Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Պաշտոնական. «Շիրակի» առաջատարներից մեկը տեղափոխվեց «Բանանց»

5b2100e7df5e6 - Պաշտոնական. «Շիրակի» առաջատարներից մեկը տեղափոխվեց «Բանանց»

Երևանի «Բանանցը» պայմանագիր է ստորագրել 22-ամյա նիգերիացի կիսապաշտպան Սոլոմոն Իմե Ուդոյի հետ: Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Սոլոմոն Ուդոն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել սենեգալյան «Ասպիր Ակադեմիայում», բելգիական «ԿԱՍ Էուփենում», Երևանի «Ուլիսում» և Գյումրու «Շիրակում»: Նա վերջինիս առանցքային խաղացողներից մեկն էր և նրա կազմում դարձել է Հայաստանի գավաթակիր ու Սուպերգավաթակիր:

«Այստեղ պետք է ողջ ուժերս ներդնեմ, որպեսզի նպաստեմ թիմի առաջընթացին, որպեսզի կարողանանք նվաճել չեմպիոնի կոչումը»,- նշել է Սլոմոն Իմե Ուդոն՝ «Բանանցի» հետ պայմանագիր ստորագրելուց հետո:

«Սոլոմոն Իմե Ուդոյի հնարավորություններին քաջ ծանոթ եմ Հայաստանի առաջնությունում իր ելույթներից: Նա աչքի է ընկնում բացարձակ կարգապահությամբ և հստակ կատարում է մարզչական առաջադրանքները: Լավ ֆուտբոլային դպրոց անցած երիտասարդ ֆուտբոլիստ է և շատ կարևոր է, որ նա ադապտացված է Հայաստանի առաջնությանը»,- ասել է «Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը:

Հիշեցնենք, որ վերջերս «Բանանցի» շարքերն էր համալրել նաև «Փյունիկի» հարձակվող Էրիկ Պետրոսյանը: Թիմը նախապատրաստվում է Եվրոպա լիգայի գավաթի խաղարկության որակավորման փուլին:


Եվրոպա լիգա. «Փյունիկին» Տիգրան Բարսեղյանի «Վարդարը» բաժին հասավ. «Գանձասար-Կապանը» և «Բանանցը» նույնպես իմացան իրենց մրցակիցներին

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. «Արսենալը» նոր դարպասապահ ունի (լուսանկար)

«Ռեալը» թույլ չի տա «Չելսիի» դարպասապահին կարոտել Մադրիդը

Էդեն Ազար. «Եթե «Ռեալը» ցանկանում է ինձ տեսնել իր թիմում, ապա գիտի, թե ինչ պետք է անի»

Բուֆոնի տրանսֆերը ՊՍԺ կարող է չկայանալ

Կայացավ ՀՖՖ Գործկոմի հերթական նիստը. Որոշում է կայացվել կասեցնել «Շիրակի» անդամությունը ՀՖՖ-ին

Goal. «Չելսին» ցանկանում է գնել Լևանդովսկուն, բայց «Բավարիան» աստղաբաշխական թվեր է պահանջում

«Շիրակի» ֆուտբոլիստը տեղափոխվել է «Արցախ»

ԱԱ 2018. Պորտուգալիա-Իսպանիա. Հակոբ Հակոբյանի կանխատեսումը (տեսանյութ)

Պիկեն Գրիզմանին հաջողություն է մաղթել

Պիկեն պոպկորնով սպասելու է Գրիզմանի որոշմանը

«Ալաշկերտի» պաշտպանը տեղափոխվել է «Բանանց»

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվում է Իսպանիայի Լա Լիգա (լուսանկար)

ՈՒԵՖԱ-ի որոշումը «Շիրակի» գործով. Պարզաբանում է Լուսինե Բակումյանը

Պաշտոնական. Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը համալրեց «Ատլետիկոն»

Արաս Օզբիլիսը հեռացել է «Շերիֆից» և վերադարձել «Բեշիքտաշ»