fbpx
Բաժիններ

Եթե մի կողմ թողնենք սկանդալը. «Շիրակի» հայելային պատկերն ավարտված առաջնությունում

«Շիրակի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

VNews.am-ը շարունակում է ամփոփել ՀՀ 26-րդ առաջնությունում ակումբների ելույթները: Այսօր կանդրադառնանք սկանդալային պատմության մեջ հայտնված «Շիրակին»:

1. Նախորդ 5 մրցաշրջանների ամենակայուն և ամենատիտղոսակիր թիմը սկանդալային պատմության հետևանքով ոչ միայն զրկվեց չեմպիոնությունից, այլև հրաժարվում է մասնակցել 2018/19թթ. ՀՀ առաջնությանը: «Շիրակը» բոյկոտեց Գյումրիում «Փյունիկի» հետ կայանալիք առաջնության ավարտական տուրի հանդիպումը, որի համար թիմին 0-3 հաշվով տեխնիկական պարտություն գրանցվեց:

Հիշեցնենք, որ նախորդ 5 առաջնություններում «Շիրակը» Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ մշտապես տեղ է զբաղեցրել մրցանակային եռյակում՝ նվաճելով երկրի չեմպիոնի տիտղոսը, 2-ական անգամ էլ դառնալով արծաթե և բրոնզե մրցանակակիր:

Առաջնության 30 հանդիպումներում «Շիրակը» վաստակեց 50 միավոր (+14=8-8, 37-31), ինչը հնարավոր միավորների 55,5 տոկոսն է: Գյումրեցիներից հանվեց 12 միավոր, որի հետևանքով «Շիրակը» նույնիսկ մրցանակակիր չդարձավ՝ հայտնվելով 4-րդ հորիզոնականում:

Նախորդ մրցաշրջանի համեմատ շիրակցիները 3 միավոր պակաս վաստակեցին, 2 հաղթանակ պակաս տոնեցին, փոխարենը մեկ պարտություն պակաս կրեցին: Իսկ ահա թիմի արդյունավետությունն աճել է: 29 խաղում «Շիրակը» 37 գոլ խփեց, ինչը 6-ով գերազանցում է նախորդ առաջնության ցուցանիշը: Իսկ ահա բաց թողած իրական գոլերի թիվը (28) աճել է 4-ով: Հիշեցնենք, որ նախորդ առաջնության 30 հանդիպումներում «Շիրակը» վաստակել էր 53 միավոր (+16=5-9, 31-24), ինչը հնարավոր միավորների 58,8 տոկոսն էր և դարձել էր բրոնզե մրցանակակիր:

Նա ոսկե մեդալ չստացավ, բայց «Ալաշկերտի» չեմպիոնության գլխավոր կերտողներից մեկն է. «Ալաշկերտի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

2. «Շիրակն» անհավասարաչափ ելույթներ ունեցավ 26-րդ առաջնությունում: Թիմը գերազանց անցկացրեց առաջնության գարնանային հատվածը՝ 15 հանդիպումներում վաստակելով 31 միավոր (+9=4-2, 22-14), ինչը հնարավոր միավորների 68,8 տոկոսն է:

Իսկ ահա առաջնության աշնանային հատվածի 15 հանդիպումներում գյումրեցիներն իրենց օգտին գրանցեցին հնարավոր միավորների 42,2 տոկոսը (+5=4-6, 15-17)՝ 19 միավորով ընթանալով 4-րդ հորիզոնականում:

«Շիրակն» ավելի հաջող հանդես եկավ Գյումրիում՝ 15 հանդիպումներում վաստակելով 27 միավոր (+8=3-4, 16-11): Դա ընդամենը մեկ միավորով է զիջում «Ալաշկերտի» և «Բանանցի» արդյունքին: Սակայն պետք է հաշվի առնել, որ «Փյունիկի» հետ Գյումրիում նշանակված խաղը չի կայացել: Փաստորեն, Գյումրիում «Շիրակը» պարտվել է միայն «Ալաշկերտին», «Բանանցին» և «Արարատին»  միևնույն 0-1 հաշվով:

Ովքեր են Բարձրագույն խումբ 2017/18-ի լավագույն ֆուտբոլիստներն ու մարզիչն ըստ VivaroNews-ի

Հյուրընկալվելիս շիրակցիները վաստակեցին 23 միավոր (+6=5-4, 21-20), ինչը լավագույն արդյունքն է առաջնությունում: Մրցակիցների դաշտերում գյումրեցիներին հաջողվել է հաղթել բոլոր թիմերին, ընդ որում «Փյունիկին»՝ 2 անգամ:

«Շիրակը» գերազանց հանդես եկավ 1-ին շրջանում` 5 հանդիպումներում ցույց տալով 100 տոկոսանոց արդյունք (+5=0-0, 8-2): Հաջորդ երկու շրջաններում գյումրեցիները պարզապես ձախողվեցին: Եթե 2-րդ շրջանում «Շիրակը» վաստակեց 3 միավոր (+0=3-2, 3-7), ինչը հնարավոր միավորների 20 տոկոսն է, ապա 3-րդ շրջանում գյումրեցիների օգտին ընդամենը մեկ միավոր գրանցվեց (+0=1-4, 4-8), ինչը հնարավոր միավորների ընդամենը 6,66 տոկոսն է: Այդ արդյունքը վատագույնն է առաջնության մասնակիցների մեջ:

30 խաղ, 0 կարմիր քարտ. Հայաստանի առաջնության «ամենաբարի» թիմը. «Բանանցի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

