fbpx

«21-րդ դարի տապալված Անտանտը». Ինչո՞ւ է ձախողված Պիոնտեկ-Հիգուային-Մորատա «եռակողմ դաշինքը»

Ժամանակակից ֆուտբոլում կան այնպիսի դեմքեր, ովքեր խաղադաշտում առանձնապես ոչնչով չեն փայլում ու չեն տարբերվում մյուսներից, բայց ինչ-որ անհավանական կերպով կարողանում են բարձր պահել իրենց տրանսֆերային արժեքն, ու ամեն անգամ, այս կամ այն թիմ տեղափոխվելուց հույս են ներշնչում երկրպագուներին:

2019 թվականի հունվարին գրանցվեց միանգամից եռակողմ տրանսֆեր: Պիոնտեկը տեղափոխվեց «Միլան», այնտեղից Հիգուայինը փախավ «Չելսի», «ազնվականները» «անպետք» Մորատային էլ հանձնեցին «Ատլետիկո Մադրիդ»: Հավանականություն կա, որ այս տրանսֆերներից կշահի միայն միլանյան գրանդը, իսկ հաջորդ երկուսը մրցաշրջանի վերջում անիծելու են Ձմեռ պապին՝ ամանորին անորակ «նվեր» ստանալու համար: Չնայած՝ վստահ ասել, որ «Միլանը» հաղթող է դուրս եկել այս իրավիճակում, այդքան էլ ճիշտ չէ: Դրա համար կան բազում պատճառներ:

Կշիշտոֆ Պյոնտեկ

Լեհաստանի հավաքականի հարձակվողը մեծ աղմուկով ներխուժեց Իտալիայի առաջնություն՝ գրեթե անմիջապես գրավելով լոկալ զորեղ թիմերի ուշադրությունը: Պյոնտեկը գավաթային խաղում պոկեր գրանցեց, հետո մի քանի խաղում անընդմեջ գոլի հեղինակ դարձավ: Դա արդեն բավական էր, որ նրա գործակալի ու համեստ «Ջենոայի» ներկայացուցիչների հեռախոսահամարը որոնեին «Ռեալում»: Սակայն Մադրիդում արագ հրաժարվեցին արկածախնդրությունից, չնայած որ միշտ էլ եղել են դրա կողմնակիցը (Դրենտե, Հունտելար, Կակա): Արդյունքում ամենից արագը կողմնորոշվեց «Միլանը»:

«Ռոսոներիներն» արդեն հոգնել էին «դատարկ» Հիգուայինից: Արգենտինացին դուրս էր գալիս խաղադաշտ որպես գլխաքանակ: Եթե միլանցիների կազմում Հիգուայինի մարզաշապիկով դուրս գար, ասենք, թիմի բժիշկներից մեկը, խաղը ոչ մի բանով չէր տուժի, եթե ոչ օգներ ինչ-որ բանով: Արգենտինացի ֆուտբոլիստը խաղից խաղ կորցնում էր բոլորի հարգանքն ու վստահությունը: Նրա ֆոնին Պյոնտեկը պարզապես Պելե էր:

Թող ներեն «Միլանի» երկրպագուները, սակայն այս պահին թիմում խաղացող կիսապաշտպանները չեն ձգում «բարձրակարգ» չափորոշիչ ստանալուն: Նրանցից միայն Սուսոն է, որ փորձում է թիմին քարշ տալ վեր: Այո, գուցե, նրանք կարգով ավելի բարձր են, քան «Ջենոայի» ֆուտբոլիստները, սակայն ոչ ավելին: Այդ ֆոնին Պյոնտեկի համագործակցությունը Չալհանողլուների ու Սուսոների հետ անհամեմատ ավելի արդյունավետ կարող է ստացվել, քան Հիգուայինի պարագայում:

Պյոնտեկին կարող է խանգարել միայն մեծագույն ճնշումը, որը գործադրվելու է նրա վրա: Երիտասարդ տարիքում ընդունել «Միլանի» առաջարկը, փայլել հենց սկզբից ու այդ փայլը չկորցնել, հաջողվել է միայն հատուկներին: Նման ֆուտբոլիստ «Միլանի» կազմում չկա 2008 թվականից ի վեր, երբ վերջին մոհիկան Կական խաչ քաշեց իր կարիերայի վրա՝ ընտրելով Մադրիդը: Պյոնտեկին խանգարելու են թիմի անկայությունը ու մասնավորապես երկրպագուների սպասելիքները, ովքեր սպասելու են նրանից վագոնով գոլերի:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2 3

«Ատլետիկոն» խաղի վերջնամասում ծնկի բերեց «Յուվենտուսին» (տեսանյութ)

«Փյունիկի» փոքրիկ ֆուտբոլիստները ներկա են «Ատլետիկո»-«Յուվենտուս» խաղին (տեսանյութ)

Մադրիդում դեռ ոչ-ոքի է, իսկ «Սիթին» պարտվում է «Շալկեին» (տեսանյութ)

Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկուն փորձաշրջան է անցնում Ղազախստանում

«Ատլետիկո»-«Յուվենտուս»․ Հայտնի են մեկնարկային կազմերը

Մորատան՝ երկրպագուների ընդունելության մասին․ «Անգամ Հիսուսին բոլորը չէին սիրում»

Մորատա․ «Յուվենտուսը» առանց Ռոնալդուի էլ էր եզրափակիչ հասել»

«Ինտերին» ու «Բարսելոնային» 10 միլիոն եվրո է բաժանում համաձայնության հասնելու համար

Բենզեմա. «Խենթի պես չեմ սպասում նրանց զանգին»

Լինեկերը խոսել է Մեսի-Ռոնալդու համեմատության մասին ու նշել իր կարծիքով լավագույնին

«Յուվենտուսի» հերթական կորուստն «Ատլետիկոյի» դեմ հանդիպումից առաջ

Ալեգրին՝ լրագրողներին. «Այո՛, նա խաղալու է, հիմա գո՞հ եք»

Սարիին մեկ պարտություն է բաժանում պաշտոնանկությունից. 2 ճանաչված մասնագետ հավակնում է նրա պաշտոնին

Խամես. «Մադրիդում շատ բան եմ թողել, տեսնենք՝ ինչ կլինի»

Աշխարհի լավագույն պաշտպանը՝ ըստ Ջորջիո Կիելինիի

Պիկե. «Ռեալը» միշտ բողոքում է մրցավարներից, բայց «Ատլետիկոյից» հետո ձայները դուրս չի գալիս»