fbpx
Բաժիններ

Կառլեն Մկրտչյանը «Փյունիկում» ամենատարեցն է, 22-ամյա ֆուտբոլիստը՝ ամենափորձառուն ԲԽ-ում

«Փյունիկի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

6. «Փյունիկի» մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է 11մ 5 հարված, որոնք բոլորն էլ իրացվել են: Փյունիկցիների օգտին նշանակված հարվածներից երկուսը նպատակին է հասցրել Պետրոս Ավետիսյանը՝ խոցելով շիրակցի Անատոլի Այվազովի և «Բանանցի» դարպասապահ Արամ Հայրապետյանի պաշտպանած դարպասները: Մեկ անգամ էլ դիպուկ հարված է կատարել Էրիկ Վարդանյանը՝ գրավելով արարատցի Արման Մելիքսեթյանի պաշտպանած դարպասը:

Եթե մի կողմ թողնենք սկանդալը. «Շիրակի» հայելային պատկերն ավարտված առաջնությունում. «Շիրակի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

Գոռ Մանուկյանի դարպասին նշանակված երկու հարվածներն էլ դիպուկ են իրացրել «Բանանցի» հարձակվող Նորայր Գյոզալյանն ու գանձասարցի Ալեքս Ջունիոր Քրիստիանը: Գյոզալյանի խփած գոլը բարձրագույն խմբում «Փյունիկի» բաց թողած 600-րդ գնդակն էր:

7. Թիմի խփած 34 գոլերի հեղինակներ դարձան 11 փյունիկցիներ, մեկ գնդակ էլ սեփական դարպասն ուղարկեց արարատցի Ռևիկ Եղիազարյանը: Ռոբերտ Մինասյանը, Հովհաննես Պողոսյանը, Ռոբերտ Հակոբյանը, Արթուր Միրանյանը, Էրիկ Վարդանյանը, Մարատ Բուրաևը բացեցին գոլերի հաշիվը բարձրագույն խմբում, իսկ Դիդիե Բորիս Կադիոն և Դրիսա Դիարասուբան առաջին գոլերը խփեցին «Փյունիկում»:

Առավել արդյունավետ գործեց Ալիկ Առաքելյանը, ով 7 գնդակով առաջին անգամ դարձավ «Փյունիկի» լավագույն ռմբարկու: Նա մեկ գնդակով գերազանցեց նախորդ առաջնությունում թիմում բոլորից արդյունավետ գործած Վարդան Պողոսյանի ցուցանիշը: Առաքելյանն արդյունավետության անձնական ռեկորդ սահմանեց: Մինչ այդ նա իր լավագույն արդյունքը ցույց էր տվել նախորդ առաջնությունում՝ խփելով 5 գնդակ:

Արթուր Սողոմոնյան. ««Շիրակի» հետ կապված լուրը շատ տխուր էր»

Դրիսա Դիարասուբան 5 գնդակով լավագույնն էր թիմում հանդես եկած լեգեոնականներից: Նա ընդգրկվեց «Փյունիկի»  ամենաարդյունավետ լեգեոնականների տասնյակում, որը 31 գնդակով գլխավորում է Մարկոս Պիզելին:

8. Թիմի դարպասի պաշտպանությունը վստահվել էր երկու դարպասապահի: Մինչև վնասվածք ստանալը «Փյունիկի» դարպասն առանց փոխարինման պաշտպանեց Գոռ Մանուկյանը, ով անցկացրած 19 հանդիպումներում 25 գոլ բաց թողեց (միջինը մեկ խաղում՝ 1,31 գոլ): 6 խաղում նա դարպասն անառիկ պահեց:

Առաջնության վերջին 10 հանդիպումներում «Փյունիկի» դարպասը պաշտպանեց Վալերի Ոսկոնյանը՝ բաց թողնելով 16 գոլ (միջինը մեկ խաղում՝ 1,6 գոլ): Նրան ընդամենը 2 խաղում հաջողվեց դարպասն անառիկ պահել:

«Փյունիկի» ֆուտբոլիստը կարիերան «Բանանցում» կշարունակի

9. «Փյունիկում» հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստը որոշ ընդմիջումից հետո կրկին թիմի մարզաշապիկը հագած 29-ամյա Կառլեն Մկրտչյանն էր: Նա նաև թիմի ամենահնաբնակ ֆուտբոլիստն էր, ով «Փյունիկում» նորամուտը նշել էր 2007թ.: Մկրտչյանը թիմի ներկայիս կազմի ֆուտբոլիստներից բոլորից շատ՝ 107 խաղ է անցկացրել «Փյունիկում»:

Իսկ ընդհանրապես ՀՀ առաջնություններում անցկացրած խաղերի քանակով փյունիկցիներից լավագույն արդյունքն ունի 22-ամյա Ալիկ Առաքելյանը, ով «Միկայի» և «Փյունիկի» մարզաշապիկով ընդհանուր առմամբ խաղադաշտ է դուրս եկել 135 անգամ:

Փյունիկցիներից ամենաերիտասարդ ֆուտբոլիստներն էին 19-ամյա Հովհաննես Նազարյանը, Էրիկ Վարդանյանը, Սամվել Սպերցյանը և Կարեն Խատուևը:

10. 26-րդ առաջնությունում «Փյունիկի» մարզիչները խաղադաշտ դուրս բերեցին 32 ֆուտբոլիստի, որոնցից 8-ը լեգեոնական էին: 12 ֆուտբոլիստներ՝ Վլադիմիր Բաբայանը, Մաքսիմ Երմակովը, Վիլիան Արաուխո դոս Սանթոսը, Արթուր Միրանյանը,Դիդիե Բորիս Կադիոն, Կարեն Խատուևը, Հովհաննես Իլանգյոզյանը, Դավիթ Տերտերյանը, Բակար Բալդեն, Մարատ Բուրաևը, Դրիսա Դիարասուբան, Մարշալ Մֆոն Ջոնսոնը նորամուտը նշեցին «Փյունիկում»:

Առաջնության հանդիպումներում փյունիկցիները 54 անգամ զգուշացվել են, Արմեն Մանուչարյանն ու Դիդիե Բորիս Կադիոն էլ մեկական անգամ հեռացվել են խաղադաշտից: Առավել հաճախ՝ 8 անգամ դեղին քարտի է արժանացել Արթուր Քարտաշյանը:

VNews.am-ը ներկայացնում է «Փյունիկի» ֆուտբոլիստների ցուցանիշները 26-րդ առաջնությունում:

Ֆուտբոլիստներ Խաղ Գոլ Զ (Հ)
1.Արթուր Քարտաշյան 26 8
2.Արմեն Մանուչարյան 26 4 (1)
3.Ալիկ Առաքելյան 25 7 2
4.Վահագն Հայրապետյան 24 4
5.Սերոբ Գրիգորյան 23 5
6.Արամ Շահնազարյան 23 3
7.Էրիկ Վարդանյան 20 4 3
8.Ռոբերտ Մինասյան 19 4 2
9.Գոռ Մանուկյան 19 – 25
10.Ռոբերտ Հակոբյան 19 1 4
11.Դիդիե Բորիս Կադիո 18 2 2 (1)
12.Նարեկ Ասլանյան 17 1
13.Կառլեն Մկրտչյան 16 1 4
14.Պետրոս Ավետիսյան 15 6 2
15.Դրիսա Դիարասուբա 12 5
16.Հովհաննես Պողոսյան 12 1
17.Վալերի Ոսկոնյան 10 – 16 2
18.Արթուր Միրանյան 10 1
19.Մարատ Բուրաև 9 1
20.Դավիթ Տերտերյան 9
21.Բակար Բալդե 8 2
22.Արթուր Նադիրյան 6 1
23.Հովհաննես Իլանգյոզյան 6 1
24.Լևոն Հայրապետյան 5
25.Կարեն Խատուև 5
26.Վիլիան Արաուխո դոս Սանթոս 5
27.Էրիկ Պետրոսյան 5
28.Մաքսիմ Երմակով 4 2
29.Մարշալ Մֆոն Ջոնսոն 4 1
30.Սամվել Սպերցյան 2 1
31.Հովհաննես Նազարյան 1
32.Վլադիմիր Բաբայան 1

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

Արմեն Պետրոսյան․ «Խաղերը վերլուծելիս հասկանում ենք, որ ամեն ինչ նորմալ է ընթանում, զուտ չենք իրացնում պահերը» (տեսանյութ)

Աշոտ Բարսեղյան․ «Հավասար արդյունքն արդարացի կլիներ» (տեսանյութ)

Ալեքսանդր Տարխանով․ «Օզբիլիսը դեռ լիարժեք պատրաստ չէ, քանի որ շատ ժամանակ է բաց թողել» (տեսանյութ)

«Փյունիկը» հաղթեց «Գանձասար-Կապանին», Օզբիլիսը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)

«Գանձասար-Կապան» – «Փյունիկ». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Ինտրիգներով լի արարատյան դերբին՝ չեմպիոնի և առաջատարի միջև․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 7-րդ տուրին ընդառաջ

«Արարատն» անորսալի է, «Գանձասար-Կապանն» էլ չի գտնում «Շիրակին» հաղթելու բանաձևը

Մարկոս Պիզելին գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել (տեսանյութ)

«Ալաշկերտը» տպավորեց, «Փյունիկը»՝ հիասթափեցրեց․ VNews-ի ֆոտոշարքը գավաթակրի ու փոխչեմպիոնի խաղից

Տարխանով. «Մեր թիմը այսօր չխաղաց» (տեսանյութ)

Արմեն Ադամյան. «Ինչպես ասում են՝ ինչ մտածել էինք, այն էլ ստացվեց» (տեսանյութ)

«Ալաշկերտը» ջախջախեց «Փյունիկին», չեմպիոնը առաջին միավորները կորցրեց (տեսանյութ)

«Փյունիկ» – «Ալաշկերտ». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Կարող է կայանալ Արաս Օզբիլիսի նորամուտը․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 6-րդ տուրին ընդառաջ

«Փյունիկի» խաղերի տոմսերն այլևս անվճար չեն

«Արարատ-Արմենիայի» պաշտպանը նորամուտն է նշել Բուլղարիայի հավաքականում