fbpx

Հայաստանի առաջնության մրցավարները ռեկորդ են «պարգևել» «Արարատին»

«Արարատի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

VNews.am-ն ավարտում է 26-րդ առաջնությունում ակումբների ելույթների ամփոփումը: Այսօր կանդրադառնանք առաջնության հետնապահ «Արարատին»:

1. Երկրորդ մրցաշրջանն անընդմեջ «Արարատը» եզրափակեց մրցաշարային աղյուսակը՝ 30 հանդիպումներում վաստակելով 21 միավոր (+5=6-19, 33-65): Դա հնարավոր միավորների ընդամենը 23,3 տոկոսն է:

Լավագույն 7 գոլերը՝ Բարձրագույն խմբի գարնանային փուլի մեկնարկում (տեսանյութ)

Նշենք, որ «Գանձասար-Կապանի» հետ սեփական հարկի տակ անցկացրած 6-րդ տուրի հանդիպումը, որում արարատցիները պարտվում էին 0-2 հաշվով, անավարտ էր մնացել: Հանդիպման արդյունքը չեղյալ էր համարվել ու «Արարատին» 0-3 հաշվով պարտություն էր գրանցվել: Այնպես որ «Արարատն» իրականում 64 գոլ է բաց թողել:

Նախորդ մրցաշրջանի համեմատ «Արարատը» զգալի առաջընթաց է ապրել՝ բարելավելով ցուցանիշները: Արարատցիներն ավարտված առաջնությունում 9 միավոր ավելին վաստակեցին, 2 հաղթանակ ավելին տարան, փոխարենը 5 պարտություն պակաս կրեցին: Աճել է նաև «Արարատի» արդյունավետությունը. թիմը 16 գոլ ավելին խփեց: Ճիշտ է, բաց թողած գոլերի քանակն էլ ավելացավ 11-ով:

Հիշեցնենք, որ «Արարատը» նախորդ առաջնությունում 12 միավորով (+3=3-24, 17-53) եզրափակել էր մրցաշարային աղյուսակը:

Կառլեն Մկրտչյանը «Փյունիկում» ամենատարեցն է, 22-ամյա ֆուտբոլիստը՝ ամենափորձառուն ԲԽ-ում. «Փյունիկի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

2. «Արարատը» համեմատաբար հաջող հանդես եկավ առաջնության գարնանային հատվածում՝ 15 հանդիպումներում վաստակելով 12 միավոր (+3=3-9, 22-37), ինչը հնարավոր միավորների 26,6 տոկոսն է:

Իսկ ահա աշնանն արարատցիները վաստակեցին ընդամենը 9 միավոր (+2=3-10, 11-28), ինչը հնարավոր միավորների 20 տոկոսն է:

Առաջնության աշնանային հատվածում համեմատաբար հաջող էր «Արարատի» ելույթն 1-ին շրջանում՝ 4 միավոր (+1=1-3, 5-8), ինչը հնարավոր միավորների 26,6 տոկոսն է: Առավել անհաջող էր արարատցիների ելույթը 2-րդ շրջանում, երբ թիմի օգտին գրանցվեց ընդամենը 2 միավոր (+0=2-3, 3-10), ինչը հնարավոր միավորների 13,3 տոկոսն է: 3-րդ շրջանում «Արարատը» միավորների պաշարն ավելացրեց 3-ով (+1=0-4, 3-10), ինչը հնարավոր միավորների 20 տոկոսն է:

Նա ոսկե մեդալ չստացավ, բայց «Ալաշկերտի» չեմպիոնության գլխավոր կերտողներից մեկն է. «Ալաշկերտի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

Գարնանն արարատցիները հավասարաչափ ելույթներ ունեցան 4-րդ, 5-րդ և 6-րդ շրջաններում՝ վաստակելով 4-ական միավոր:

«Արարատն» ավելի հաջող խաղաց մրցակցի դաշտում, քան սեփական հարկի տակ: Հյուրընկալվելիս անցկացրած 15 հանդիպումներում «Արարատի» օգտին գրանցվեց 11 միավոր (+3=2-10, 14-31), ինչը հնարավոր միավորների 24,4 տոկոսն է: Մրցակցի հարկի տակ արարատցիները հաղթել են «Գանձասար-Կապանին» (3-1), «Շիրակին» (1-0) և «Փյունիկին» (3-1):

Սեփական դաշտում անցկացրած 15 հանդիպումներում «Արարատի» ֆուտբոլիստները վաստակեցին 10 միավոր (+2=4-9, 19-34), ինչը հնարավոր միավորների 22,2 տոկոսն է: Սեփական հարկի տակ արարատցիները հաղթել են «Գանձասար-Կապանին» (1-0) և «Բանանցին» (2-1):

