«21 գոլը ռեկորդ է նույնիսկ ինձ համար». Երեք տարի անընդմեջ լավագույն ռմբարկու ճանաչվող Մորի Կոնեն - VNews
Բաժիններ

«21 գոլը ռեկորդ է նույնիսկ ինձ համար». Երեք տարի անընդմեջ լավագույն ռմբարկու ճանաչվող Մորի Կոնեն

2014/15 մրցաշրջանում Բարձրագույն խմբի ռմբարկու կոչումը կիսեցին Սեսար Ռոմերոն «Փյունիկից» և Ժան-Ժակ Բուգուհին «Շիրակից», որոնք աչքի էին ընկել 21-ական գոլերով։ Դրանից հետո արդեն մի քանի տարի է, որ Հայաստանում աչքի ընկնող գոլահարներ չէին հայտնվում, փոքրիկ բացառություն է նախորդ մրցաշրջանի լավագույն ռմբարկու Ջոնել Դեսիրեն, որը խփել էր 17 գնդակ։ Այս մրցաշրջանում, սակայն, «Շիրակը» կրկին առաջնություն բերեց գոլահարի, ով ոչ միայն արդեն կրկնել է 2014/15-ի 21 գոլի ցուցանիշը, այլև շուտով կարող է կրկնել նաև 2007թ․ Մարկոս Պիզելիի ցուցանիշը և նոր նշաձող սահմանել հայկական ֆուտբոլում։ VNews.am-ը զրուցել է 24-ամյա հարձակվողի հետ, որը իր առաջին մրցաշրջանն է անցկացնում հայրենի երկրից դուրս և կարող է դառնալ ոչ միայն առաջնության լավագույն ռմբարկու, այլ նաև չեմպիոն։

«Մանկուց սիրում էի ֆուտբոլ, հաճախում էի մարզադպրոց: Հետո կարողացա հայտնվել 2-րդ դիվիզիոնի թիմերից մեկում, ու ամեն ինչ սկսվեց: 15 տարեկանից արդեն խաղացել եմ 2-րդ դիվիզիոնում, 9 տարի խաղացել եմ Կոտ դ՛Իվուարում, ինչպես 2-րդ դիվիզիոնում, այնպես էլ Բարձրագույն լիգայում: Այնտեղ դա նորմալ է, յուրաքանչյուր ակումբ շատ վաղ տարիքից 1-2 պատանու շանս է տալիս:

Սկսել եմ որպես ձախ վինգեր, բայց խփածս գոլերի քանակը մարզիչներին ստիպեց ինձ տեղափոխել հարձակման կենտրոն: Արդեն 3 տարի է, ինչ կենտրոնական հարձակվող եմ: Դրա շնորհիվ Կոտ դ՛Իվուարում իմ վերջին երկու մրցաշրջաններում նախ դարձա 2-րդ դիվիզիոնի գլխավոր ռմբարկու 15 գոլով, հետո նույնը արեցի Բարձրագույն դիվիզիոնում՝ 12 գոլով լավագույնի կոչումը կիսելով ևս 3 ֆուտբոլիստների հետ:

Մորի Կոնեն՝ «Շիրակում» արդյունավետ խաղերի ռեկորդային շարքի հեղինակ

Իմ կուռքերն են Սամուել Էտո՛ոն, Լուիս Սուարեսը և բնականաբար Դիդիե Դրոգբան: Մեր երկրում յուրաքանչյուրն է երազում նմանվել նրան: Նրան հանդիպելու բախտ դեռ չի վիճակվել»:

Մորի Կոնեն ստանում է Կոտ դ՛Իվուարի առաջնության ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը

Մորի Կոնեի վերջին ակումբը «Սիսանդրան» էր, որը հետնապահ թիմ էր Բարձրագույն դիվիզիոնում, իսկ դրանից առաջ հանդես էր եկել «Սան Պեդրո» ակումբում՝ իր հարազատ քաղաքից: Նախորդ ամառ Կոնեն նախ մեկնել էր Լատվիա, որտեղ, սակայն, ընդամենը մեկ ամիս էր անցկացրել և ապա միացել «Շիրակին»։

«Իմ հարազատ ակումբը՝ «Սան Պեդրոն» շատ նման է «Շիրակին», թե՛ սև ու նարնջագույն գույներով, թե՛ մարզադաշտով, թե՛ նվիրված երկրպագուներով: Բայց կազմակերպչական հարցերում մեծ տարբերություններ կան: Կարող եմ ասել, որ Հայաստանի առաջնությունը մի փոքր ավելի զարգացած է, քան Կոտ դ՛Իվուարինը: Ինչ վերաբերում է «Սան Պեդրոյին» ու «Շիրակին», ապա նրանց միջև խաղում կհաղթեր «Շիրակը», որովհետև ես արդեն այստեղ եմ խաղում:

