fbpx
Բաժիններ

«Chessify»-ն շարունակեց հաղթարշավը

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող Հայաստանի ակումբային առաջնությունում այսօր կայացան 5-րդ տուրի մրցախաղերը:

Առաջնության միանձնյա առաջատար և չեմպիոնի տիտղոսի գլխավոր հավակնորդ «Chessify» թիմը շարունակեց հաղթարշավը՝ տոնելով 5-րդ անընդմեջ հաղթանակը:

Հարկ է նշել, որ Քանաքեռ-Զեյթունի թիմը լուրջ դիմադրություն ցույց տվեց առաջատարին՝ պարտվելով նվազագույն 2,5-3,5 հաշվով: «Chessify» թիմի հաղթանակն ապահովեցին Հայկ Մարտիրոսյանը, Հովհաննես Գաբուզյանը և Աննա Սարգսյանը, որոնք պարտության մատնեցին իրենց մրցակիցներին:

«Chessify»-ն 5 տուրից հետո վաստակած 10 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: 8-ական միավորով հաջորդ տեղերում են Գրոսմայստերական դպրոցի և Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի օլիմպիական մարզադպրոցի 1-ին թիմերը:

Գրոսմայստերական դպրոցի թիմը 3,5-2,5 հաշվով պարտության մատնեց շախմատի ակադեմիայի թիմին, իսկ Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի օլիմպիական մարզադպրոցի 1-ին թիմը հաղթեց նույն մարզադպրոցի 2-րդ թիմին՝ 5,5-0,5:

Բավական հետաքրքիր պայքարում ընթացավ Էջմիածնի «Լոգիկոնի» և «Երևանի» մրցախաղը: «Լոգիկոնը» հաղթեց 3,5-2,5 հաշվով: Ուշադրության կենտրոնում թիմերի առաջատարներ Ռոբերտ Հովհաննիսյանի և Ռաֆայել Վահանյանի մրցավեճն էր, որում հաղթեց «Լոգիկոնում» հանդես եկող երիտասարդ գրոսմայստերը:

«Լոգիկոնից» հաղթանակներ տարան նաև Դավիթ Պետրոսյանն ու Արթուր Ղարագյոզյանը, իսկ «Երևանի» կազմում իրենց օգտին հաղթական միավորներ գրանցեցին Տիգրան Քոթանջյանն ու Նորայր Քալանթարյանը:

«Լոգիկոնը» 6 միավորով 4-րդ հորիզոնականում է, իսկ «Երևանը» 2 միավորով նախավերջին տեղում է: Աղյուսակը եզրափակում է Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի օլիմպիական մարզադպրոցի 2-րդ թիմը, որը դեռևս միավոր չի վաստակել:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Երևան» – «Արարատ-Արմենիա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Խաշմանյանը կփորձի վերջ դնել իր նախկին թիմի հաղթական մեկնարկին․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 4-րդ տուրին ընդառաջ

Բարձրագույն խմբի 3-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Արարատը» կրկնեց վերջին 12 տարիների իր լավագույն արդյունքը, իսկ «Ուրարտուն» հակառեկորդ գրանցեց

«Նման խաղերում պետք է կարողանանք հաղթել խոշոր հաշվով»․ Մամուլի ասուլիս «Շիրակ» – «Երևան» հանդիպումից հետո

«Շիրակը» Գյումրիում 3 միավոր վաստակեց Բարձրագույն խմբի նորեկի հետ խաղում (տեսանյութ)

«Շիրակ» – «Երևան»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Լա լիգայի ու Բունդեսլիգայի մեկնարկը. ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Կմրցեն «Փյունիկը» և խոստումնալից մեկնարկ ունեցած «Արարատը»․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 3-րդ տուրին ընդառաջ

«Արարատը» վերջին անգամ այսքան լավ մեկնարկել էր Վարուժան Սուքիասյանի օրոք

«Երևան» – «Նոա»․ Նեբոյսա Պետրովիչի և Վադիմ Բորեցի հետխաղյա կարծիքները

«Նոան» Վանաձորում առավելության հասավ «Երևանի» նկատմամբ (տեսանյութ)

«Երևան» – «Նոա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Չեմպիոնն ու փոխչեմպիոնը ներխուժում են «բեմահարթակ»․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 2-րդ տուրին ընդառաջ

«Շիրակն» ավելի քան 1 տարվա դադարից հետո պարտության մատնեց «Ուրարտուին»

Նեբոյսա Պետրովիչ․ «Հայկական ֆուտբոլում տակտիկան թույլ է զարգացած․ երևի ճիշտ մարդիկ չեն մարզում թիմերը» (տեսանյութ)