21-րդ դարի մարզչական մեծագույն դիմակայությունները #1. Գվարդիոլա vs Մոուրինյո - VNews
Բաժիններ

21-րդ դարի մարզչական մեծագույն դիմակայությունները #1. Գվարդիոլա vs Մոուրինյո

21-րդ դարում՝ վերջին 20-ամյակում ֆուտբոլի էվոլուցիայի հիմնական բաղադրիչներից մեկը մարզիչների ավելի մեծ ու վճռորոշ դերի առկայությունն էր: Ֆուտբոլի զարգացմանը զուգահեռ զարգացան տակտիկական ուղղվածությունները, հայտնվեցին թոփ մարզիչներ, որոնք հենց այդ ամենի գլխավոր «մեղավորներն» էին: VNews-ը սկսում է ներկայացնել 21-րդ դարի մարզչական լավագույն դիմակայությունները, որոնց ոչ միայն մարտավարական ազդեցությունն էր մեծ ֆուտբոլում, այլ նաև խարիզման ու կերպարը, որի շնորհիվ մեր սիրելի խաղն իսկական շոուի վերածվեց՝ թե՛ խաղադաշտում և թե՛ խաղադաշտի սահմաններից դուրս:

Մոուրինյո vs Գվարդիոլա

Վերջին 20 տարվա մարզչական ամենաէպիկ դիմակայությունը հենց Մոուրինյոյինն էր ու Գվարդիոլայինը, որի մասին հետագայում կարելի է նույնիսկ հոլիվուդյան ֆիլմ նկարահանել: Գվարդիոլայի ու Մոուրինյոյի պատմությունը սկսվել է «Բարսելոնայից», երբ Գվարդիոլան դեռ խաղում էր կատալոնական ակումբում, իսկ Մոուրինյոն գլխավոր մարզիչ Բոբի Ռոբսոնի թարգմանիչն էր, իսկ հետո արդեն՝ Լուի վան Գալի օգնականը: «Ես հիշում եմ, թե ինչպես էինք մենք ամեն օր իրար տեսնում մարզումներին, կիսում մեր օրերը», – վերջերս պատմել էր Մոուրինյոն: Բայց մարդկանց հիշողություններում, բնականաբար, վառ կմնա ոչ թե այս երկուսի՝ նույն դրոշը պաշտպանելը, այլ մարզչական լեգենդար ու սկանդալային մրցակցությունը, որն ունեցան տարբեր թիմերի ղեկին: Բոլորովին այլ մարզիչներ՝ թե՛ ֆուտբոլային փիլիսոփայությամբ, թե՛ մարդկային հատկանիշներով. Գվարդիոլան՝ իր տիկի-տակայով ու գնդակը վերահսկելու մարտավարությամբ ընդդեմ Մոուրինյոյի «ավտոբուսային» ու հակագրոհային ֆուտբոլի: Ամեն ինչ սկզբից ու հերթով:

«Ինտեր» – «Բարսելոնա»

«Ինտեր» 0-0 «Բարսելոնա», Չեմպիոնների լիգա, 2009 սեպտեմբեր

Գվարդիոլայի ու Մոուրինյոյի առաջին դիմակայությունը սկսեց 2009/10 մրցաշրջանից, երբ Ժոզեն գլխավորում էր «Ինտերը», իսկ Պեպը՝ «Բարսելոնան»: Չեմպիոնների լիգայի խմբային փուլում այս թիմերը հանդիպեցին միմյանց: Միլանում կայացած խաղում «Ինտերը» կարողացավ դիմադրել այդ ժամանակ ՉԼ գործող գավաթակրին, Զլատան Իբրահիմովիչն էլ իր նախկին թիմի դեմ խաղում՝ նախկին երկրպագուների աչքերի առջև չիրացրեց խաղի ամենառեալ գոլային պահը: Խաղն այդպես գոլազուրկ էլ ավարտվեց:

«Բարսելոնա» 2-0 «Ինտեր», Չեմպիոնների լիգա, 2009 նոյեմբեր

Պատասխան խաղում առանց Մեսիի ու Իբրահիմովիչի «Բարսելոնան» կարողացավ 2 գնդակի առավելությամբ հաղթել «Ինտերին»: Գվարդիոլան իր առաջին հաղթանակը տարավ Մոուրինյոյի հետ դիմակայությունում:

«Ինտեր» 3-1 «Բարսելոնա», Չեմպիոնների լիգա, 2010 ապրիլ

ՉԼ նույն խաղարկությունում, բայց արդեն կիսաեզրափակիչ փուլում այս թիմերի ճանապարհները կրկին խաչվեցին՝ շատ ավելի լուրջ ու ճակատագրական երկխաղա դիմակայությունում: Մոուրինյո – Գվարդիոլա դիմակայությունն այստեղ միայն մարզչական ու տակտիկական էր, որում առաջին մեծ հաղթանակը տարավ Մոուրինյոն: Առաջին խաղում՝ կրկին «Ջուզեպե Մեացայում» «Ինտերը» կարողացավ լուրջ ճնշում գործադրել «Բարսելոնայի» վրա ու 3 գոլ խփել՝ մեկն ընդունելուց հետո: 3-1 հաշվով թիմերը գնացին երկրորդ հանդիպմանը:

«Բարսելոնա» 1-0 «Ինտեր», Չեմպիոնների լիգա, 2010, ապրիլ

Այս դիմակայության պատասխան հանդիպումն անմոռանալի է թե՛ այս երկու ակումբների, այլ նաև բոլոր ֆուտբոլասերների համար: Մոուրինյոն եռաշերտ պաշտպանություն էր կառուցել հզոր հարձակում ունեցող Գվարդիոլայի «Բարսելոնայի» դեմ. կատալոնացիների հարձակվողները՝ Մեսիի գլխավորությամբ ոչ միայն պետք է ճեղքեին Սնեյդեռ-Մոտա-Զանետի կենտրոնը, իսկ հետո՝ Մայկոն-Լուսիո-Սամուել-Կիվու պաշտպանությունը, դեռ մի բան էլ պետք է գրավեին այդ ժամանակ, հավանաբար, աշխարհի լավագույն դարպասապահ Ժուլիո Սեզարի դարպասը:

Հանդիպման առաջին աղմկոտ դրվագը տեղի ունեցավ խաղի 28-րդ րոպեին, երբ Տիագո Մոտան դրվագներից մեկում բախվեց Սերխիո Բուսկետսին ու երկրորդ դեղին քարտը ստանալուց հետո հեռացվեց խաղադաշտից, իսկ հետագայում կրկնապատկերի օգնությամբ պարզ դարձավ, որ խոտածածկին ցավից գալարվող Բուսկետսն այնքան էլ անտանելի ցավերի մեջ չէր ու աչքի տակով նայում էր, թե ինչպես է մրցավարը կարմիր քարտ ցույց տալիս Մոտային: Մեկ այլ հետաքրքիր դրվագ էր այն, երբ Մոուրինյոն մոտեցավ Իբրահիմովիչին ցուցումներ տվող Գվարդիոլային ու ինչ-որ բան շշնջաց նրա ականջին, բայց թե ինչ ասեց «առանձնահատուկը»՝ գիտեն միայն նա և Պեպը:

Չնայած մեկ ժամից ավելի 10 հոգով մնալուն՝ «Ինտերին» հաջողվեց պահել հաղթական հաշիվը՝ դիմակայությունում պարտվելով 0-1 հաշվով: «Սա իմ կարիերայի ամենագեղեցիկ պարտությունն էր», – խաղից հետո ասել էր Մոուրինյոն, որը մրցավարի սուլիցիչ հետո մտավ խաղադաշտ ու ինքնամոռաց հաղթական վազք իրականացրեց՝ ամբողջ «Կամպ Նոուի» աչքի առաջ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4 5 6

Հաքիմիի գործակալը հերքել է այն լուրը, թե Աշրաֆը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ

«Մանչեսթեր Յունայթեդում» վստահ չեն Քեյնին գնելու հարցում

«Բարսելոնայի» փոխնախագահի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Ռայոլան դե Լիխտի ծառայություններն առաջարկել է իսպանական գրանդին

Ռիվալդո․ «Չավիի համար հեշտ չի լինի «Բարսայում», քանի որ նրան կհամեմատեն Գվարդիոլայի հետ»

«Եթե «Յունայթեդը» չհրավիրի Քեյնին և Սանչոյին, ապա պետք է պահպանի Իգալոյին»․ Բերբատով

Մեսիի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել

Սետյենը «երազում» է «Նապոլիի» ֆուտբոլիստին գնելու մասին

«Մանչեսթեր Սիթին» հուսով է, որ իրենց բողոքարկման լսումը կկայանա

Մբապեն շարունակում է մնալ ամենացանկալի ֆուտբոլիստը «Ռեալի» համար

Տեր Շտեգենը հստակեցրել է իր պահանջը «Բարսելոնային»

Դե Բրույնե․ «Եթե անմիջապես շարունակենք մրցաշրջանը, մի քանի խաղ հետո բոլորը վնասվածք կստանան»

Կասիլյասը՝ Կանավարոյին․ «Քեզ աչքերը փակ տվեցին «Ոսկե գնդակը»

Սերխի Ռոբերտոն ամբողջ գիշեր նայել է ՊՍԺ-ի դարպասը խփած գոլի կրկնապատկերը (տեսանյութ)

Կանավարոն՝ Կասիլյասին. «Դու կդառնաս Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը, ես՝ «Ռեալի» մարզիչը»

Կարոտախտ_#6. «Ինչպես «Ռեալն» ու «Յուվեն» անցկացրին ՉԼ պատմության լավագույն կիսաեզրափակիչներից մեկը»