Առաջնության գարնանային հատվածում «Շիրակի» ամենահաջող ելույթը 5-րդ շրջանում էր՝ 13 միավոր (+4=1-0, 9-3):

3. Առաջնության մեկնարկում «Շիրակը» 5 անընդմեջ հաղթանակ տոնեց, որից հետո կայացած 10 հանդիպումներում այդպես էլ չվայելեց հաղթանակի բերկրանքը (+0=4-6, 7-15): 18-22-րդ տուրերում գյումրեցիները կրկին 5 անընդմեջ հաղթանակ տոնեցին:

18-29-րդ տուրերում «Շիրակը» 12 խաղ անպարտելի մնաց (+8=4)՝ կրկնելով «Գանձասար-Կապանի» ռեկորդային ցուցանիշը: Անցկացրած 29 հանդիպումներից 9-ում գյումրեցիներին չի հաջողվել գոլ խփել, ընդ որում 10-12-րդ տուրերում 389 րոպե շարունակ շիրակցիները չեն կարողացել գրավել մրցակիցների դարպասները: Սեփական դարպասը «Շիրակն» անառիկ է պահել 12 խաղում:

Խոշոր հաշվով միակ հաղթանակը «Շիրակը» տոնեց «Արարատի» նկատմամբ՝ 4-1: Գյումրեցիները միևնույն 0-3 հաշվով 2 պարտություն կրեցին «Բանանցից»:

2 ակումբ կիսել են Հայաստանի ավարտված առաջնության անպարտելիության ռեկորդը. «Գանձասար-Կապանի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

4. Առաջնության մասնակից թիմերից առավել հաջող «Շիրակը» խաղաց «Արարատի» հետ՝ 6 հանդիպումներում վաստակելով 11 միավոր (+3=2-1, 14-9): Համեմատաբար ցածր էր արդյունքը «Բանանցի» հետ մրցավեճում՝ 9 միավոր (+3=0-3, 4-7): «Գանձասար-Կապանի»«Ալաշկերտի» և «Փյունիկի» հետ հանդիպումներում գյումրեցիների օգտին 10-ական միավոր գրանցվեց: Ընդ որում գանձասարցիներին այդպես էլ չհաջողվեց հաղթել «Շիրակին»:

5. «Շիրակի» մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է 11մ 7 հարված, որից իրացվել է 4-ը: Թիմի օգտին նշանակված 5 հարվածներից 3-ն են նպատակին հասել: Մուսա Փոլ Բակայոկոն գրավել է գանձասարցի Գրիգոր Մելիքսեթյանի պաշտպանած դարպասը, իսկ Իգոր Ստանոևիչը հաղթող է դուրս եկել արարատցի Արման Մելիքսեթյանի հետ մենամարտում:

Սոլոմոն Իմե Ուդոն խոցել է արարատցի Անդրիա Դրագոևիչի պաշտպանած դարպասը, իսկ ահա «Բանանցի» դարպասապահ Արամ Հայրապետյանը թեև հետ է մղել գնդակը, բայց Ուդոն երկրորդ հարվածով գրավել է դարպասը: Իսկ ահա Ռոբերտ Դարբինյանի հարվածն «Ալաշկերտի» հետ կայացած մեկնարկային խաղում բարձր է ստացվել:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Podcast #8. Բարձրագույն խմբի աշնանային հատվածի ամփոփում (տեսանյութ)

Պետրոս Ավետիսյանը կարող է «Տոբոլ» տեղափոխվել

2 հայ, 1 լեգեոներ․ «Նոան» բաժանվել է 3 ֆուտբոլիստից

Բարձրագույն խմբի 15-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Գանձասար-Կապանից» շուրջ 2,5 տարի պահանջվեց «Շիրակին» ԲԽ-ում հաղթելու համար

Արմեն Պետրոսյան․ «Շատ գոհ եմ մեր ֆուտբոլիստներից, բայց կան օղակներ, որոնք պետք է համալրենք» (տեսանյութ)

Աշոտ Բարսեղյանը ՀՖՖ-ին հորդորում է վերադարձնել առաջնության նախկին ձևաչափը (տեսանյութ)

Վարդան Բիչախչյան․ «Փորձելու ենք պահել թիմի կազմի 90%-ը, նաև հաստատ ունենալու ենք 1-2 նորեկ» (տեսանյութ)

«Գանձասար-Կապանը» կրկին հաղթեց «Շիրակին», «Նոան» էլ հերթական անգամ ուժեղ գտնվեց «Արարատից» (տեսանյութ)

Գրիգորյանը չեմպիոնի դեմ խաղով կսկսի աշխատանքն առաջնությունում․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 15-րդ տուրին ընդառաջ

«Արարատը», «Շիրակն» ու «Փյունիկը» համատեղ հայտարարություն են տարածել՝ կապված ՀՖՖ առաջիկա ժողովի հետ

Բարձրագույն խմբի 14-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Ընթացիկ առաջնության առաջին պոկերը, «Լոռիից» 461 րոպե պահանջվեց «Արարատ-Արմենիային» գոլ խփելու համար

Արմեն Ադամյան․ «Ալաշկերտն» ապացուցեց և ապացուցելու է, որ հզոր կազմ ունի» (տեսանյութ)

Վարդան Բիչախչյան․ «Այսպիսի խաղով արժանի չէինք նույնիսկ միավորի» (տեսանյութ)

«Ալաշկերտը» Գյումրիում հաղթեց «Շիրակին», «Լոռին» պարտության մատնեց գործող չեմպիոնին (տեսանյութ)