fbpx
Բաժիններ

2018/19 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը՝ ըստ VNews-ի

Չեմպիոնների լիգայի եզրափակիչով կարող ենք ավարտված համարել 2018/19 ակումբային մրցաշրջանը: Շատ հետաքրքիր ընթացք ունեցած մրցաշրջանում շատ էին թե՛ բացահայտումները և թե՛ հիասթափությունները: Ֆուտբոլիստներից շատերը փայլուն մրցաշրջան անցկացրին: VNews-ը կազմել է այս մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը:

Ալիսոն

«Լիվերպուլի» դարպասապահը ֆանտաստիկ էր այս մրցաշրջանում: Նա ամբողջովին արդարացրեց իր համար վճարված 75 միլիոն եվրոն: Ալիսոնը նվաճեց Պրեմեիր լիգայի «Ոսկե ձեռնոց» մրցանակը՝ անցկացրած 38 խաղում 21 անգամ անառիկ պահելով սեփական դարպասը: Բրազիլացին գոլ չընդունեց նաև Չեմպիոնների լիգայի եզրափակիչում ու նվաճեց գավաթն իր թիմի հետ: Նախանձելի վստահություն ու բազում սեյվեր:

Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ

Երիտասարդ ֆուտբոլիստն աջ պաշտպանների մեջ լավագույնն էր այս մրցաշրջանում: 90 րոպե Առնոլդը խաղում, վազում ու պայքարում էր աջ եզրի ամբողջ երկայնքով: 20-ամյա ֆուտբոլիստը շատ արդյունավետ էր նաև հարձակման գծում: Բոլոր մրցաշարերում միասին նա կատարել է 16 գոլային փոխանցում:  Տպավորիչ արդյունք՝ նույնիսկ եզրային պաշտպանի համար:

Վիրջիլ վան Դեյկ

Վան Դեյկը ոչ միայն տեղ ունի բոլոր խորհրդանշական հավաքականներում, այլ նաև մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստներից է: Նա «Ոսկե գնդակի» իրական հավակնորդ է: Վիրջիլը նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը, դարձավ Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստ: Ոչ մի խաղացողի չի հաջողվել այս մրցաշրջանում շրջանցել հոլանդացի հսկային: Ավելորդ մեկնաբանությունների կարիք պարզապես չկա:

 

View this post on Instagram

 

ԱՊԼ_ի տարվա լավագույն ֆուտբոլիստը 💪⚽️ #vnewssport #vnews

A post shared by vnews_sport (@vnews_sport) on

Մատեյս դե Լիգտ

Մեր խորհրդանշական հավաքականի մյուս կենտրոնական պաշտպանը ևս հոլանդացի է: «Այաքսի» պաշտպան Մատեյս դե Լիգտն ուղղակի ցնցեց եվրոպական ֆուտբոլը, հատկապես՝ Չեմպիոնների լիգայում իր ելույթներով: 19-ամյա խաղացողը ոչ միայն պաշտպանի համար ունի ֆանտաստիկ տվյալներ, այլ նաև թիմի ավագն է, քանի որ օժտված է առաջատար լինելու բացառիկ կարողությամբ: Հենց նրա խփած գոլի շնորհիվ «Այաքսը» հաղթահարեց «Յուվենտուսի» արգելքը: «Տոտենհեմի» դեմ ևս Մատեյսը գոլ խփեց, որը, սակայն, բավարար չէր եզրափակիչ դուրս գալու համար: Եվրոպական գրանդ ակումբներն արդեն իրար են «սպանում» այս ֆուտբոլիստին գնելու համար:

Էնդի Ռոբերտսոն

«Լիվերպուլի» ևս մեկ եզրային պաշտպան: Այս ֆուտբոլիստը ևս տպավորիչ ֆուտբոլ ցուցադրեց ողջ մրցաշրջանի ընթացքում: Հուսալի՝ պաշտպանությունում, սուր ու վտանգավոր՝ հարձակման գծում: Ռոբերտսոնը նույնպես փայլեց արդյունավետությամբ՝ կատարելով 13 գոլային փոխանցում:

Ֆրենկի դե Յոնգ

«Այաքսի» մեկ այլ հրաշամանուկ: 21-ամյա Ֆրենկին խաղը հիասքանչ կերպով կարդալու, հասուն ֆուտբոլի, գնդակը վերահսկելու հզոր կարողության, ճշգրիտ փոխանցումների և լավ պաշտպանվելու ունակության շնորհիվ դեռ մրցաշրջանի միջնամասում պայմանագիր կնքեց իր երազանքների ակումբի՝ «Բարսելոնայի» հետ: 21-ամյա կիսապաշտպանի ներդրումը շատ մեծ էր նաև «Այաքսի»՝ Հոլանդիայի չեմպիոն և գավաթակիր դառնալու մեջ: «Բարսելոնան» Սերխիո Բուսկետսին փոխարինողի կատարյալ թեկնածու է գտել:

Բերնարդու Սիլվա

«Մանչեսթեր Սիթիի» այդքան աստղային կազմում առանձնացավ Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստը: «Մոնակոյից» նախորդ տարի «Սիթի» տեղափոխված կիսապաշտպանը գրեթե անթերի մրցաշրջան անցկացրեց: Եզրային վինգերից կենտրոնական կիսապաշտպանի վերածված ֆուտբոլիստը մեծ ծավալի աշխատանք էր կատարում՝ փորձելով ապահովել գնդակի վերահսկողությունը, օգնել Ֆերնանդինյոյին փակելու մրցակցի գրոհները, և, իհարկե, մեծ օգուտ էր տալիս հարձակման գծում՝ դառնալով գոլերի ու գոլային փոխանցումների հեղինակ:

Էդեն Ազար

Էդեն Ազարը, շատերի կարծիքով, անցկացրեց իր կարիերայի լավագույն մրցաշրջանը: Երբ ասում են, որ մեկ խաղացողը թիմի կեսն է, դա հենց Ազարին է վերաբերում ավարտված մրցաշրջանում: Նա «Չելսիին» իր ուսերի տարավ՝ «ազնվականներին» դարձնելով Եվրոպա լիգայի չեմպիոն, ինչպես նաև Պրեմիեր լիգայում 3-րդ հորիզոնականին: Ազարն այս մրցաշրջանում դարձավ 21 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ: Գոլերից երկուսը նա խփեց Եվրոպա լիգայի եզրափակիչում:

 

View this post on Instagram

 

Հիանալի արդյունավետություն 💪👏 #hazard#chelsea#premierleague#Vnews#vnewssport

A post shared by vnews_sport (@vnews_sport) on

Սադիո Մանե

Այս մրցաշրջանում Մանեն, առանց որևէ կասկածի, լավագույնն էր «Լիվերպուլի» հարձակման գծում: Այո՛, նույնիսկ ավելի լավը, քան Մոհամեդ Սալահը: Անսպառ արագություն ու էներգիա, ստաբիլ ֆուտբոլ, կարևոր գոլեր, անցումներ… այս հզոր «Լիվերպուլի» կարևորագույն մասնիկներից մեկը:

Կիլիան Մբապե

Չնայած ՊՍԺ-ի տապալված մրցաշրջանին՝ Մբապեն անհատական առումով այս մրցաշրջանում էլ փայլեց: Ոչինչ չի կարող կանգնեցնել այս տղային, նա իր ֆուտբոլը խաղում է: Մբապեն մրցաշրջանի երկար հատվածում մենակ էր մնացել հարձակման գծում՝ Կավանիի ու Նեյմարի վնասվածքի պայմաններում, և նա առաջ էր տանում փարիզյան թիմին: «Ոսկե խաղակոշիկի» պայքարում Մբապեին միայն Մեսին գերազանցեց: 20-ամյա աշխարհի չեմպիոնն այս մրցաշրջանում խփել է 39 գոլ: Աստիճանաբար նա Մեսիի ու Ռոնալդուի հետ միևնույն սեղանին է նստում:

Լիոնել Մեսի

2018 թվականին «Ոսկե գնդակի» աղյուսակում 5-րդը լինելուց հետո Մեսին «արթնացավ»: Արգենտինացին տևական դադարից հետո սկսեց խաղալ իր լավագույն ֆուտբոլը: Այն անկասելի Մեսին, որ «Ոսկե գնդակները» նվաճում էր իրար հետևից, վերադարձավ: Լեոն իր առջև խնդիր էր դրել Չեմպիոնների լիգայի գավաթը «Կամպ Նոու» վերադարձնել. դա չստացվեց, սակայն Մեսին ամեն ինչ արեց: Նա դարձավ Իսպանիայի առաջնության, Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկու, նվաճեց «Ոսկե խաղակոշիկը», նրա դուբլը «Լիվերպուլի» դեմ և գոլը գավաթի եզրափակիչում «Վալենսիայի» դեմ բավարար չեղավ, քանի որ միայնակ հնարավոր չէ հաղթանակներ տանել: Մեսին, վան Դեյկի հետ միասին, «Ոսկե գնդակի» հիմնական հավակնորդն է:

 

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Ուսեյն Բոլտը 3 ֆուտբոլիստի է նշել, որոնց հետ մրցավազքի դուրս կգար

Սիլվա. «Գվարդիոլայի հետ աշխատելը հոգնացուցիչ է»

Վալվերդե. «Կարծես՝ Մեսին չի էլ բացակայել»

«Բարսելոնայի» խնդրանքը մերժվել է․ «Վիլյառեալի» հետ հանդիպման ժամկետը չի փոխվի

Սալահն այլևս չի լինի «Լիվերպուլի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը

Բոլտը նշել է, թե Ռոնալդուին վերաբերող ինչն է իրեն ամենից շատ հիացնում

«Ռեալի» 3 ֆուտբոլիստ կլինի ՖԻՖԱ-ի տարվա խորհրդանշական հավաքականում

«Լիվերպուլի» պաշտպանը սպանության սպառնալիքների պատճառով փակել է իր թվիթերյան էջը

Հայտնի է, թե «Բարսելոնան» ինչ կազմով կմասնակցի The Best-ի մրցանակաբաշխությանը

Մբապեն «Ռեալի» աստղից մարզաշապիկ է խնդրել ու ստացել այն

Մեսին հագուստի սեփական ընկերությունն է հիմնել (լուսանկարներ)

Աղբյուր. «Բարսելոնան» վճարումներ է կատարել լոնդոնյան գործակալությանը, գումարը փոխանցվել է Մեսիի հորը

ՊՍԺ-ի երկրպագուին արգելել են կես տարի մարզադաշտ հաճախել Մբապեի հետ խաղադաշտում սելֆի անելու համար

«Ազարը սխալ ժամանակին է «Ռեալ» տեղափոխվել». Ֆերդինանդ

Տուխել. «Նեյմարի, Մբապեի ու Կավանիի բացակայությունը կարող է օգտակար լինել թիմին»

Ռոնալդու. «Պետք է 7 կամ 8 «Ոսկե գնդակ» հաղթեմ՝ Մեսիից ավելի լավը լինելու համար»