9-11-րդ տուրերում 3 անընդմեջ հաղթանակ տոնեց: Մեկնարկային 5 խաղերում կապանցիներին այդպես էլ չհաջողվեց հաղթանակ տոնել՝  կրելով 3 պարտություն, 2 հանդիպում ավարտելով ոչ-ոքի:

Առաջնության 4-11-րդ տուրերում գանձասարցիները 8 խաղ շարունակ դաշտից չեն հեռացել առանց գոլի և միայն 12-րդ տուրում նրանք չկարողացան գտնել «Փյունիկի» դարպասի բանալին՝ խաղն ավարտելով գոլազուրկ ոչ-ոքի: Ընդհանրապես անցկացրած 30 հանդիպումներից միայն 7-ում «Գանձասար-Կապանին» չի հաջողվել գրավել մրցակցի դարպասը: 9 խաղում էլ կապանցիների դարպասն անառիկ է մնացել:

Գանձասարցիները խոշոր հաշվով 2 հաղթանակ տոնեցին՝ առավելության հասնելով «Ալաշկերտի» (3-0) և «Արարատի» (6-1) նկատմամբ: Խոշոր հաշվով միակ պարտությունը «Գանձասար-Կապանը» կրեց չեմպիոնից՝ 0-4:

Առաջնության մասնակից թիմերից առավել հաջող «Գանձասար-Կապանը» խաղաց «Արարատի» հետ՝ վաստակելով 12 միավոր (+4=0-2, 15-6): Գանձասարցիների համար ամենաանհարմար մրցակիցը «Շիրակն» էր, որը միակ թիմն էր, որ չպարտվեց կապանցիներին: Գյումրեցիների հետ հանդիպումներում «Գանձասար-Կապանն» ընդամենը 4 միավոր վաստակեց (+0=4-2, 5-7):

«Փյունիկի» և «Ալաշկերտի» հետ մրցավեճում կապանցիներն իրենց օգտին 10-ական միավոր գրանցեցին: «Բանանցի» հետ հանդիպումներում «Գանձասար-Կապանը» վաստակեց 7 միավոր:

Ինչպես Կասպարովն իր թիմակիցներին ուղարկեց «7-րդ երկինք». Ֆոտոշարք՝ հարվածաշարից և պարգևատրման արարողությունից (լուսանկարներ)

5. «Գանձասար-Կապանի» մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է 11մ 9 հարված, որից իրացվել է 7-ը: Թիմի օգտին նշանակված 11մ 5 հարվածներից 3-ն է ավարտվել դարպասի գրավմամբ:

Առավել դիպուկ է գտնվել Ալեքս Ջունիոր Քրիստիանը՝ խոցելով փյունիկցի Գոռ Մանուկյանի և «Բանանցի» դարպասապահ Արամ Հայրապետյանի պաշտպանած դարպասները: Արա Խաչատրյանն անվրեպ է իրացրել ալաշկերտցի Արսեն Բեգլարյանի դարպասին նշանակված 11մ հարվածը, իսկ ահա արարատցի Անդրիա Դրագոևիչի հետ մենամարտում չի կարողացել գրավել դարպասը: Վերջինս հետ է մղել գնդակը: Մեկնարկային տուրում էլ Գեղամ Հարությունյանը չի կարողացել գրավել արարատցի Արսեն Պետրոսյանի պաշտպանած դարպասը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

Հայկական ակումբների 7 լեգեոներներ հրավիրվել են իրենց երկրների ազգային հավաքականներ

Բարձրագույն խմբի 13-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Աբրահամ Խաշմանյանի՝ վայրիվերումներով լի մարզչական ուղին

Առաջնության ամենախոշոր հաշվով հաղթանակն ու ամենագոլառատ խաղը

Աշոտ Բարսեղյան․ «Սա պարտվելու խաղ չէր․ 1-2 մետրից հարվածով գոլ չենք խփում» (տեսանյութ)

«Ուրարտուն» 6-գոլանոց խաղում կամային հաղթանակ տարավ (տեսանյութ)

Պայքարը նոր ուժով է բորբոքվում․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 13-րդ տուրին ընդառաջ

«Շիրակն» ու «Փյունիկն» ավելի քան 2 տարի է, ինչ չեն հաղթել VBet Հայաստանի գավաթում

Իլշատ Ֆայզուլին․ «Գավաթային հանդիպում էր, և թիմերը զգուշավորությամբ էին խաղում» (տեսանյութ)

Սուրեն Չախալյան․ «Տեսնում եմ, որ թիմը քայլ առաջ է արել, բայց որոշակի ժամանակ է պետք կայունության հասնելու համար» (տեսանյութ)

Խաղի ելքը վճռեց մեկ վրիպումը․ VNews-ի ֆոտոշարքը «Փյունիկ» – «Ուրարտու» հանդիպումից

«Ուրարտուն» 11-մետրանոց հարվածաշարում հաղթեց «Փյունիկին» և դուրս եկավ հաջորդ փուլ (տեսանյութ)

VBet Հայաստանի գավաթ․ «Փյունիկ» – «Ուրարտու»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Արմեն Պետրոսյան․ «Ուզում էի այնպիսի թիմ ունենալ, որ ֆուտբոլիստները դաշտում «մեռնեին»․ այսօր տեսա այդ թիմը» (տեսանյութ)

Աշոտ Բարսեղյան․ «Գովեստի խոսքեր եմ ուզում ասել մեր բոլոր ֆուտբոլիստների հասցեին» (տեսանյութ)

Վարդան Բիչախչյան․ «Վատ հանդիպում չանցկացրինք․ իրական գոլային պահեր ունեինք, որոնք չօգտագործեցինք» (տեսանյութ)