fbpx

Լրացուցիչ

Կառլեն Մկրտչյանը «Փյունիկում» ամենատարեցն է, 22-ամյա ֆուտբոլիստը՝ ամենափորձառուն ԲԽ-ում

«Փյունիկի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

VNews.am-ը շարունակում է ՀՀ ավարտված առաջնության մասնակից ակումբների ելույթների ամփոփումը: Այսօր կանդրադառնանք «Փյունիկին»:

1. Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբը՝ 14-ակի չեմպիոն «Փյունիկը» 2-րդ մրցաշրջանն անընդմեջ մնաց առանց առաջնության պարգևների: Վերջին անգամ «Փյունիկը» մրցանակակիր է դարձել 2015/16թթ. առաջնությունում՝ արժանանալով բրոնզե մեդալների:

26-րդ առաջնությունը «Փյունիկն» ավարտեց 5-րդ հորիզոնականում՝ 30 հանդիպումներում վաստակելով 36 միավոր (+9=9-12, 37-41), ինչը հնարավոր միավորների 40 տոկոսն է: Ընդ որում Գյումրիում «Շիրակի» հետ նշանակված առաջնության ավարտական հանդիպումը չկայացավ և փյունիկցիներին 3-0 հաշվով տեխնիկական հաղթանակ շնորհվեց:

Նախորդ առաջնության համեմատ փյունիկցիները վատթարացրել են ցուցանիշները: «Փյունիկը» 9 միավոր պակաս վաստակեց, 3 հաղթանակ պակաս տոնեց, փոխարենը 3 պարտություն ավելին կրեց: Փյունիկցիները մեկ գոլ պակաս խփեցին, 14 գնդակ ավելին բաց թողեցին:

Հիշեցնենք, որ նախորդ առաջնությունում «Փյունիկը» 45 միավորով (+12=9-9, 35-27) զբաղեցրել էր 4-րդ տեղը:

Նա ոսկե մեդալ չստացավ, բայց «Ալաշկերտի» չեմպիոնության գլխավոր կերտողներից մեկն է. «Ալաշկերտի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

2. Առաջնության մասնակիցներից «Փյունիկը» միակն էր, որում արդեն աշնանային հատվածում մարզչական փոփոխություն տեղի ունեցավ: Առաջնության մեկնարկային խաղում, ինչպես նաև 12-30-րդ տուրերում «Փյունիկի» ղեկին Արմեն Գյուլբուդաղյանցն էր, որի օրոք 20 հանդիպումներում թիմը վաստակեց 29 միավոր (+8=5-7, 31-26), ինչը հնարավոր միավորների 48,3 տոկոսն է:

2-10-րդ տուրերում «Փյունիկին» մարզում էր Ալեքսեյ Երյոմենկոն, որի գլխավորությամբ անցկացրած 9 հանդիպումներում փյունիկցիները վաստակեցին ընդամենը 6 միավոր (+1=3-5, 6-15), ինչը հնարավոր միավորների 22,2 տոկոսն է:

«Գանձասար-Կապանի» հետ կայացած 11-րդ տուրի խաղում, որում գոլազուրկ ոչ-ոքի գրանցվեց, փյունիկցիների գործողությունները ղեկավարում էր Սուրեն Չախալյանը:

Ովքեր են Բարձրագույն խումբ 2017/18-ի լավագույն ֆուտբոլիստներն ու մարզիչն ըստ VivaroNews-ի

3. «Փյունիկն» առաջնության աշնանային հատվածում անկայուն ելույթներ ունեցավ՝ 15 հանդիպումներում վաստակելով 17 միավոր (+4=5-6, 16-20), ինչը հնարավոր միավորների 37,7 տոկոսն է:

Աշնանն առավել հաջող «Փյունիկը» հանդես եկավ 3-րդ շրջանում` 5 հանդիպումներում վաստակելով 10 միավոր (+3=1-1, 8-3), ինչը հնարավոր միավորների 66,6 տոկոսն է:

Իսկ ահա 2-րդ շրջանում Ալեքսեյ Երյոմենկոյի օրոք «Փյունիկը» պարզապես ձախողվեց՝ վաստակելով ընդամենը 2 միավոր (+0=2-3, 3-7), ինչը հնարավոր միավորների 13,3 տոկոսն է: Առաջնության մասնակիցներից նման ցածր արդյունք գրանցել էր միայն «Արարատը»:

30 խաղ, 0 կարմիր քարտ. Հայաստանի առաջնության «ամենաբարի» թիմը. «Բանանցի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

Մեկնարկային 5 հանդիպումներում փյունիկցիները նույնքան միավոր վաստակեցին (+1=2-2, 5-10), ինչը հնարավոր միավորների 33,3 տոկոսն է:

Առաջնության գարնանային հատվածում փյունիկցիները 2 միավոր ավելին վաստակեցին (+5=4-6, 21-21) շնորհիվ «Շիրակի» հետ խաղում գրանցված տեխնիկական հաղթանակի:

Գարնանը «Փյունիկն» առավել հաջող խաղաց 4-րդ (+2=1-2, 8-7) և 6-րդ (+2=1-2, 9-8) շրջաններում՝ վաստակելով 7-ական միավոր: Իսկ ահա 5-րդ շրջանում թիմի օգտին 5 միավոր գրանցվեց (+1=2-2, 4-6):

Արմեն Գյուլբուդաղյանցն այլևս «Փյունիկի» գլխավոր մարզիչը չէ. նոր մարզչի անունը հայտնի կդառնա հունիսի 12-ին

