fbpx
Բաժիններ

2020թ. հայկական սպորտի ամենասպասված իրադարձությունները (տեսանյութ)

VNews.am-ը առանձնացրել է 2020 թվականին կայանալիք ամենակարևոր սպորտային իրադարձությունները հայ մարզիկների համար:

Այս տարի է հենց կայանալու քառամյակի գլխավոր սպորտային իրադարձությունը՝ ամառային Օլիմպիական խաղերը: Բայց մինչև այդ կան վարկանիշային բազմաթիվ մրցաշարեր, որոնցում մեր մարզիկները փորձելու են ձեռք բերել ուղեգիր դեպի երազանքի իրականացում: Մերոնք դեռևս 3 ուղեգիր ունեն՝ մեկը մարմնամարզությունից (Արթուր Դավթյան), մյուս երկուսը հունահռոմեական ոճի ըմբշամարտից (97 կգ, 77 կգ): Հայաստանի Օլիմպիական կոմտիեն հրաժարվել է սպիտակ քարտերից, այդ պատճառով ենթադրելի է, որ Տոկիո են մեկնելու մեդալի իրական հավակնորդները:

Մայրացամաքային առաջնությունները այս տարի չեն ունենա նույն մրցակցային մակարդակը, ինչ նախորդող 3 տարիներին, քանի որ ուժեղագույնները գլխավոր զենքերը մշակելու են հատուկ Օլիմպիական խաղերի համար: Սա լավ հնավորություն է հայ երիտասարդ մարզիկների համար հայտարարել իրենց մասին միջազգային մրցաասպարեզներում ու ձեռք բերել յուրաքանչյուր մարզիկի համար այդքան կենսական ինքնավստահություն սեփական ուժերի նկատմամբ:

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը տևական դադարից հետո նորից կուրախացնի մեզ իր խաղերով. 2020 թվականի փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականը հանդես կգա B ենթախմբում, որտեղ մեր ընտրանու մրցակիցներն են լինելու Իռլանդիայի, Անդորրայի և Ադրբեջանի հավաքականները:

Մեր բոլորիս կողմից սիրված ֆուտբոլը նույնպես խոստանում է հագեցած տարի. նախ հայկական ակումբները ևս մեկ հնարավորություն կստանան ուժերը փորձելու եվրագավաթներում, բացի այդ, ականատես կլինենք հավաքականի մի քանի հանդիպման: Ազգերի լիգայի C դիվիզիոնում ելույթները լավ հնարավորություն է վերականգնելու մեր ֆուտբոլի սասանված հեղինակությունը:

Հայաստանի հավաքականի վերջին նորություններըVNews.am-ը լուսաբանում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը Հռոմից: Հետևեք թարմացումներին մեր կայքում և Vivaro News – Armenian Sport ֆեյսբուքյան էջում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Դավիթ Յուրչենկո. «Չափազանց ուրախ եմ, որ հանդես եմ գալու Հայաստանի ազգային հավաքականում»

Դավիթ Յուրչենկոն հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում

Արսեն Ջուլֆալակյան․ «Հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզչական խորհուրդ կոչվածը իմ քաշային կարգում կայացնում է ապօրինի որոշում»

Հայաստանի հավաքականի դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակում

Նվաճված 2 ուղեգրերով Հայաստանը Օլիմպիական խաղերում կներկայացնեն Արթուր Ալեքսանյանն ու Կարապետ Չալյանը

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնություն. Ազատ ոճայինների ելույթի ամփոփումը (տեսանյութ)

Արսեն Հարությունյանի պարգևատրման արարողությունը Եվրոպայի առաջնությունում (ֆոտոշարք)

Արսեն Հարությունյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր (տեսանյութ, լուսանկարներ)

Հաբեթնակ Կուրղինյան. «Տղաները մեծ ներուժ ունեն, բայց դեռ աշխատելու տեղ կա»

Գևորգ Մխեյանը նույնպես պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում (տեսանյութ)

Միհրան Ջաբուրյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում (տեսանյութ)

ԵԱ. Գալստյանն և Բերանիձեն չկարողացան անցնել եզրափակիչ (տեսանյութ)

Արսեն Հարությունյանը պարտվեց կիսաեզրափակիչում

Լևան Բերանիձեն նույնպես կիսաեզրափակիչում է (լուսանկարներ)

ԵԱ. Արսեն Հարությունյանն ու Մարզպետ Գալստյանը կիսաեզրափակիչում են

Գևորգ Մխեյանը կպայքարի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի համար