fbpx
Բաժիններ

2 ակումբ կիսել են Հայաստանի ավարտված առաջնության անպարտելիության ռեկորդը

«Գանձասար-Կապանի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

Գանձասարցիների դարպասին նշանակված 11մ 4 հարվածներն էլ դիպուկ են իրացվել: Արարատցի Անդրանիկ Քոչարյանը և «Բանանցի» լեգեոնական Գարսիա Պրայա Վալմերսոնը գրավել են Գևորգ Կասպարովի պաշտպանած դարպասը, իսկ ալաշկերտցի Արտակ Եդիգարյանն ու շիրակցի Մուսա Փոլ Բակայոկոն էլ հաղթող են դուրս եկել Գրիգոր Մելիքսեթյանի հետ պայքարում:

6. Արդյունավետությամբ գանձասարցիներն առաջնությունում «Բանանցի» հետ երկրորդն էին՝ զիջելով միայն «Ալաշկերտին»: Թիմի խփած 42 գոլերի հեղինակներ դարձան 14 գանձասարցիներ: Ալեքս Ջունիոր Քրիստիանը, Վասպուրակ Մինասյանը, Դմիտրի Յաշինը, Ստևան Ժիվկովիչը, Գևորգ Նռանյանը, Մարտին Գրիգորյանը, Հարուն Վելիչը, Դավիդ Վիրիկոմը և Իսիակա Բամբան կապանյան թիմի կազմում բացեցին գոլերի հաշիվը ՀՀ առաջնություններում:

Գեղամ Հարությունյանը 4-րդ մրցաշրջանն անընդմեջ դարձավ թիմի լավագույն ռմբարկուն՝ կրկնելով նախորդ առաջնության իր լավագույն ցուցանիշը (12 գոլ): 2014/15թթ. առաջնությունում նա 6 գնդակով ամենաարդյունավետն էր ճանաչվել Վասիլ Պալագնյուկի հետ, իսկ հաջորդ մրցաշրջանում թիմի լավագույն ռմբարկուի տիտղոսը 5 գնդակով բաժանել էր Նարեկ Բեգլարյանի և Ացամազ Բուրաևի հետ:

Մայիսի 5-ին «Փյունիկի» հետ հանդիպման 19-րդ վայրկյանին գրավելով Վալերի Ոսկոնյանի պաշտպանած դարպասը՝ Գեղամ Հարությունյանը ոչ միայն դարձավ առաջնության ամենաարագ գոլի հեղինակը, այլև թիմի կազմում խփած գոլերի թիվը հասցրեց 35-ի և գլխավորեց «Գանձասար-Կապանի» բոլոր տարիների լավագույն ռմբարկուների ցանկը՝ շրջանցելով Արթուր Քոչարյանին:

Իսկ մինչ այդ, մայիսի 1-ին «Արարատի» հետ խաղում Գեղամ Հարությունյանը  ֆուտբոլային իր կարիերայում առաջին անգամ պոկերի հեղինակ էր դարձել, որը միակն էր ինչպես «Գանձասար-Կապանի» պատմության մեջ, այնպես էլ 26-րդ առաջնությունում:

Գեղամ Հարությունյանից 19 վայրկյան պահանջվեց պատմության մեջ մտնելու համար

Այդ խաղում Գեղամ Հարությունյանի խփած առաջին գոլը դարձավ բարձրագույն խմբի առաջնություններում «Գանձասար-Կապանի» հոբելյանական՝ 400-րդ գնդակը:

7. Լուբամբո Մուսոնդան էլ դարձավ «Գանձասար-Կապանի» կազմում հանդես եկած ամենաարդյունավետ լեգեոնականը: Մայիսի 5-ին «Փյունիկի» հետ խաղում դառնալով դուբլի հեղինակ՝ Մուսոնդան կապանցիների կազմում ՀՀ առաջնություններում խփած գոլերի թիվը հասցրեց 13-ի և գերազանցեց Գագա Թբիլաշվիլու ռեկորդային արդյունքը:

ՀՀ առաջնություններում անցկացրած խաղերի քանակով էլ (94) 23-ամյա Մուսոնդան տարիքային նոր ռեկորդ սահմանեց՝ գերազանցելով Գագա Թբիլաշվիլու ցուցանիշը, ով այդ տարիքում բարձրագույն խմբում 75 խաղի էր մասնակցել:

23-ամյա Լուբամբո Մուսոնդայի նոր ռեկորդը Հայաստանում

26-րդ առաջնությունում «Գանձասար-Կապանի» լեգեոնականներից առավել արդյունավետ գործեցին Ալեքս Ջունիոր Քրիստիանն ու Լուբամբո Մուսոնդան՝ 8-ական անգամ գրավելով մրցակիցների դարպասները: Մեկ մրցաշրջանի արդյունքով դա թիմի լեգեոնականների մեջ երկրորդ ցուցանիշն է: Ռեկորդակիրը նախկին գանձասարցի Դիեգո Լոմբան է, ով 2012/13թթ. առաջնությունում դարձել էր 9 գոլի հեղինակ:

8. Թիմի դարպասի պաշտպանությունը վստահվել էր երկու դարպասապահի: Գևորգ Կասպարովը 18 հանդիպումներում 19 գոլ բաց թողեց (միջինը մեկ խաղում՝ 1,05 գոլ)՝ 6 խաղում դարպասը պահելով անառիկ: Ընդ որում 4 խաղ անընդմեջ Կասպարովը գոլ բաց չի թողել՝ 438 րոպե շարունակ դարպասն անառիկ պահելով: Դա առաջնությունում 2-րդ լավագույն արդյունքն է շիրակցի Անատոլի Այվազովից հետո (496 րոպե):

Անցյալ տարվա նոյեմբերի 4-ին «Փյունիկի» հետ կայացած առաջնության 12-րդ տուրի խաղում Գևորգ Կասպարովը հայկական ֆուտբոլում նոր ինքնատիպ նվաճման հասավ՝ պաշտոնական մրցումներում անցկացրած 416 հանդիպումներում 150-րդ անգամ դարպասը պահելով անառիկ:

«Եզրափակչի մարդ» Կասպարովը տպավորիչ ռեկորդ սահմանեց՝ գերազանցելով Սարգիս Հովսեփյանին

Գրիգոր Մելիքսեթյանն անցկացրած 13 հանդիպումներում 15 գոլ բաց թողեց (միջինը մեկ խաղում՝ 1,15 գոլ)՝ 4 խաղում դարպասը պահելով անառիկ:

9. «Գանձասար-Կապանի» ամենատարեց ֆուտբոլիստը Գևորգ Կասպարովն էր, ով անցյալ տարվա օգոստոսի 19-ին «Շիրակի» հետ կայացած մրցավեճում պատմական նվաճման հասավ: Նա դարձավ բարձրագույն խմբի առաջնություններում 300 խաղի սահմանագիծը հատած առաջին դարպասապահը:

Մայիսի 9-ին առաջնությունում թիմի կազմում «Շիրակի» հետ անցկացրած առայժմ վերջին խաղում Կասպարովը 37 տարեկան 288 օրական էր: Այդ ցուցանիշով նա զիջում է միայն գանձասարցիների նախկին հարձակվող Արսեն Ավետիսյանին, ով 2011թ. թիմի կազմում իր վերջին հանդիպումն անցկացրել է 38 տարեկան 21 օրականում:

Կասպարովը ոչ միայն առաջնության ամենատարեց մասնակիցն էր, այլև ամենափորձառուն, ով բարձրագույն խմբում 315 խաղ է անցկացրել: Այդ ցուցանիշով նա ընդգրկվեց ՀՀ առաջնությունների ամենափորձառու ֆուտբոլիստների տասնյակում:

Գանձասարցիների կազմում ամենաերիտասարդը Մարտին Գրիգորյանն էր, ով մարտի 1-ին «Արարատի» հետ խաղում թիմի կազմում նորամուտը նշեց 17 տարեկան 157 օրականում: Իսկ մայիսի 1-ին գրավելով «Արարատի» դարպասը՝ Գրիգորյանը դարձավ բարձրագույն խմբում «Գանձասար-Կապանում» գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը: Խաղի օրը նա 17 տարեկան 218 օրական էր: Հետաքրքիր է, որ առաջնության աշնանային հատվածում էլ նա դարձել էր «Բանանցում» գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը (17 տարեկան 53 օրականում):

Միակ ֆուտբոլիստը, ով հայկական 2 ակումբում գոլ խփած ամենաերիտասարդ խաղացողն է

Գանացի Աբդուլայ Բաբան էլ, ով անցյալ տարվա սեպտեմբերի 23-ին «Փյունիկի» հետ խաղում նորամուտը նշել էր 18 տարեկան 56 օրականում, դարձավ բարձրագույն խմբի առաջնություններում «Գանձասար-Կապանում» հանդես եկած ամենաերիտասարդ լեգեոնականը:

Արա Խաչատրյանը «Գանձասար-Կապանում» ՀՀ առաջնություններում անցկացրած խաղերի ռեկորդային ցուցանիշը հասցրեց 242-ի: Գանձասարցիների ավագը 3 հոբելյան նշեց: Անցյալ տարվա սեպտեմբերի 8-ին «Ալաշկերտի» հետ խաղում նա պաշտոնական մրցումներում «Գանձասար-Կապանի» մարզաշապիկով 250-րդ անգամ խաղադաշտ դուրս եկավ: Իսկ սեպտեմբերի 23-ին «Փյունիկի» հետ կայացած հանդիպումը 250-րդն էր Արա Խաչատրյանի ֆուտբոլային կարիերայում բարձրագույն խմբում, որից 25-ը նա անցկացրել է «Բանանցում»: Ընդհանուր առմամբ «Բանանցում» և «Գանձասար-Կապանում» Արա Խաչատրյանը բարձրագույն խմբում 267 խաղ է անցկացրել:

Ապրիլի 14-ին էլ «Շիրակի» հետ մրցավեճում Արա Խաչատրյանը ֆուտբոլային կարիերայում պաշտոնական մրցումներում 300-րդ խաղն անցկացրեց՝ ընդգրկվելով «300-ի ակումբում»:

10. «Գանձասար-Կապանի» կազմում առաջնության հանդիպումներում խաղադաշտ դուրս եկան 29 ֆուտբոլիստներ, որոնցից 12-ը լեգեոնական էին: 18 ֆուտբոլիստներ՝ Գևորգ Կասպարովը, Վալտեր Պողոսյանը, Գևորգ Նռանյանը, Ալեքս Ջունիոր Քրիստիանը, Դմիտրի Յաշինը, Քրիստոֆեր Մանդիանգուն, Ստևան Ժիվկովիչը, Աբդուլայ Բաբան, Ալեքսանդր Յակովցևը, Արեգ Ազատյանը, Արթուր Ադամյանը, Դավիթ Տերտերյանը, Մարտին Գրիգորյանը, Վարդան Պողոսյանը, Հարուն Վելիչը, Վահե Միրաքյանը, Դավիդ Վիրիկոմը և Իսիակա Բամբան ավարտված առաջնությունում նորամուտը նշեցին «Գանձասար-Կապանում»:

Առաջնության հանդիպումներում գանձասարցիները 61 անգամ զգուշացվել են, 2 անգամ էլ արժանացել են կարմիր քարտի: Մրցավարների կողմից առավել հաճախ պատժվել է թիմի ավագ Արա Խաչատրյանը՝ 2 անգամ հեռացվելով խաղադաշտից, 8 անգամ էլ արժանանալով դեղին քարտի:

VNews.am-ը ներկայացնում է «Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստների ցուցանիշները 26-րդ առաջնությունում:

Ֆուտբոլիստներ Խաղ Գոլ Զ (Հ)
1.Արթուր Յուսպաշյան 30 2
2.Հայկ Իշխանյան 29 2 6
3.Ալեքս Ջունիոր Քրիստիան 28 8 1
4.Լուբամբո Մուսոնդա 27 8 6
5.Վասպուրակ Մինասյան 27 1 4
6.Գեղամ Հարությունյան 26 12 5
7.Վբեյմար Անգուլո 26 2 6
8.Գևորգ Նռանյան 25 1 3
9.Դմիտրի Յաշին 24 2 3
10.Արա Խաչատրյան 23 1 8 (2)
11.Ստևան Ժիվկովիչ 23 1 4
12.Դամիր Մեմովիչ 19 1
13.Գևորգ Կասպարով 18 – 19 1
14.Սարգիս Շահինյան 15 2
15.Գրիգոր Մելիքսեթյան 13 – 15
16.Դավիթ Տերտերյան 12 3
17.Վարդան Պողոսյան 11 1
18.Մարտին Գրիգորյան 10 1
19.Իսիակա Բամբա 8 1 1
20.Աշոտ Կարապետյան 7 1
21.Դավիդ Վիրիկոմ 7 1
22.Արթուր Ադամյան 6 1
23.Հարուն Վելիչ 4 1
24.Քրիստոֆեր Մանդիանգու 2
25.Արեգ Ազատյան 2 1
26.Վահե Միրաքյան 2
27.Աբդուլայ Բաբա 2
28.Վալտեր Պողոսյան 1
29.Ալեքսանդր Յակովցև 1 1

Աշոտ Հայրապետյան

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Տրանսֆերային ձմեռ-2020․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

30-ամյա հարձակվողը միացել է «Ուրարտուին»

Հովհաննես Համբարձումյան․ «Աշխատասիրությունն ամենամեծ տաղանդն է»

Բեգլարյանն ի պատիվ Բրայանտի է ընտրել 24 համարի մարզաշապիկը

Պաշտոնական. Արսեն Բեգլարյանը՝ «Ուրարտուի» ֆուտբոլիստ

ՀՖՖ նախագահը կասեցրել է Էրիկ Վարդանյանի և Արտյոմ Առաքելյանի որակազրկումը

«Ալաշկերտն» ընկերական խաղում հաղթել է «Ուրարտուին» (տեսանյութ)

Առաջնության ամենահայկական թիմը թարմացրեց իր հակառեկորդը

Պաշտոնական. Հայկ Իշխանյանը՝ «Ժետիսուի» ֆուտբոլիստ

Հայկ Իշխանյանը հեռացել է «Ալաշկերտից». Հավանական ուղղությունը Ղազախստանն է

«Ուրարտուն» հակառեկորդ սահմանեց, թիմի հնաբնակն էլ երկու ռեկորդի հեղինակ դարձավ

«Փյունիկը» ռեկորդակիր էր խփած գոլերի, 11մ հարվածների և կարմիր քարտերի քանակով

Պաշտոնական. Եվգենի Օսիպովը՝ «Ուրարտուի» ֆուտբոլիստ

Նախորդ տասնամյակի Հայաստանի ամենատիտղոսակիր 5 մարզիչները

Պաշտոնական. Արամ Հայրապետյանը տեղափոխվեց Իրան

Հայ պաշտպանը համալրել է «Շիրակը», առանցքային ֆուտբոլիստներից մեկը հեռացել է թիմից