fbpx

Էվրան նշել է՝ որն է Ռոնալդուի և Մեսիի միջև հիմնական տարբերությունը

«Մանչեսթեր Յունայթեդի», «Յուվենտուսի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան Պատրիս Էվրան, ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման միջոցով շփվելով երկրպագուների հետ, խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսիի մասին:

Պորտուգալացին, ով Էվրայի թիմակիցն է եղել մանկունյական ակումբում, արդեն 4 գոլ է խփել ընթացիկ «Մունդիալում», մինչդեռ արգենտինացին ոչ մի անգամ աչքի չի ընկել, իսկ նրա հավաքականն էլ հաղթանակ չի տոնել:

«Նայում ես Ռոնալդուին, և, թվում է, նա ոչինչ չի նվաճել իր կարիերայում: Բայց նա 5 «Ոսկե գնդակ» ունի:

Իհարկե, Ռոնալդուին և Մեսիին դուր է գալիս իրենց վրա գործադրվող ճնշումը, բայց… տարբերությունն այն է, որ Կրիշտիանուն դա ավելի շատ է վայելում: Նա գիտի՝ իր թիմակիցները կարող են վատ հանդես գալ, և դա նրան շարժառիթ է տալիս: Կրիշտիանուն կարծես ասում է՝ ես եմ այստեղ առաջնորդը:

Երբ երեկ տեսա Մեսիի խաղը, թվաց՝ նա փոքր-ինչ վախեցած տեսք ուներ: Բայց մարդիկ պետք է հանգստանան և այդքան շատ չքննադատեն Լիոնելին: Նա դեռ կվերադառնա: Վստահ եմ՝ նա առաջիկա խաղերում լավ է հանդես գալու ու փրկելու է Արգենտինային: Մի՛ մոռացեք, որ եթե Արգենտինան մասնակցում է «Մունդիալին», ապա դա Լիոնել Մեսիի շնորհիվ է»,- ասել է Էվրան:

Էվրա. «Մերժեք Ռոնալդուին, երբ նա ձեզ հրավիրում է իր տանը ճաշելու»

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է նոր մարզչի նշանակման մասին, այնուհետև ջնջել այդ հրապարակումը

Գարի Նևիլը նշել է, թե որ մարզիչն է իդեալական համապատասխանում «Մանչեսթեր Յունայթեդին»

Զիդանը չի պատրաստվում գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշրջանի կեսից

Մոուրինյոն լրագրողներին․ «Հաջողություն տղաներ» (տեսանյութ)

Ջերարդ․ «Մոուրինյոն սերիական հաղթող է, ոչ ոք չի կարող նրան քննադատել»

Վարազդատ Հարոյանի ակումբը ծաղրել է Ժոզե Մոուրինյոյին

«Վերակենդանացման բաժանմունք». Զիդան, Գիգս ու ևս 4 մարզիչ, ովքեր կփրկեն Մոուրի սպանած «Յունայթեդը»

Mirror-ի պնդմամբ «Մանչեսթեր Յունայթեդը» կողմնորոշվել է նոր գլխավոր մարզչի հարցում

Լիոնել Մեսին ստացավ «Ոսկե խաղակոշիկը» (լուսանկարներ, տեսանյութ)

Պոլ Պոգբայի գրառումը Ժոզե Մոուրինյոյի հեռացումից հետո (լուսանկար)

«Մանչեսթեր Յունայթեդի» վրա թանկ նստեց Մոուրինյոյի պաշտոնանկությունը

Sky Sports. Մոուրինյոյին կփոխարինի «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստը

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Ժոզե Մոուրինյոն լքում է «Մանչեսթեր Յունայթեդը»

Տեբաս. «Մեսին զգալիորեն գերազանցում է Ռոնալդուին»

«Յուվենտուսը» Պոգբային վերադարձնելու այլ տարբերակ է գտել

Զիդանին շատ է դուր գալիս այդ ակումբը գլխավորելու միտքը