fbpx

Grand Chess Tour. Վերջնագծում Արոնյանը զիջեց դիրքերը

Փարիզում ընթացող Grand Chess Tour-2018 մրցաշարում այսօր կայացան արագ շախմատի ավարտական՝ 7-9-րդ տուրերի հանդիպումները:

Ցավոք, վերջնագծում Արոնյանն անհաջող խաղաց ու զիջեց դիրքերը: 7-րդ տուրում Արոնյանը սևերով 60-րդ քայլին հաշտություն կնքեց Սերգեյ Կարյակինի հետ: Իսկ ահա Ֆաբիանո Կարուանայի հետ մրցախաղում Արոնյանն անհաջող խաղաց և 64-րդ քայլին հանձնվեց: Ավարտական՝ 9-րդ տուրում էլ հայ գրոսմայստերը սևերով պարտվեց Մաքսիմ Վաշիե-Լագրավին:

Այսպիսով, 18 հնարավորից վաստակած 9 միավորով Արոնյանը զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը: Լավագույն արդյունքը ցույց տվեց Ուեսլի Սոն, ով վաստակեց 12 միավոր: 11-ական միավորով հաջորդ տեղերում են Հիկարու Նակամուրան և Սերգեյ Կարյակինը:

Վաղը Փարիզի մրցաշարի մասնակիցները կանցկացնեն կայծակնային շախմատի առաջին շրջանի 9 տուրերի հանդիպումները: Հիշեցնենք, որ Grand Chess Tour-2018 մրցաշարի հաղթողը որոշվելու է արագ և կայծակնային շախմատի մրցաշարերում վաստակած միավորների ընդհանուր քանակով:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում, Instagram-ում և Telegram-ում:


Արոնյանն ու Մելքումյանը կմասնակցեն Դուգլասի մրցաշարին

Շախմատի 43-րդ օլիմպիադա. Հայ շախմատիստները զբաղեցրին 8-րդ տեղը

Շախմատի 43-րդ օլիմպիադա. Հայ շախմատիստները զիջեցին օլիմպիական չեմպիոններին

Շախմատի 43-րդ օլիմպիադա. Հայ շախմատիստները միավորը բաժանեցին լեհերի հետ

Արամ Հակոբյանն ու Սիրանուշ Ղուկասյանը բարելավել են ցուցանիշները ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում

Շախմատի 43-րդ օլիմպիադա. Հայ շախմատիստները հաղթեցին մակեդոնացիներին

Շախմատի 43-րդ օլիմպիադա. Հայ շախմատիստները զիջեցին ադրբեջանցիներին

Շախմատի 43-րդ օլիմպիադա. Արոնյանն ու Մարտիրոսյանը հաղթանակ պարգևեցին Հայաստանի հավաքականին

Շախմատի 43-րդ օլիմպիադա. Լևոն Արոնյանը հաղթանակ պարգևեց Հայաստանի հավաքականին

Մեկնարկում է շախմատի համաշխարհային 43-րդ օլիմպիադան

Champions Showdown. Արոնյանը մեծ առավելությամբ հաղթեց Դոմինգեսին

Champions Showdown. Արոնյանը հաղթեց արագ շախմատի մրցախաղում

Champions Showdown. Արոնյանը մեծացնում է առավելությունը Դոմինգեսի նկատմամբ

Champions Showdown. Արոնյանը հաղթում է արագ շախմատում, պարտվում՝ կայծակնայինում

Champions Showdown. Արոնյանի մրցակիցը Լենյեր Դոմինգեսն է

Լևոն Արոնյանը բարելավել է ցուցանիշները ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում