Հայաստանի առաջնության մրցավարները ռեկորդ են «պարգևել» «Արարատին» - Page 2 of 2 - VNews
Բաժիններ

Հայաստանի առաջնության մրցավարները ռեկորդ են «պարգևել» «Արարատին»

«Արարատի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

4. Առաջնության մասնակից թիմերից առավել հաջող «Արարատը» խաղաց «Գանձասար-Կապանի» (+2=0-4, 6-15) և «Փյունիկի» (+1=3-2, 7-10) հետ՝ վաստակելով 6-ական միավոր: Իսկ ահա «Ալաշկերտի» հետ կայացած 6 հանդիպումներում էլ արարատցիները պարտվել են գնդակների 6-16 ընդհանուր տարբերությամբ:

«Շիրակի» հետ հանդիպումներում «Արարատը» վաստակեց 5 միավոր (+1=2-3, 9-14): «Բանանցի» հետ մրցավեճում արարատցիների օգտին 4 միավոր (+1=1-4, 5-10) գրանցվեց:

2 ակումբ կիսել են Հայաստանի ավարտված առաջնության անպարտելիության ռեկորդը. «Գանձասար-Կապանի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

5. «Արարատի» մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է 11մ 14 հարված, որից իրացվել է 11-ը: Դա առաջնության մասնակից թիմերի մեջ վատագույն արդյունքն է: «Արարատն» ընդամենը 3 անգամ է 11մ հարվածի իրավունք ստացել: Բոլոր հարվածներն էլ դիպուկ է իրացրել Անդրանիկ Քոչարյանը՝ խոցելով գանձասարցի Գևորգ Կասպարովի և «Բանանցի» դարպասապահ Ստեփան Ղազարյանի (2 անգամ) դարպասները:

«Արարատը» բոլորից հաճախ՝ 11 անգամ է պատժվել 11մ հարվածներով, որոնցից իրացվել է 8-ը: Առաջնության մեկնարկային տուրում Արսեն Պետրոսյանը հետ է մղել գանձասարցի Գեղամ Հարությունյանի հարվածը:

15-րդ տուրում «Բանանցի» հետ մրցավեճում Պողոս Այվազյանի դարպասին նշանակված 2 հարվածներից մեկն է ավարտվել գոլով: Ռումյան Հովսեփյանի հարվածից հետո գնդակը հետ է մղվել դարպասաձողից, իսկ ահա ավելացված ժամանակում Վալմերսոնը դիպուկ հարվածով կամային հաղթանակ է պարգևել «Բանանցին»: Հաջորդ տուրում էլ Անդրիա Դրագոևիչը հետ է մղել գանձասարցի Արա Խաչատրյանի հարվածը:

Եթե մի կողմ թողնենք սկանդալը. «Շիրակի» հայելային պատկերն ավարտված առաջնությունում. «Շիրակի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

Արման Մելիքսեթյանի դարպասին նշանակված 11մ 3 հարվածներն էլ դիպուկ են իրացրել ալաշկերտցի Արտակ Եդիգարյանը, շիրակցի Իգոր Ստանոևիչը և փյունիկցի Էրիկ Վարդանյանը:

Ալաշկերտցի Արտյոմ Սիմոնյանը խոցել է Պողոս Այվազյանի պաշտպանած դարպասը, իսկ շիրակցի (այս պահին արդեն «Բանանցի» ֆուտբոլիստ) Սոլոմոն Իմե Ուդոն և «Բանանցի» խաղացողներ Վալմերսոն Գարսիա Պրայան ու Լեսթեր Պելտիերը հաղթող են դուրս եկել Անդրիա Դրագոևիչի հետ մենամարտում:

6. Առաջնության մասնակիցներից «Արարատն» աչքի ընկավ ամենացածր արդյունավետությամբ՝ 30 հանդիպումներում խփելով 33 գնդակ: Գոլերի հեղինակներ դարձան 12 արարատցիներ, ընդ որում Ռևիկ Եղիազարյանը մեկական անգամ գրավեց մրցակցի և սեփական դարպասները: Մեկ գնդակ էլ սեփական դարպասը խփեց շիրակցի Ռոբերտ Դարբինյանը:

Բարձրագույն խումբ. Չեմպիոն, որը հայտարարվելու է ոչ թե խաղադաշտում, այլ դատարանում

Ալեքսանդր ՊետրոսյանըԱրամ Քոչարյանը, Գևորգ Օհանյանը, Օրբելի Համբարձումյանը և Գորան Օբրադովիչը բացեցին գոլերի հաշիվն «Արարատում», իսկ Գարեգին Կիրակոսյանը, Սարգիս Մեթոյանն ու Յուրի Գարեգինյանն առաջին գնդակները խփեցին բարձրագույն խմբում:

Առավել արդյունավետ գործեց Անդրանիկ Քոչարյանը՝ խփելով 9 գնդակ, որից 3-ը՝ 11մ հարվածով: Այդ արդյունքը Քոչարյանի համար արդյունավետության անձնական ռեկորդ է: Մինչև 26-րդ առաջնության մեկնարկը նա բարձրագույն խմբում անցկացրած 44 հանդիպումներում ընդամենը 2 գոլ էր խփել, որից մեկն «Արարատում»:

Քոչարյանն առաջին անգամ դարձավ «Արարատի» լավագույն ռմբարկու՝ 6 գնդակով գերազանցելով նախորդ առաջնությունում թիմի ամենաարդյունավետ ֆուտբոլիստ Գեղամ Թումբարյանի ցուցանիշը:

Գևորգ Օհանյանը և Դավիթ Մինասյանը հեռացել են «Արարատից»

Ալեքսանդր Պետրոսյանն ընդգրկվեց «Արարատում» գոլի հեղինակ դարձած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում՝ «Ալաշկերտի» դարպասը գրավելով 31 տարեկան 122 օրականում: Նա տասնյակից դուրս թողեց Ռաֆայել Սաֆարյանին, ով իր վերջին գոլն «Արարատում» խփել էր 31 տարեկան 110 օրականում:

7. Առաջնության մեկնարկային խաղում «Գանձասար-Կապանի» դարպասը Դավիթ Մինասյանի խփած գոլը բարձրագույն խմբում «Արարատի» հոբելյանական՝ 1100-րդ գնդակն էր: ՀՀ առաջնություններում անցկացրած 640 հանդիպումներում արարատցիները 1131 գոլի հեղինակ են դարձել:

8. «Արարատի» դարպասը պաշտպանեցին 4 դարպասապահներ, ինչն առաջնության մասնակիցների մեջ յուրօրինակ ռեկորդ է: Մեկնարկային 5 հանդիպումներում դարպասի պաշտպանությունը վստահվել էր Արսեն Պետրոսյանին, ով 8 գոլ բաց թողեց (միջինը մեկ խաղում՝ 1,6 գոլ), մեկ անգամ դարպասն անառիկ պահեց:

Արման Մելիքսեթյանը թիմի դարպասը պաշտպանեց 9 խաղում՝ բաց թողնելով 15 գնդակ (միջինը մեկ խաղում՝ 1,6 գոլ), 2 խաղում մնալով «չոր»: Պողոս Այվազյանն անցկացրած 5 խաղում 13 անգամ գնդակը հանեց ցանցից: Նրան չհաջողվեց դարպասն անառիկ պահել:

Առաջնության գարնանային հատվածում թիմի դարպասի պաշտպանությունը հիմնականում վստահվել էր չեռնոգորցի Անդրիա Դրագոևիչին, որին «Ալաշկերտը» վարձավճարով տրամադրել էր «Արարատին»: Դրագոևիչը 11 խաղում 28 գոլ բաց թողեց (միջինը մեկ խաղում՝ 2,5 գոլ)՝ ընդամենը մեկ խաղում մնալով «չոր»:

9. 32-ամյա Ռաֆայել Սաֆարյանն առաջնությունում «Արարատում» հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստն էր: «Արարատում» հանդես եկած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը Վոլոդյա Սամսոնյանն էր, ով թիմի կազմում նորամուտը նշեց մարտի 1-ին «Գանձասար-Կապանի» հետ կայացած խաղում: Այդ օրը նա 17 տարեկան 5 օրական էր:

Թիմի ներկայիս կազմից «Արարատում» անցկացրած խաղերի քանակով (98) լավագույն ցուցանիշն ունի Ռաֆայել Սաֆարյանը: Իսկ բարձրագույն խմբում անցկացրած խաղերի քանակով (245) լավագույնը Գևորգ Պողոսյանի արդյունքն է, ով, աշնանն ընդամենը մեկ խաղ անցկացնելով «Արարատում», հեռացավ թիմից:

Ռաֆայել Սաֆարյանն ու Դավիթ Գրիգորյանն «Արարատի» հնաբնակներն էին, որոնք 2009թ. են նորամուտը նշել արարատցիների կազմում՝ հետագայում հանդես գալով այլ թիմերում: Ընդ որում Գրիգորյանը մասնակցեց միայն «Գանձասար-Կապանի» հետ կայացած առաջնության մեկնարկային խաղին:

10. 26-րդ առաջնությունում «Արարատի» կազմում խաղադաշտ դուրս եկան 34 ֆուտբոլիստներ, որոնցից 7-ը լեգեոնական էին: 11 ֆուտբոլիստներ՝ Արամ Քոչարյանը, Լուկաս Ամարանտե Ստրաուբը, Սիլաս դե Սոուզան, Վահե ՉոփուրյանըԱրման Զեյնալյանը,  Անդրիա Դրագոևիչը, Օրբելի Համբարձումյանը, Ալան Պիրեսը, Օդաիլսոն Սիլվա Ֆիլյոն, Վոլոդյա Սամսոնյանը և Էնտոնի Տրայկոսկին ավարտված  առաջնությունում նորամուտը նշեցին «Արարատի» կազմում:

Առաջնության հանդիպումներում արարատցիները 53 անգամ զգուշացվել են, Արամ Քոչարյանը հեռացվել է խաղադաշտից: Առավել հաճախ՝ 6 անգամ դեղին քարտի է արժանացել Ռաֆայել Սաֆարյանը:

VNews.am-ը ներկայացնում է «Արարատի» ֆուտբոլիստների ցուցանիշները 26-րդ առաջնությունում:

Ֆուտբոլիստներ Խաղ Գոլ Զ (Հ)
1.Անդրանիկ Քոչարյան 29 9 4
2.Յուրի Գարեգինյան 26 1 2
3.Վարդան Արզոյան 26 5
4.Ռաֆայել Սաֆարյան 26 6
5.Դավիթ Մինասյան 25 4
6.Գոռ Պողոսյան 23 2
7.Գարեգին Կիրակոսյան 22 4 3
8.Սերգեյ Մկրտչյան 21 3
9.Գեղամ Թումբարյան 20 1 1
10.Սարգիս Մեթոյան 17 2 3
11.Ռուսլան Ավագյան 17 4
12.Արմեն Դերձյան 16
13.Գևորգ Օհանյան 15 4 2
14.Ռևիկ Եղիազարյան 14 1 2
15.Արգիշտի Պետրոսյան 13 2
16.Օրբելի Համբարձումյան 12 3 2
17.Գորան Օբրադովիչ 12 1 4
18.Անդրիա Դրագոևիչ 11 – 28 2
19.Արամ Քոչարյան 11 1 – (1)
20.Արման Մելիքսեթյան 9 – 15
21.Ալան Պիրես 7 1
22.Ալեքսանդր Պետրոսյան 6 1 1
23.Սիլաս դե Սոուզա 6 1
24.Լուկաս Ամարանտե Ստրաուբ 6
25.Էնտոնի Տրայկոսկի 6 1
26.Արսեն Պետրոսյան 5 – 8
27.Պողոս Այվազյան 5 – 13
28.Վահե Չոփուրյան 5 2
29.Օդաիլսոն Սիլվա Ֆիլյո 4
30.Արթուր Ստեփանյան 3
31.Վոլոդյա Սամսոնյան 2
32.Դավիթ Գրիգորյան 1
33.Գևորգ Պողոսյան 1
34.Արման Զեյնալյան 1

Աշոտ Հայրապետյան

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Էլ ե՞րբ էր եղել, որ միանգամից 3 թիմեր առաջնության ավարտից 2 տուր առաջ հավակնեին Հայաստանի չեմպիոնի կոչմանը

Առաջնության մասնակից ֆուտբոլիստներից 2-ն են ԲԽ-ում ավելի շատ գոլ խփել, քան Գեղամ Հարությունյանը

Վադիմ Բորեց․ «Լավ է, որ բնավորություն դրսևորեցինք, բայց մեզ նաև խաղային որակ է պետք» (տեսանյութ)

Ազարովի ֆանտաստիկ գոլը հաղթանակ պարգևեց «Նոային» «Արարատի» դեմ խաղում (տեսանյութ)

Տապանը՝ լեռան վրա. «Նոա» – «Արարատ». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

ԲԽ առաջնությունների միակ թիմը, որին «Շիրակը» երբևէ չի հաղթել․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 26-րդ տուրին ընդառաջ

«Հոբելյանական» տուր Մանասյանի, Մկոյանի, Բադոյանի, Մանուչարյանի և Բիչախչյանի համար

«Շիրակի» 5-րդ հաղթանակը ԲԽ-ում վերջին 7 խաղում․ VNews-ի ֆոտոշարքն «Արարատ» – «Շիրակ» մրցավեճից

Երկիշխանություն Բարձրագույն խմբում․ «Շիրակը» միավորներով հավասարվեց «Արարատ-Արմենիային» (տեսանյութ)

«Արարատ» – «Շիրակ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Առաջատարը կխաղա իր ամենաանհարմար մրցակցի հետ․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 25-րդ տուրին ընդառաջ

Թիմերը՝ առաջին անգամ, մարզիչներից մեկը՝ ոչ․ Երբ և որտեղ է գավաթային հաջողություն գրանցել

Անտոնիո Սիլվեստրին ցավակցական հեռագիր է հղել Ստեփան Ղազարյանի մահվան կապակցությամբ

Մահացել է անվանի մարզիկ, մարզիչ և մրցավար Ստեփան Ղազարյանը

Կոնեի գոլը վերջ դրեց «Արարատ-Արմենիայի» տպավորիչ՝ շուրջ 7 ամիս ձգված շարքին

«Ալաշկերտը» սխրանք գործեց՝ 10 հոգով մնալուց հետո հաղթելով «Արարատին»․ VNews-ի ֆոտոշարքն այդ թիմերի խաղից