fbpx
Բաժիններ

2019-ի լավագույն ֆուտբոլիստներն ու մարզիչները ըստ VNews.am-ի

ՀՖՖ-ն անցկացնում է Հայաստանի 2019թ. «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» մրցանակաբաշխությունը, որին մասնակցում է նաև VNews.am-ը: Ներկայացնում ենք լավագույնների մեր տարբերակը, որը ձևավորվել է մեր լրագրողների կարծիքների հիման վրա:

Տարվա լավագույն մարզիչ

Բացի ներկայացվելիք եռյակից՝ մեր լրագրողների տարբերակներում հայտնվել են նաև Ալեքսանդր Տարխանովը և Դավիդ Կամպանյան:

3. Վարդան Բիչախչյան

«Շիրակի» անփոփոխ գլխավոր մարզիչը, թեև տիտղոսների բացակայությանը, անկախ իր տրամադրության տակ ունեցած խաղացողներից ապահովում է կայուն խաղամակարդակ: 2019/20 մրցաշրջանը նոր փորձություն էր Վարդան Բիչախչյանի համար, քանի որ մի շարք թիմեր առաջնությանը ներկայացել էին ավելի ուժեղ կազմերով ու լուրջ հավակնություններով, մինչդեռ «Շիրակում» ամառային համալրումները նույնքան լուրջ հավակնությունների մասին չէին ակնարկում: Չնայած դրան՝ թիմը շատ լավ սկսեց մրցաշրջանը և երկար ժամանակ լավագույն եռյակում էր: Այդ ընթացքում «Շիրակը» հաղթեց նախորդ մրցաշրջանում եվրագավաթային տեղեր զբաղեցրած բոլոր մրցակիցներին՝ իր կազմում ունենալով լեգեոներների զգալիորեն քիչ քանակ (ավելի քիչ լեգեոներներ օգտագործել է միայն «Գանձասար-Կապանը»): Առաջնության աշնանային հատվածի վերջին խաղերում «Շիրակը» պարտություններ կրեց, սակայն այս պահին առաջատար «Լոռիից» հետ է մնում միայն 3 միավորով:

Ամենակայուն կազմով աչքի ընկած գյումրեցիներն ամենաերկար անպարտելի խաղերի շարքը գրանցեցին

2. Արմեն Գյուլբուդաղյանց

Թեև Հայաստանի հավաքականը ձախողվեց ընտրական փուլի որոշիչ հանդիպումներում՝ ոչ-ոքի խաղալով Լիխտենշտեյնի հետ ու պարտվելով Ֆինլանդիային, Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ մեր ընտրանին տարիների դադարից հետո դուրս եկավ անհուսալի «միջակի» մակարդակից ու ոչ միայն մի քանի խաղ շարունակ բարձր որակի ֆուտբոլ խաղաց, այլև կրկին ինչ-որ բանի հավակնեց: Առաջին 6 խաղից հետո մեր հավաքականը վաստակել էր 10 միավոր, ինչը նման քանակությամբ խաղերի պարագայում մեր լավագույն մեկնարկն էր ընտրական փուլերում: Գյուլբուդաղյանցի գլխավոր նվաճումն այն էր, որ նա կարողացավ առավելագույնը քաղել մեր գլխավոր աստղ Հենրիխ Մխիթարյանից, որի կողքին փայլեցին նաև այլ ֆուտբոլիստներ՝ Տիգրան Բարսեղյանը, Ալեքսանդր Կարապետյանը, Գևորգ Ղազարյանը: Հենց Մխիթարյանի բացակայությունն էլ դարձավ նրա համար անլուծելի խնդիր ու հանգեցրեց ձախողման, բայց այդ ձախողումը չպետք է պատճառ դառնար նրա հրաժարականի:

1. Վարդան Մինասյան

Ի տարբերություն եռյակում տեղ գտած երկու մարզիչների՝ Վարդան Մինասյանի լավ աշխատանքի մասին խոսում են նաև արդյունքները՝ Հայաստանի չեմպիոն և Սուպերգավաթակիր, առաջին անգամ հայկական թիմի մասնակցություն եվրագավաթի որակավորման փլեյ-օֆֆ փուլին: Պատահական չէ, որ նա ոչ միայն հայտնվել է մեր բոլոր լրագրողների եռյակում, այլև բոլորի կողմից համարվել է լավագույնը: Եթե հաշվի առնենք, թե ինչ դիրքում «Արարատ-Արմենիան» սկսեց տարին, ապա միանգամից ակնհայտ կդառնա նրա կատարած աշխատանքը և գրանցած թռիչքը: Թեև տարածված է կարծիքը, թե այս թիմը ունի ամենալավ կազմը Հայաստանում, բայց այդպիսի քանակի լեգեոներների հետ կարճ ժամանակում թիմ կառուցելը ևս բարդ խնդիր է, ինչը մարզիչը հիանալի լուծեց, իսկ արդեն այս մրցաշրջանում տեսնում ենք նաև «Արարատ-Արմենիայի» կողմից մի շարք երիտասարդ հայ ֆուտբոլիստների ակտիվ առաջխաղացումը: Հայկական ֆուտբոլում՝ 2020թ. հաջողությունների ակնկալիքներն էլ մեծապես կապվում են հենց այս մարզչի հետ:

«Արարատ-Արմենիան» ամենամեծ թռիչքն է գրանցել IFFHS-ի վարկանիշային աղյուսակում

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2