2016-ի 16 ակնթարթերը - Page 3 of 4 - VNews
Բաժիններ

2016-ի 16 ակնթարթերը

9. Նիկո Ռոսբերգը՝ Ֆորմուլա 1-ի նոր չեմպիոն

nico-rosberg-f1_3458946

Չնայած Լյուիս Հեմիլթոնի ջանքերին, Նիկո Ռոսբերգը կարողացավ իր կարիերայի ընթացքում առաջին անգամ դառնալ Ֆորմուլա 1-ի չեմպիոն: Ամեն ինչ վճռվեց մրցաշրջանի վերջին մրցավազքում: Հեմիլթոնը, չնայած հաղթանակին, չկարողացավ միավորներով հասնել իր թիմակցին: Ավելին, նա խախտեց «Մերսեդեսի» ներքին կանոնադրությունը՝ հատուկ դանդաղ վարելով իր բոլիդը, որ թույլ տար հետապնդողներին հասնել ու վազանցել Ռոսբերգին, քանի որ կարող էր չեմպիոն դառնալ, եթե միայն Ռոսբերգը 3-րդից ցածր տեղ զբաղեցներ: Դա տեղի չունեցավ, իսկ Նիկոն հռչակվեց չեմպիոն: Անսպասելի` չեմպիոն հռչակվելուց մեկ շաբաթ անց Ռոսբերգը հայտարարեց Ֆորմուլա 1-ում կարիերան ավարտելու մասին:

10. Հենրիխ Մխիթարյանը՝ «Մանչեսթեր Յունայթեդում»

mkhitaryna

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը 42 միլիոն եվրոյի դիմաց Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»: Այս տրանսֆերը ռեկորդային էր հետխորհրդային երկրների ֆուտբոլիստների համար: Հենրիխը գերազանցեց Անդրեյ Շևչենկոյի տրանսֆերային ռեկորդը:

11. «Կլիվլենդ Կավալիերսի» անհավանական հաղթանակը NBA-ի եզրափակչում

160619230836-25-nba-finals-0619-super-169

ԼեԲրոն Ջեյմսի «Կլիվլենդը» NBA-ի եզրափակչում մրցում էր ոչ պակաս հզոր «Գոլդեն Սթեյթ Ուորիորսի» դեմ: Ջեյմսը դեռևս «Կլիվլենդ» տեղափոխվելուց էր խոստացել, որ չեմպիոնական գավաթ կբերի թիմին, ու չէր կարող չպահել խոստումն, անգամ եթե եզրափակիչ շարքում նրա թիմը պարտվում էր 1-3 հաշվով: 5-րդ խաղից սկսած «Կլիվլենդը» կերպարանափոխվեց ու, հաղթելով հաջորդ 3 խաղերում, դարձավ NBA-ի չեմպիոն:

12. Մադրիդի «Ռեալը»՝ Չեմպիոնների լիգայի 12-ակի գավաթակիր

Ռեալ Մադրիդ

Զինեդին Զիդանը նախորդ մրցաշրջանը սկսեց որպես «Ռեալ Մադրիդ Կաստիլյայի» գլխավոր մարզիչ, ձմռանը գլխավորեց ակումբի հիմնական թիմը, իսկ արդեն մայիսին իր գլխավերևում պահեց եվրոպական ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցանակը՝ Չեմպիոնների լիգայի գավաթը: Սա ակումբի պատմության մեջ 12-րդ նմանատիպ գավաթն էր, ինչը բացարձակ ռեկորդ է:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4

«Ռեալի» մեկնարկային կազմը Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ խաղում

«Ռոմայի» հավանական մեկնարկային կազմը «Նապոլիի» դեմ խաղում՝ ըստ իտալական մամուլի

Ֆոնսեկա․ «Միկին հզոր տարբերակ է հարձակման գծում խնդիրները լուծելու համար»

«Ռոմայի» հայտացուցակը «Նապոլիի» հետ հանդիպման համար

«Ռեալի» հայտացուցակը Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ խաղին

«Ռեալը» 3 կորուստ ունի «Ատլետիկի» դեմ խաղին

Զիդանի սև ցուցակը. ում հետ այլևս հույսեր չի կապում ֆրանսիացին

«Ռեալի» ֆուտբոլիստները և մարզիչները հրաժարվել են տիտղոս նվաճելու համար սահմանված պարգևավճարներից

Զիդանը խոսել է Մեսիի՝ «Բարսելոնայից» հեռանալու շշուկների մասին

Մխիթարյանի գնահատականները «Ուդինեզեի» դեմ խաղում

Ռամոսի գոլը հաղթանակ պարգևեց «Ռեալին» «Խետաֆեի» դեմ խաղում (տեսանյութ)

«Ռեալի» մեկնարկային կազմը «Խետաֆեի» դեմ խաղում

Պաշտոնական. Աչրաֆ Հակիմին տեղափոխվեց «Ինտեր»

I’ll be back. Թոփ-5 Ֆուտբոլիստներ, որոնք կարիերայի ավարտին վերադարձել են հայրենի ակումբ

Զիդանը բացատրել է Ազարի բացակայությունը «Ռեալի» հայտացուցակից

Ֆոնսեկա. «Մխիթարյանի մասնակցության վերաբերյալ կասկածներ ունեմ»