Ես մի ամիս Լատվիայում անցկացրեցի մինչև Հայաստան գալը: Պարզվեց, որ «Շիրակը» հետևել էր իմ խաղին ու նրանք ուզում էին ինձ տեսնել ակումբում: Խոսեցի իմ ընկեր Փոլ Մուսա Բակայոկոյի հետ, ով լավ բաներ պատմեց «Շիրակի» մասին, ինչպես նաև Գյումրիի մասին: Հետաքրքիր էր, որ «Շիրակը» քաղաքի միակ թիմն էր: Ինձ դուր եկավ ակումբի նպատակները, նրանք ուզում էին լինել բարձր հորիզոնականներում, ու այսօր այդպես էլ կա:

Լսել եմ, որ աֆրիկացի ֆուտբոլիստները այստեղ շատ լավ են խաղացել, ինձ պատմել են Ժան Ժակ Բուգուիի, Սերժ Դեբլեի, Ֆոֆանա Բեկոյի և Լի Լյամին Յորոյի մասին: Իհարկե, շատ հաճելի է դա լսել, բայց նաև պարտավորեցնող է, ես պետք է ամեն ինչ անեմ, որ ինձ էլ հետո հիշեն լավագույն կողմերով:

Այո, ես նախորդ երկու մրցաշրջաններում էլ եմ եղել լավագույն ռմբարկու, բայց 21 գոլը ռեկորդ է նաև իմ համար: Բայց այդտեղ որևէ գաղտնիք չկա, պետք է ուղղակի մարզվել և ամեն ինչ ճիշտ անել խաղադաշտում: Հետո, շատ լավ խաղընկերներ ունեմ, ովքեր օգնում են ինձ այսքան գոլեր խփել: Հատկապես լավ գոլային փոխանցումներ են կատարում Կարեն Մուրադյանը, Սոլոմոն Իմե Ուդոն և Արման Ասլանյանը: Բայց ինձ համար ամենակարևորը իմ գոլերի քանակը չէ: Այս պահին ավելի կարևոր է, որ հաղթենք մնացած խաղերում ու դառնանք չեմպիոն:

Երազում եմ Կոտ դ՛Իվուարի հավաքական հրավիրվելու, դրա կազմում Աֆրիկայի Ազգերի գավաթին ու Աշխարհի առաջնությանը մասնակցելու մասին: Դրա համար պետք է շատ աշխատեմ, որպեսզի հայտնվեմ եվրոպական առաջատար ակումբներում»:

Վարդան Բիչախչյանը՝ «Շիրակի» անպարտելի շարքի, հոգեբանական ճնշման, Կոնեի արդյունավետության և այլ թեմաների մասին

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ալեքսանդր Գրիգորյան․ «Սպասում էինք, որ կարող ենք «Շիրակից» լուրջ դիմադրության հանդիպել» (տեսանյութ)

Վարդան Բակալյան․ «Վատ ֆուտբոլ չենք խաղում, ունենում ենք պահեր, բայց չի ստացվում հաղթել» (տեսանյութ)

Էդգար Գրիգորյան․ «Շիրակի» դեմ մրցելը միշտ էլ դժվար է, բայց այսօր վերահսկում էինք ամբողջ խաղը» (տեսանյութ)

Գևորգ Կասպարովի պատմական նվաճումը. Նա Հայաստանի առաջնությունների ամենատարեց դարպասապահն է

«Ուրարտուն» վստահորեն հաղթեց «Շիրակին» ու բարձրացավ 1-ին տեղ (տեսանյութ)

«Շիրակ» – «Ուրարտու»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Ուրոշ Նենադովիչը՝ Հայաստանի առաջնությունների ամենաարդյունավետ սերբ ֆուտբոլիստ

Ստանիսլավ Բուչնև․ «Փյունիկն» ունի ներդրված խաղաոճ, պետք է պարզապես մի փոքր բարելավել, և ամեն ինչ լավ կլինի» (տեսանյութ)

Վահագն Այվազյան․ «Վանն» ամուր և հավասարակշռված թիմ է, որն ամեն խաղում պայքարում է հաղթանակի համար» (տեսանյութ)

Արտակ Օսեյան. «Թիմը պրոգրես ունի, բայց դեռ չենք կարողանում կայունացնել մեր խաղը: Արդյունքից չեմ կարող գոհ լինել» (տեսանյութ)

Սևադա Արզումանյան. «Երկկողմանի պայքարով լի խաղ ստացվեց: Մրցակցի դարպասապահը շատ լավ գործեց» (տեսանյութ)

Դավիդ Դավիդյան․ «Ցավալի է, երբ մրցավարներն այսպես «կոտրում» են խաղը» (տեսանյութ)

Կարեն Մուրադյան․ «Ընդմիջմանը խնդիր էր դրվել երկրորդ գոլ խփել և շատ ուշադիր խաղալ պաշտպանությունում․ ստացվեց, և հաղթեցինք» (տեսանյութ)

Եղիշե Մելիքյան. «Թիմը խաղում էր ճիշտ, գրագետ, մոտիվացված, տղաները ամեն ինչ արեցին, բայց մեզ խանգարեցին» (տեսանյութ)

Վարդան Բիչախչյան. «Հետ նայելով կարող եմ ասել, որ Մկոյանի կարմիր քարտը արդարացված էր» (տեսանյութ)

«Փյունիկը» և «Վանը» մեկական միավոր վաստակեցին միմյանց միջև խաղում (տեսանյութ)