fbpx

Մոլորակի «կանգ առնելուն» ընդառաջ. Ուշագրավ և զարմանալի ռեկորդներ «Մունդիալից» (ՄԱՍ 2)

Տարվա գլխավոր ֆուտբոլային իրադարձության՝ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի մեկնարկին շատ քիչ ժամանակ է մնացել:

Առաջարկում ենք վերհիշել «Մունդիալների» պատմության մեջ ամենաուշագրավ և հետաքրքիր ռեկորդները: Եվ այսպես, ներկայացնում ենք երկրորդ մասը:

Առաջին մասն՝ այստեղ:

  • Բոլորից հաճախ 11-մետրանոց հարվածաշարերի մասնակցել է Արգենտինայի հավաքականը՝ 5 անգամ (1990` 2 անգամ, 1998, 2006, 2014): «Ալբիսելեստեն» այդ յուրօրինակ «վիճակախաղերում» պարտվել է միայն 2006թ.-ին:

  • Մեկ «Մունդիալի» ընթացքում ամենից շատ գոլ բաց թողած դարպասապահը Հոնգ Դուկ-Յունգն է: Կորեայի Հանրապետության հավաքականի դարպասապահը 1954թ. մրցաշարում սեփական դարպասն ընդունել է ոչ ավել, ոչ պակաս՝ 16 գնդակ:
  • Մեկ մրցավեճում ամենից շատ գնդակ ընդունած դարպասապահը Սալվադորի հավաքականի ներկայացուցիչ Լուիս Գևարա Մորան է՝ 10 («Մունդիալ-1982»-ի խմբային փուլ, Հունգարիա 10-1 Սալվադոր):
  • Մեկ «Մունդիալում» ամենից շատ գոլ է խփել Հունգարիայի հավաքականը՝ 27 (1954թ.):
  • Միակ հավաքականը, որ մեկ «Մունդիալում» ոչ մի գոլ բաց չի թողել, Շվեյցարիան է: Թիմը հասել է 1/8 եզրափակիչ և 11-մետրանոց հարվածաշարում զիջել Ուկրաինային (հիմնական և լրացուցիչ ժամանակում՝ 0-0):

  • Աշխարհի առաջնություններում երկկողմանի ամենաարդյունավետ խաղը եղել է ԱվստրիաՇվեյցարիան (1954): Ավստրիացիները հաղթանակ են տոնել 7-5 հաշվով:
  • 2 անձնավորության է հաջողվել դառնալ աշխարհի չեմպիոն և՛ որպես ֆուտբոլիստ, և՛ որպես գլխավոր մարզիչ՝ բրազիլացի Մարիո Զագալոյին (1958-ին և 1962-ին որպես ֆուտբոլիստ, 1970-ին՝ գլխավոր մարզիչ) և գերմանացի Ֆրանց Բեկենբաուերին (1974-ին որպես ֆուտբոլիստ, 1990-ին՝ գլխավոր մարզիչ):

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

«Երբեք չեմ մոռանա». Դեշամը պատասխանել է Բենզեմայի քննադատությանը

Մարադոնա․ «Մեսին ֆենոմեն է, բայց նա երբեք չի ունենա առաջատարի որակներ»

«Մանչեսթեր Յունայթեդը» ընտրություն է կատարում 5 մարզչի միջև

Մբապեի սենյակում այլևս տեղ չունի Ռոնալդուն․ Կիլիանը պարծենալու առիթներ արդեն շատ ունի

Եթե չլիներ Գրիզմանը․․․ Լյուկա Հերնանդեսը պատմում է Ֆրանսիայի և Իսպանիայի միջև ընտրության մասին

Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպանն իր ամբողջ պարգևավճարը տրամադրել է բարեգործությանը

Սոլարի․ «Չենք մոռանում, որ Զիդանի շնորհիվ էինք հայտնվել այստեղ»

Զիդան, Գվարդիոլա, Մոուրինյո․․․ Ո՞ր մարզիչներն են ամենաշատ տիտղոսները նվաճել վերջին 3 տարիների ընթացքում

Զիդանը սկսել է մտածել «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորելու ուղղությամբ. Աղբյուր

Զիդանը չի պատրաստվում գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշրջանի կեսից

«Վերակենդանացման բաժանմունք». Զիդան, Գիգս ու ևս 4 մարզիչ, ովքեր կփրկեն Մոուրի սպանած «Յունայթեդը»

Mirror-ի պնդմամբ «Մանչեսթեր Յունայթեդը» կողմնորոշվել է նոր գլխավոր մարզչի հարցում

Զիդանին շատ է դուր գալիս այդ ակումբը գլխավորելու միտքը

Պելե. «Մարդիկ մտածում են, որ ես չափազանց հաճախ եմ քաշում Նեյմարի ականջները»

Ու՞մ է պատկանում ցիտատը. VNews-ի Quiz-ը

Ի՞նչ խորհուրդ է տվել Արսեն Վենգերը Զինեդին Զիդանին