Ովքեր են Բարձրագույն խումբ 2017/18-ի լավագույն ֆուտբոլիստներն ու մարզիչն ըստ VivaroNews-ի

3. Առաջնության 2-12-րդ տուրերում «Արարատը» 11 խաղ շարունակ չկարողացավ գեթ մեկ հաղթանակ տոնել՝ կրելով 8 պարտություն, 3 հանդիպում ավարտելով ոչ-ոքի: Ընդ որում այդ ընթացքում՝ 4-7-րդ տուրերում «Արարատը» 4 անընդմեջ պարտություն կրեց: Նույնը կրկնվեց նաև 19-22-րդ տուրերում:

30 հանդիպումներից 11-ում «Արարատը» չկարողացավ գրավել մրցակիցների դարպասը: Ընդ որում 9-12-րդ տուրերում արարատցիները 4 խաղ շարունակ դաշտից հեռացան առանց գոլի: Ընդհանուր առմամբ «Արարատի» ֆուտբոլիստների մոտ գոլային երաշտը տևեց 460 րոպե, ինչն առաջնության մասնակիցների մեջ վատագույն արդյունքն է:

Իսկ սեփական դարպասն արարատցիներն անառիկ պահեցին ընդամենը 4 խաղում՝  գոլազուրկ ոչ-ոքիներ գրանցելով «Փյունիկի» և «Բանանցի» հետ խաղերում ու նվազագույն հաշվով հաղթելով «Շիրակին» ու «Գանձասար-Կապանին»:

30 խաղ, 0 կարմիր քարտ. Հայաստանի առաջնության «ամենաբարի» թիմը. «Բանանցի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

«Արարատի» ֆուտբոլիստները խոշոր հաշվով 4 պարտություն կրեցին («Փյունիկ»՝ 0-4, «Ալաշկերտ»՝ 0-3, «Շիրակ»՝ 1-4, «Գանձասար-Կապան»՝ 1-6)` չտոնելով այդ կարգի ոչ մի հաղթանակ:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

11 լավագույնները․ Բարձրագույն խմբի 23-րդ տուրի խորհրդանշական հավաքականը

«Գանձասար-Կապանն» ու իր «առեղծվածային» շարքը, առաջնության «դիպուկահար-հարձակվողը»

Իլշատ Ֆայզուլին․ «Բանանցում» հանդես եկող հայ բոլոր ֆուտբոլիստներն էլ արժանի են հրավիրվելու հավաքական» (տեսանյութ)

Աբրահամ Խաշմանյան․ «Ոչ թե մրցակիցներն են գոլային պահեր «սարքում» մեր դարպասին, այլ՝ մենք» (տեսանյութ)

Ֆանտաստիկ Կոբյալկո ու «ոսկե» խաղում հաղթած «Արարատ-Արմենիա», «Բանանցն» էլ ուժեղ էր «Արարատից» (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Արարատ-Արմենիա» սուպերխաղը և «Բանանց» – «Արարատ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակումներ (տեսանյութ)

Հայկական Կլասիկո, որը կազդի չեմպիոնական պայքարի վրա․ Ամենահետաքրքիր փաստերը՝ ԲԽ-ի 23-րդ տուրին ընդառաջ

11 լավագույնները․ Բարձրագույն խմբի 22-րդ տուրի խորհրդանշական հավաքականը

«Շիրակը» մոտ 7 ամսվա դադարից հետո գոլ բաց թողեց Գյումրիում, իսկ Անտոն Կոբյալկոն անկասելի է

Սևադա Արզումանյան․ «Արցախն» ու «Արարատը» մյուս ակումբներից առանձնանում են նրանով, որ թիմ կառուցելու ճանապարհին են» (տեսանյութ)

Աբրահամ Խաշմանյան․ «Եթե մյուս տարի պայքարելու չլինեինք եվրագավաթների համար, ապա ես անելիք չէի ունենա «Արարատում» (տեսանյութ)

Հետնապահները մաքառեցին խաղադաշտում, բայց երկրպագուները դարպասի գրավում չտեսան (տեսանյութ)

«Արցախ» – «Արարատ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Գերկարևոր խաղ Գյումրիում, հետնապահների դուելը․ Ամենահետաքրքիր փաստերը՝ ԲԽ-ի 22-րդ տուրին ընդառաջ

11 լավագույնները․ Բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրի խորհրդանշական հավաքականը

«Արարատ-Արմենիայի» հզոր վիճակագրությունը, Դեսիրեի «ամենասիրելի» մրցակիցը