«Փյունիկն» ավելի հաջող հանդես եկավ սեփական հարկի տակ՝ անցկացրած 15 հանդիպումներում վաստակելով 24 միավոր (+7=3-5, 24-19), ինչը հնարավոր միավորների 53,3 տոկոսն է:

Հյուրընկալվելիս անցկացրած 15 հանդիպումներում «Փյունիկի» օգտին գրանցվեց 12 միավոր (+2=6-7, 13-22), ինչը հնարավոր միավորների 26,6 տոկոսն է: Մրցակցի հարկի տակ «Փյունիկին» հաջողվել է հաղթանակ տոնել միայն «Արարատի» նկատմամբ (1-0): Երկրորդ հաղթանակը տեխնիկական էր՝ «Շիրակի» նկատմամբ:

4. Առաջնության 3-11-րդ տուրերում «Փյունիկը» 9 խաղ անընդմեջ չկարողացավ հաղթանակ տոնել՝ կրելով 5 պարտություն, 4-ն ավարտելով ոչ-ոքի: Այդ հանդիպումներից 8-ը թիմն անցկացրել է Ալեքսեյ Երյոմենկոյի գլխավորությամբ (=3-5): Նրա օրոք «Փյունիկը» 5 անընդմեջ պարտություն կրեց:

2 ակումբ կիսել են Հայաստանի ավարտված առաջնության անպարտելիության ռեկորդը. «Գանձասար-Կապանի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

9-12-րդ տուրերում փյունիկցիներն անպարտելի էին՝ տոնելով մեկ հաղթանակ, 3 խաղ ավարտելով ոչ-ոքի: 14-16-րդ տուրերում «Փյունիկն» Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ 3 անընդմեջ հաղթանակ տոնեց:

29 հանդիպումներից 11-ում «Փյունիկին» չի հաջողվել գրավել մրցակիցների դարպասը: 8 խաղում էլ «Փյունիկի» դարպասն է անառիկ մնացել:

Փյունիկցիները խոշոր հաշվով մեկ հաղթանակ տոնեցին («Արարատ»՝ 4-0), կրեցին այդ կարգի մեկ պարտություն («Ալաշկերտ»՝ 1-5):

Պետրոս Ավետիսյանի երազանքի թիմը (տեսանյութ)

5. Առաջնության մասնակից թիմերից առավել հաջող «Փյունիկը» խաղաց «Արարատի» հետ՝ վաստակելով 9 միավոր (+2=3-1, 10-7): Իսկ ահա «Ալաշկերտի» հետ անցկացրած 6 խաղերում փյունիկցիներն ընդամենը 5 միավոր վաստակեցին (+1=2-3, 4-8):

«Բանանցի», «Շիրակի» և «Գանձասար-Կապանի» հետ հանդիպումներում փյունիկցիներն իրենց օգտին 7-ական միավոր գրանցեցին:

1 2

Զավեն Բադոյանը գոլ է խփել հայկական 7 տարբեր թիմի կազմում

Տիգրան Բարսեղյանի սքանչելի գոլը և Մարկոս «Ասիստելին» (տեսանյութ)

Ալեքսանդր Կարապետյան․ «Եթե հեռանամ Լյուքսեմբուրգից, իմ ընտրությունը չի լինի Հայաստանը»

«Փյունիկի» ֆուտբոլիստները ուղերձ են հղել Իսրայելի հայ համայնքին (տեսանյութ)

Նախկին ֆուտբոլիստներն ու մարզիչն ընդդեմ «Բանանցի»․ Ամենահետաքրքիրը՝ «Արցախ» – «Բանանց» խաղին ընդառաջ

«Պատմական»-ի գերադրական աստիճանի փնտրտուքով. Կանցնե՞ն հայկական ակումբները եվրագավաթների 4-րդ փուլ

Որն է հայկական միակ ակումբը, որ Եվրոպայում պայքարից դուրս է թողել ռումինական թիմի

Ամեն ինչ հանուն Եվրոպա լիգայի. ՀՖՖ-ն նորից աջակցում է «Փյունիկին» և «Ալաշկերտին»

«Կլուժ ասեմ, կուլա դու լսիր». Ի՞նչ գիտենք «Ալաշկերտի» «վամպիր» մրցակցի մասին

«Փյունիկի» դարպասը Երևանում վերածվել է անառիկ ամրոցի

Մոհամեդ Կոնատե. «Մենք ավելին կարող էինք անել» (տեսանյութ)

Դիդիե Կադիո Բորիս. «Երևի տեսել եք ԱԱ 2018-ի Ռուսաստան – Իսպանիա խաղը. Եթե մենք էլ այդպես աշխատենք, …» (տեսանյութ)

Անդրիա Դրագոևիչ. «Մենք գնալու ենք Իսրայել հայկական ֆուտբոլի ու «Փյունիկի» համար պատմություն կերտելու» (տեսանյութ)

Նոբել Առուստամյան. «Կարծում եմ՝ «Փյունիկի» համար շատ լավ հաշիվ է» (տեսանյութ)

Արթուր Սողոմոնյան. «Ծրագրում ենք 2-3 տարի անց վստահորեն դուրս գալ Եվրոպա լիգայի խմբային փուլ» (տեսանյութ)

Ռումյան Հովսեփյան. «Կարևոր էր, որ տնային խաղում գոլ բաց չթողնեինք, ինչը ստացվեց» (տեսանյութ)